fbpx
Բաժիններ

Թիմակիցներ, որոնք ատելով ատել են միմյանց

Ընդհանուր նպատակներ, մեկ հանդերձարան, նույն ձախողումներն ու նույն հաղթանակները, միասին անցկացրած ամիսներ ու տարիներ, թվում է, որ մեկ թիմում հանդես եկող ֆուտբոլիստները երբեք թշնամու աչքով չեն նայի միմյանց, բայց, ինչպես ցանկացած կոլեկտիվում, ֆուտբոլում նույնպես լինում են այնպիսիք, որոնք ընդհանուր լեզու չեն գտնում միմյանց հետ: Խոսքը հիմնականում գնում է գերաստղերի մասին. դե պատկերացրեք, նրանք մեծ հեղինակություն են վայելում, վաստակում են միլիոններ, ոչնչի կարիք չունեն, եսասեր են ու հանկարծ կոնֆլիկտ ինչ-որ մեկի հետ: Նրանք հաստատ զիջումների չեն գնալու, հաշտության եզրեր չեն փնտրելու ու չեն լռելու: Վստահաբար, շատ նման տարաձայնություններ եղել են տեսախցիկների ու լրագրողների աչքից հեռու, բայց եղել են նաև այնպիսիք, որոնց մասին իմացել է ամբողջ աշխարհը: VNews.am-ը առանձնացրել է թիմակիցների ամենաթեժ կոնֆլիկտները:

Լոտար Մատեուսը ընդդեմ Շտեֆան Էֆենբերգի

Պատերազմող կիսապաշտպանները իրար կոկորդ էին կրծում 90-ականներին Գերմանիայի հավաքականում ու «Բավարիայում»: Նրանք երբեք էլ չեն փորձել տեսախցիկների ու լրագրողների առաջ ձևացնել, թե հավանում են իրար: Բայց նրանք երկուսն էլ հարգանքի են արժանի, քանի որ խաղադաշտում նրանց տարաձայնությունը երբեք տեսանելի չի եղել: Հստակ չէ՝ երբ է հստակ սկսել կոնֆլիկտը այս երկուսի մեջ: Բայց, ըստ լուրերի, Լոտարը մի անգամ մյունխենյան ակումբի ղեկավարներին ասել է, որ նրանք պետք է վաճառեն Շտեֆանին, քանի որ նա կորցրել է իր դիպուկությունը:

Էֆենբերգն էլ բավական կոնֆլիկտային անձնավորություն էր, իր կարիերայի ընթացքում 109 դեղին քարտ է ստացել: Եվ ահա կարիերայի ավարտից հետո նա իր մասին պատմող կենսագրական գիրք է հրապարակել ու իր նախկին ավագին անվանել «մեծ բերան ու թուլամորթ», նա նույնիսկ մի ամբողջ գլուխ է նվիրել Մատեուսին՝ «Ինչ գիտի Մատեուսը ֆուտբոլի մասին»: Եվ այդ գլխում տեղ է գտել դատարկ էջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6 7 8 9

«Մանչեսթեր Յունայթեդը» 6 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Մագուայրի ֆանտաստիկ գոլը «Տրանմեր Ռովերսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի նոր թեկնածու կա

Մյուլեր. «Երբ իմացանք, որ «Լեյպցիգը» պարտվել է, ավելի նպատակասլաց դարձանք»

«Բավարիան» անհավատալի ցուցանիշ է սահմանել Բունդեսլիգայում

«Բավարիան» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Շալկեի» դարպասը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները 58-րդ րոպեին կլքեն «Օլդ Թրաֆորդը»

Իբրահիմովիչի անհավատալի վրիպումը «Բրեշիայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է լրջորեն թարմացնել իր կազմը

Մոուրինյոն ծաղրել է լրագրողին, որը հայտարարել էր Ֆերնանդեշի՝ ՄՅՈւ տեղափոխվելու մասին

Սուլշեր․ «Կլոպից 4 տարի պահանջվեց թիմ ձևավորելու համար»

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 հարձակվողի է դիտարկում Ռեշֆորդին փոխարինելու համատեքստում

ՊՍԺ-ն արդեն փոխարինող է գտել Կավանիի համար

«Օպերացիա Ազար». «Ռեալը» Պոգբային գնելու նոր ծրագիր ունի

Կասորլա. «Կցանկանայի ևս մեկ խաղ այնտեղ անցկացնել՝ մինչև կարիերայիս ավարտը»

Սոցցանցերում ամենամեծ ներգրավվածությունը ունեցող ակումբները