fbpx
Բաժիններ

Թիմ, որն արժե 0 եվրո. ազատ գործակալների խորհրդանշական հավաքականը

Հունիսի 30-ին կավարտվեն մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետները, և նրանք կդառնան ազատ գործակալներ: Որոշ ֆուտբոլիստներ գիտեն, թե որտեղ են շարունակելու իրենց կարիերան, որոշներն էլ սպասում են նոր առաջարկների:

Իսպանական Marca-ն կազմել է ազատ գործակալների խորհրդանշական հավաքականը:

Դարպասում Ջանլուիջի Բուֆոնն է, որը մեկ մրցաշրջան ՊՍԺ-ում անցկացնելուց հետո որոշեց հեռանալ Փարիզից: Իտալացին կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի՝ «Պորտուն», «Լիդսը», «Պարման»…

Պաշտպանության գծում Տոմաս Վերմալենն է, որի կարիերան «Բարսելոնայում» այդպես էլ չստացվեց: Ավարտվում է նաև Գարի Քեհիլի պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ: Եզրային պաշտպաններից Ֆիլիպե Լուիսը կհեռանա «Ատլետիկոյից», ինչպես նաև Դանի Ալվեսը չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:

Միջին գծում ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու Ադրեն Ռաբիոն, որի ապագան վերջին օրերին շատ են կապում «Յուվենտուսի» հետ: Ազատ գործակալի կարգավիճակով, ամենայն հավանականությամբ, ՊՍԺ կտեղափոխվի Անդեր Հերերան: Ավարտվել է նաև Ֆրանկ Ռիբերիի պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ:

«Արսենալը» չերկարաձգեց Դենի Ուելբեքի պայմանագիրը, և անգլիացի հարձակվողի ճակատագիրն անհայտ է: Տրանսֆերային պատուհանի ժամանակ անվճար կլինեն նաև Մաքս Կրուզեն և Դանիել Սթարիջը:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռիբերին դժգոհ է FIFA 20-ում իր տեսքից

Ալվեսը՝ Փարիզի մասին. «Այնտեղ ապրում են գրողի տարած ռասիստներ»

«Սիրելի 17-ամյա Ջանլուիջի». Բուֆոնը նամակ է գրել ինքն իրեն

Բուֆոնը բացահայտել է՝ ինչ է ասել Ռոնալդուին՝ պորտուգալացու շրջադարձ հարվածով գոլից հետո

Մանչինի․ «Բուֆոնին և Դե Ռոսիին ուզում եմ հրավիրել հավաքական»

Բուֆոնը խոստովանել է, թե ինչու էր տեղափոխվել ՊՍԺ

Բուֆոնը և Դե Ռոսին հրաժեշտի խաղ կանցկացնեն Իտալիայի հավաքականում

Մեղուները հարձակվել են անկյունային դրոշակի վրա ու խայթել Դանի Ալվեսին (տեսանյութ)

Բուֆոնը համեմատական է անցկացրել Ֆեդերերի ու Նադալի միջև ու ասել, թե ով է նրանցից ավելի տաղանդավոր

Ռիբերին ճանաչվել է Ա սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Դանի Ալվես. «Այդ թիմը ֆուտբոլի պատմության լավագույնն էր»

Բուֆոնը՝ իր բացառիկ ռեկորդի մասին. «Չգիտեի, որ այդքան մոտ եմ ռեկորդին»

Բուֆոնի պատմական ռեկորդը

Բուֆոնը կրկնեց Մալդինիի ռեկորդը

Ջանլուիջի Բուֆոնը 2-րդն է «Յուվենտուսի» ամենացածր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում

Ադրիեն Ռաբիոն շահեց ՊՍԺ-ի դեմ դատը