Թիմային ռեկորդների բարելավումն էլ չնպաստեց մրցանակակիր դառնալուն - VNews
Բաժիններ

Թիմային ռեկորդների բարելավումն էլ չնպաստեց մրցանակակիր դառնալուն

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VNews.am-ը շարունակում է ՀՀ 27-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը՝  անդրադառնալով  «Ալաշկերտին»:

1. Հայաստանի եռակի չեմպիոնը վերջին 4 մրցաշրջաններում առաջին անգամ մնաց առանց առաջնության պարգևների՝ 32 հանդիպումներում վաստակած 51 միավորով (+15=6-11, 37-27) զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: «Ալաշկերտը» վաստակեց հնարավոր միավորների 53,1 տոկոսը:

Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ չեմպիոնական մրցաշրջանում «Ալաշկերտը»  վաստակել էր հնարավոր միավորների 55,5 տոկոսը (+14=8-8, 44-31):

«Ալաշկերտն» անհավասարաչափ ելույթներ ունեցավ առաջնությունում: Աշնանային հատվածը թիմն ավարտեց առաջին հորիզոնականում՝ 17 հանդիպումներում վաստակելով 33 միավոր (+10=3-4, 20-10), ինչը հնարավոր միավորների 64,7 տոկոսն է: «Ալաշկերտը» 4 միավորով գերազանցում էր 2-րդ տեղում ընթացող «Բանանցին»:

Իսկ ահա առաջնության գարնանային հատվածում ալաշկերտցիները վաստակեցին հնարավոր միավորների ընդամենը 40 տոկոսը՝ 15 հանդիպումներում վաստակելով 18 միավոր (+5=3-7, 17-17):

2. Մարզչական փոփոխությունների քանակով «Ալաշկերտն» իր պատմության մեջ յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով 2016/17թթ. առաջնության ցուցանիշը, երբ գլխավոր մարզչի պարտականությունները կատարել էին 4 մարզիչներ:

Միայն 2015/16թթ. առաջնությունում «Ալաշկերտում» մարզչական փոփոխություն չի կատարվել: Այդ մրցաշրջանում ալաշկերտցիներն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ առաջին անգամ չեմպիոն էին հռչակվել: Բարձրագույն խմբում անցկացրած 6 մրցաշրջանների ընթացքում ալաշկերտցիների գործողությունները ղեկավարել են 10 մարզիչներ, այդ թվում նաև ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը:

27-րդ առաջնությունում «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարեցին 5 մարզիչներ: Մեկնարկային 7 հանդիպումներում թիմի ղեկին Վարուժան Սուքիասյանն էր, որը գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր նախորդ առաջնության 21-րդ տուրից՝ փոխարինելով Աբրահամ Խաշմանյանին: Սուքիասյանի օրոք «Ալաշկերտը»  վաստակեց 10 միավոր (+3=1-3, 10-6), ինչը հնարավոր միավորների 47,6 տոկոսն է: 8-րդ տուրում «Լոռիի» հետ խաղում (2-1) գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Սերգեյ Էրզրումյանը:

Հաջորդ 15 խաղերը «Ալաշկերտն»  անցկացրեց Արամ Ոսկանյանի գլխավորությամբ՝ վաստակելով հնարավոր միավորների 60 տոկոսը (+8=3-4, 15-11): 24-րդ տուրում «Լոռիի» հետ խաղում (0-1) գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Արմեն Ադամյանը, իսկ առաջնության ավարտական 8 խաղերն «Ալաշկերտն» անցկացրեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ՝ վաստակելով հնարավոր միավորների 45,8 տոկոսը (+3=2-3, 10-8):

3. Ինչպես նախորդ 2 մրցաշրջաններում, այս անգամ էլ «Ալաշկերտն» առավել հաջող հանդես եկավ 2-րդ շրջանում` Արամ Ոսկանյանի գլխավորությամբ 8 հանդիպումներում վաստակելով 20 միավոր (+6=2-0, 8-2), ինչը հնարավոր միավորների 83,3 տոկոսն է: Իսկ ահա 3-րդ շրջանում թիմի խաղում կտրուկ անկում գրանցվեց, որի արդյունքում ալաշկերտցիներն ընդամենը 7 միավոր վաստակեցին (+2=1-5, 7-10), ինչը հնարավոր միավորների 29,1 տոկոսն է:

1-ին շրջանում «Ալաշկերտի» օգտին 13 միավոր էր գրանցված (+4=1-3, 12-7), ինչը հնարավոր միավորների 54,1 տոկոսն է: Իսկ 4-րդ շրջանում Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ ալաշկերտցիները 11 միավոր վաստակեցին (+3=2-3, 10-8), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է:

«Ալաշկերտն» ավելի հաջող հանդես եկավ սեփական դաշտում՝ անցկացրած 16 հանդիպումներում վաստակելով հնարավոր միավորների 64,5 տոկոսը (+10=1-5, 23-12): Դա լավագույն արդյունքն է առաջնության մասնակիցների մեջ: Սեփական հարկի տակ ալաշկերտցիները պարտվել են «Արարատ-Արմենիային» (1-3, 0-1), «Փյունիկին» (1-2, 1-2) և «Լոռիին» (0-1):

Հյուրընկալվելիս անցկացրած 16 հանդիպումներում «Ալաշկերտի» օգտին գրանցվեց 20 միավոր (+5=5-6, 14-15), ինչը հնարավոր միավորների 41,6 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ ալաշկերտցիները հաղթել են «Արարատին» (1-0), «Գանձասար Կապանին»  (1-0, 4-2),  «Փյունիկին» (1-0) և «Արարատ-Արմենիային» (1-0):

Առավել հաջող «Ալաշկերտը»  խաղաց «Գանձասար Կապանի»  դեմ՝ շահելով բոլոր 4 հանդիպումներն էլ: Իսկ ահա «Փյունիկի»  և «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներում ալաշկերտցիների օգտին ընդամենը 3-ական միավոր գրանցվեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական. Աղվան Պապիկյանը՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Նվաճե՞լ է հայ ֆուտբոլիստը տիտղոս Հայաստանից դուրս, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

Էդգար Մանուչարյանն ավարտեց մարզական կարիերան

Պաշտոնական․ Ուկրաինացի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Առաջնության ամենաարդյունավետ թիմն ու ամենաագրեսիվ հյուրը

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 4 ֆուտբոլիստի հետ

Պաշտոնական․ Գրիգոր Աղեկյանը՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Արտակ Եդիգարյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Podcast #15. 10 երևույթ, որ բացառիկ դարձրեցին Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը

Բարձրագույն խմբի 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատ-Արմենիան» չեմպիոնի տիտղոսը պահպանած 3-րդ թիմն է, «Նոան»՝ մրցանակակիր դարձած 15-րդ ակումբը

Մարկոսի ռեկորդն արդեն անցյալում է․ Մորի Կոնեն՝ ԲԽ-ի մեկ առաջնությունում ամենաշատ գոլ խփած լեգեոներ

«Արարատ-Արմենիան»՝ 2-րդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոն (տեսանյութ)

«Շիրակ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)