Տիգրան Պետրոսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է - VNews
Բաժիններ

Տիգրան Պետրոսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

tigran - Տիգրան Պետրոսյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող «ՉեսսՄուդ» շախմատի միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին: Վերջին՝ 9-րդ տուրից առաջ բավական թեժ պայքար է ծավալվել գլխավոր մրցանակի համար:

Մրցաշարի միանձնյա առաջատար Սամվել Տեր-Սահակյանի համար անհաջող դասավորվեցին 7-րդ և 8-րդ տուրերի մրցախաղերը, որոնցում հայ շախմատիստն ընդամենը կես միավոր վաստակեց: Նախ նա հաշտություն կնքեց Լևան Պանցուլայայի հետ, ապա հաջորդ պարտիայում պարտվեց Ալեքսեյ Գոգանովին: Վերջինս 7 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ Սամվելը 6 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական:

Ավարտական տուրից առաջ հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Տիգրան Պետրոսյանը, որը 6,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Տիգրանը հաղթանակներ տոնեց Ռավեն Ստուրտի և Շանթ Սարգսյանի նկատմամբ:

5,5-ական միավոր են վաստակել Արամ Հակոբյանը, Դավիթ Շահինյանն ու Վահե Դանիելյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կառլսենն ու Նեպոմնյաշչնին 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին

Ոչ-ոքիների շարքը շարունակվեց

Կառլսենն ու Նեպոմնյաշչնին կրկին հաշտություն կնքեցին

Հայ շախմատիստուհիները զբաղեցրին 11-րդ հորիզոնականը

Միակ պարտությունը Հայաստանի տղամարդկանց հավաքականին զրկեց մրցանակային տեղից

Լևոն Արոնյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Էլինա Դանիելյանն իր թիմին փրկեց պարտությունից

Հայ շախմատիստները չեմպիոնի տիտղոսի հավակնորդների թվում են

Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանն ընթանում է 2-րդ տեղում

Հայ շախմատիստները 2-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը 2-րդն էր

Ոչ-ոքի՝ ադրբեջանցիների հետ սկզբունքային մրցավեճում

Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանը գերազանց է մեկնարկել

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը հավաքականին չփրկեց պարտությունից