fbpx
Բաժիններ

Թիմային ռեկորդների բարելավումն էլ չնպաստեց մրցանակակիր դառնալուն

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

4. «Ալաշկերտը» թիմային նոր ռեկորդ գրանցեց՝ առաջնության մեկնարկային երկու խաղերում էլ հաղթելով մրցակիցներին («Արարատ»՝ 1-0, «Գանձասար-Կապան»՝ 1-0), դարպասը պահելով անառիկ:

Առաջնության ընթացքում «Ալաշկերտը» 6 անընդմեջ հաղթանակ տոնեց, որից 5-ը՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Այդ արդյունքը ռեկորդային է թիմի պատմության մեջ: Մինչ այդ «Ալաշկերտը» ռեկորդային ցուցանիշ էր գրանցել  2016/17թթ. առաջնությունում՝ տոնելով 5 անընդմեջ հաղթանակ:

Իսկ ահա անպարտելի խաղերի քանակով (9) ալաշկերտցիները կրկնեցին 2016/17թթ. առաջնության իրենց լավագույն ցուցանիշը: Ճիշտ է, այն ժամանակ այդ խաղերում «Ալաշկերտը» տոնել էր 8 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել էր ոչ-ոքի ներկայիս 7 հաղթանակի և 2 ոչ-ոքիի դիմաց: Անպարտելի խաղերից 8-ը գրանցվել էր Արամ Ոսկանյանի օրոք:

Ավարտված առաջնությունում «Ալաշկերտը» ևս մեկ թիմային ռեկորդ բարելավեց՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ 6 խաղ անընդմեջ դարպասը պահելով անառիկ: Մինչ այդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2015/16թթ. առաջնությունում (4 անառիկ խաղ): Իսկ ընդհանուր առմամբ 32 հանդիպումներից 14-ում «Ալաշկերտը»  գոլ բաց չթողեց` կրկնելով 2016/17թթ. մրցաշրջանի արդյունքը: Ալաշկերտցիներին միայն 8 խաղում չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը:

«Ալաշկերտը» խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեց՝  6 անպատասխան գնդակ ուղարկելով «Արցախի» դարպասը: Դա Բարձրագույն խմբում թիմի ամենախոշոր հաշվով հաղթանակն էր, որը ռեկորդային էր նաև 27-րդ առաջնությունում: Մրցակիցներից ոչ մեկին չհաջողվեց «Ալաշկերտին» խոշոր հաշվով հաղթել: Թիմի պատմության մեջ նման բան առաջին անգամ գրանցվեց:

5. «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 10 հարված, որից իրացվել 8-ը: Թիմի օգտին նշանակված 6 հարվածներից միայն 4-ն է դիպուկ իրացվել: 11մ նշակետից դարպասը մեկական անգամ գրավել են Էդգար Մանուչարյանը, Արտակ Եդիգարյանը, Ղուկաս Պողոսյանն ու Ալեքսանդր Պրուդնիկովը: Եդիգարյանն ու Մանուչարյանը  մեկական անգամ էլ վրիպել են:

Օգնեն Չանչարևիչի դարպասին նշանակված 11մ 4 հարվածներն էլ դիպուկ են իրացրել Իվայլո Դիմիտրովը («Արարատ-Արմենիա»),  Ուգոչուկվու Իվուն («Լոռի»), Արամ Բարեղամյանը («Բանանց») և Անտոն Կոբյալկոն («Արարատ-Արմենիա»):

6. «Ալաշկերտն» աչքի չընկավ բարձր արդյունավետությամբ՝ 32 հանդիպումներում խփելով 37 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,15 գոլ) , ինչն առաջնությունում 6-րդ արդյունքն էր: Ավելի քիչ գոլեր թիմը խփել էր միայն 2014/15թթ. առաջնությունում՝ 28 հանդիպումներում 32 անգամ խոցելով մրցակիցների դարպասները (միջինը մեկ խաղում՝ 1,14 գոլ):

Իսկ ահա միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով (0,84՝ 27 գոլ 32 խաղում) «Ալաշկերտը» թիմային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով  2016/17թթ. առաջնության ցուցանիշը (0,86՝ 26 գոլ 30 խաղում):

Թիմի խփած 37 գոլերի հեղինակներ դարձան 16 ֆուտբոլիստներ: Մլադեն Զելկովիչը, Դանիել Ստոյկովիչը, Գուստավո Մարմենտինին, Ջեֆերսոն Ռեիսը , Դանիլո Սեկուլիչը, Դենիս Թումասյանը, Ալեքսանդր Պրուդնիկովը, Նիկիտա Տանկովը, Ջոել Դամահոուն բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնությունում, իսկ Էդգար Մանուչարյանը, Ղուկաս Պողոսյանը և Լևոն Հայրապետյանն առաջին գոլերը խփեցին «Ալաշկերտի» կազմում:

Ուրոշ Նենադովիչը  6 գնդակով առաջին անգամ դարձավ թիմի լավագույն ռմբարկու: «Ալաշկերտի» տարբեր տարիների ռմբարկուների մեջ Նենադովիչի ցուցանիշն ամենացածրն է: Նա ավելի արդյունավետ էր գործել նախորդ առաջնությունում՝ խփելով 8 գոլ:

ՀՀ առաջնություններում «Ալաշկերտում» խփած գոլերի քանակով (18) Նենադովիչը դարձավ թիմի ամենաարդյունավետ լեգեոնականը: Սերբ հարձակվողը գերազանցեց «Ալաշկերտի»  բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Հեբեր Արաուխոյի ցուցանիշը, ով 16 գոլի հեղինակ էր դարձել:

Ուրոշ Նենադովիչը եզրափակեց թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների եռյակը, որի կազմում են նաև Միհրան Մանասյանն (64) ու Արտակ Եդիգարյանը (32): Վերջինս 4 գոլ խփեց: Սեպտեմբերի 1-ին «Արցախի» հետ կայացած խաղում Եդիգարյանը  հեթ-տրիքի հեղինակ դարձավ, որը նրա ֆուտբոլային կարիերայում երկրորդն էր: Առաջին հեթ-տրիքն Արտակի օգտին գրանցվել էր նախորդ առաջնությունում «Փյունիկի» հետ կայացած խաղում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

11-2-ի հետքերով․ Որ թիմն է տոնել ամենախոշոր հաշվով հաղթանակը գավաթի խաղարկությունների պատմության մեջ

Գևորգ Ղազարյանի կոշտ պատասխանը՝ Աբրահամ Խաշմանյանին

Խաշմանյան. «Իմ հայտարարությունն ուղղված չի եղել հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի»

Բարձրագույն խմբի 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Գավաթային շունչ Չարենցավանում, ԲԽ-ի թիմերի պայքար Վանաձորում և Երևանում․ VBet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչին ընդառաջ

Ընթացիկ առաջնության առաջին պոկերը, «Լոռիից» 461 րոպե պահանջվեց «Արարատ-Արմենիային» գոլ խփելու համար