fbpx

Լրացուցիչ

Տիգրան Մինասյանը՝ երիտասարդական ԵԱ-ի հաղթող, Վահե Պողոսյանը ու Դավիթ Օվասափյանը՝ բրոզնե մեդալակիրներ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը աշխարհամասի գլխավոր ստուգատեսում ներկայացնում է 9 ըմբիշ:

Մրցումային առաջին օրը մեդալներ են խաղարկվել 55 կգ, 63 կգ, 77 կգ, 87 կգ  և 130կգ  քաշային կարգերում: Պայքարի մեջ մտած հայ 5 ըմբիշներից 3-ը կարողացել են մրցանակային տեղեր զբաղեցնել:

Մինչև 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը վստահությամբ հաղթահարել է նախնական գոտեմարտերի արգելքը, այդ թվում ջախջախիչ հաղթանակի հասնելով թուրք Չիհաթ Ահմեդ Լիմանի նկատմամբ, մտել է եզրափակիչ, որտեղ էլ հաշված վայրկյաններում առավելության է հասել իտալացի Ջովանի Ֆրենի նկատմամբ:

77 կգ քաշային Վահե Պողոսյանն էլ ու 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը կարողացել են հաղթել սփոփիչ գոտեմարտերում ու կանգնել պատվո հարթակի 3-րդ աստիճանին:


Հռոմում անցկացված Եվրոպայի երիտասարդների առաջնության արդյունքների ամփոփում. Մամուլի ասուլիս (ուղիղ հեռարձակում)

Հայաստանի հավաքականը 3-րդ տեղն է զբաղեցրել թիմային հաշվարկում

Հովհաննես Մաղաքյանի չեմպիոնական գոտեմարտը (տեսանյութ)

Հովհաննես Մաղաքյանը նվաճեց մեր հավաքականի 3-րդ ոսկե մեդալը

Վազգեն Թևանյանը հաղթում է արդբեջանցի ըմբիշին և դառնում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն (տեսանյութ)

Հայ ազատ ոճայինները այսօր կարող են ևս 4 մեդալ նվաճել

Երիտասարդական ԵԱ․ Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր ընտրանու կազմը

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Մալխաս Ամոյանը տապալել է ադրբեջանցի և թուրք ըմբիշներին ու ԱԱ-ի եզրափակչում է

Հայ ըմբիշները մնացին երկու բրոնզե մեդալով