fbpx
Բաժիններ

Թիմային ռեկորդների բարելավումն էլ չնպաստեց մրցանակակիր դառնալուն

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

7. Դենիս Թումասյանը դարձավ «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ «Լոռիի» դարպասը գրավելով 34 տարեկան 25 օրականում: Նա գերազանցեց Արարատ Առաքելյանի ցուցանիշը, որն իր վերջին գոլն «Ալաշկերտում» խփել էր 33 տարեկան 81 օրականում:

Էդգար Մանուչարյանը (32 տարեկան 131 օրական), Ջոել Դամահոուն (32 տարեկան 81 օրական) և Մլադեն Զելկովիչն  (31 տարեկան 108 օրական) ընդգրկվեցին «Ալաշկերտում»  գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Միաժամանակ, Ջոել Դամահոուն դարձավ «Ալաշկերտում»  գոլ խփած ամենատարեց լեգեոնականը: Լավագույն տասնյակում ընդգրկվեցին նաև Մլադեն Զելկովիչը, Ալեքսանդր Պրուդնիկովը (30 տարեկան 75 օրական), Դանիլո Սեկուլիչն (28 տարեկան 322 օրական) ու Դանիել Ստոյկովիչը (27 տարեկան 356 օրական):

Իսկ Նիկիտա Տանկովն (22 տարեկան 214 օրական) ու Ջեֆերսոն Ռեիսն (22 տարեկան 318 օրական) ընդգրկվեցին «Ալաշկերտում»  գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:

3 գոլի հեղինակ դարձած 30-ամյա Ալեքսանդր Պրուդնիկովը գերազանցեց  Յուրի Ֆոմենկոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2016թ. 2 գոլ էր խփել:

8. Թիմի դարպասը պաշտպանեցին երկու դարպասապահներ: Առաջնության հիմնական ծանրաբեռնվածությունն իր ուսերին տարավ Օգնեն Չանչարևիչը՝ 27 հանդիպումներում բաց թողնելով 21 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,77 գոլ): Անխոցելիության գործակցով Չանչարևիչը զիջեց միայն «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովին, որը 21 գոլ էր բաց թողել 28 խաղում (միջինը մեկ խաղում՝ 0,75 գոլ):

Չանչարևիչի  արդյունքը լավագույնն է «Ալաշկերտի»  դարպասապահների մեջ ՀՀ առաջնություններում: Նա գերազանցեց Արսեն Բեգլարյանի ցուցանիշը, որը 2016/17թթ. առաջնությունում միջինը մեկ խաղում 0,8 գոլ էր բաց թողել (16 գոլ 20 խաղում):

Առաջնության ընթացքում Չանչարևիչին հաջողվեց 6 խաղ անընդմեջ՝  594 րոպե շարունակ դարպասն անառիկ պահել: Դա ոչ միայն ավարտված առաջնության լավագույն արդյունքն է, այլև ռեկորդային է «Ալաշկերտի»  դարպասը պաշտպանած դարպասապահների մեջ: Չանչարևիչը գերազանցեց թիմի նախկին դարպասապահ Արսեն Բեգլարյանի անխոցելիության ռեկորդը, որը 2016/17թթ. առաջնությունում 536 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

Չանչարևիչի արդյունքը լավագույնն է նաև ՀՀ առաջնություններում հանդես եկած այլազգի դարպասապահների մեջ՝  գերազանցելով «Միկայի»  նախկին դարպասապահ Սաուլյուս Կլևինսկասի ռեկորդը (532 րոպե):

Անցկացրած 27 հանդիպումներից 12-ում Չանչարևիչը դարպասն անառիկ պահեց՝ կրկնելով թիմի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովին պատկանող ռեկորդը, որ սահմանվել էր 2015/16թթ. առաջնությունում:

Հենրի Ավագյանին դարպասի պաշտպանությունը վստահվել էր 6 խաղում, որոնցում նա նույնքան գնդակ էր բաց թողել, 2 անգամ դարպասն անառիկ էր պահել:

9. «Ալաշկերտի» ամենատարեց ֆուտբոլիստը 34-ամյա Դենիս Թումասյանն էր, ամենաերիտասարդը՝ Հայկարամ Մուրադյանը, որը «Փյունիկի» հետ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային խաղում թիմի կազմում նորամուտը նշել էր 17 տարեկան 315 օրականում: Նա ընդգրկվեց «Ալաշկերտում» Բարձրագույն խմբում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով (268) «Ալաշկերտի» ամենափորձառու ֆուտբոլիստն Արտակ Գրիգորյանն էր: Իսկ «Ալաշկերտում» անցկացրած խաղերի քանակով (109) լավագույնն Արտակ Եդիգարյանն էր:

Արտակը յուրօրինակ ռեկորդի հեղինակ դարձավ: Նա անընդմեջ մասնակցել է ՀՀ առաջնություններում 2018թ. ապրիլի 1-ից մինչև այս տարվա մայիսի 30-ը կայացած թիմի բոլոր 43 հանդիպումներին: Եդիգարյանը  գերազանցեց Դանիել Ստոյկովիչի ցուցանիշը, որն «Ալաշկերտի» կազմում անընդմեջ մասնակցել էր ՀՀ առաջնություններում 2017թ. հոկտեմբերի 29-ից մինչև 2018թ. նոյեմբերի 28-ը կայացած թիմի բոլոր 36 հանդիպումներին:

Անցած տարվա հոկտեմբերի 31-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած առաջնության խաղը պաշտոնական մրցումներում Արտակ Եդիգարյանի հոբելյանական՝ 300-րդ հանդիպումն էր: 3 օր անց «Շիրակի» հետ մրցավեճում նա գոլով նշեց Բարձրագույն խմբում 200-րդ խաղի հոբելյանը: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին «Փյունիկի» հետ խաղում ՀՀ առաջնություններում իր 250-րդ հանդիպումն էր անցկացրել Արտակ Գրիգորյանը:

«300-ի ակումբի» շարքերը համալրեց նաև Գագիկ Դաղբաշյանը, որն ի տարբերություն Եդիգարյանի, պաշտոնական մրցումներում 300–րդ խաղն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով՝ մասնակցելով նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի հավաքականի հետ կայացած Ազգերի լիգայի մրցաշարի ավարտական հանդիպմանը:

10. Առաջնության հանդիպումներում «Ալաշկերտի» մարզիչները խաղադաշտ դուրս բերեցին 32 ֆուտբոլիստների, որոնցից 16-ը լեգեոնականներ էին: 20 ֆուտբոլիստներ՝ Ղուկաս Պողոսյանը, Էդգար Մանուչարյանը,  Գուստավո Մարմենտինին,  Գորան Անտոնիչը, Ջեֆերսոն Ռեիսը, Սեսար Ռոմերոն, Օլիվեր Պրազնովսկին,  Դանիլո Սեկուլիչը,  Հրայր Մկոյանը, Լևոն Հայրապետյանը, Սարգիս Շահինյանը, Ռազմիկ Հակոբյանը,  Հենրի Ավագյանը, Դենիս Թումասյանը, Խոսե Գլաուսիոն, Ալեքսանդր Պրուդնիկովը, Նիկիտա Տանկովը, Ջոել Դամահոուն, Գերսոն Ասևեդոն և Հայկարամ Մուրադյանը նորամուտը նշեցին «Ալաշկերտում»:

Ալաշկերտցիներն առաջնության հանդիպումներում 61 անգամ զգուշացվել են, Արտակ Գրիգորյանը, Ջեֆերսոն Ռեիսը,  Տարոն Ոսկանյանը, Օգնեն Չանչարևիչը, Դանիել Ստոյկովիչը և Արթուր Եդիգարյանը մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 7-ական անգամ դեղին քարտի են արժանացել Տարոն Ոսկանյանն ու Դանիել Ստոյկովիչը:

Արտակ Գրիգորյանն  «Ալաշկերտում»  Բարձրագույն խմբում ստացած քարտերի քանակով դարձավ յուրօրինակ հակառեկորդի հեղինակ: Գրիգորյանն արժանացել է 21 դեղին և 1 կարմիր քարտի: Նա գերազանցեց Վահագն Մինասյանի և Միհրան Մանասյանի ցուցանիշը (18 դեղին և 1 կարմիր քարտ):

VNews.am-ը ներկայացնում է «Ալաշկերտի»  ֆուտբոլիստների ցուցանիշները 27-րդ առաջնությունում:

Ֆուտբոլիստներ      Խաղ Գոլ Զ (Հ)
1. Արտակ Եդիգարյան 32 4 3
2. Գագիկ Դաղբաշյան 29 3
3. Ուրոշ Նենադովիչ 28 6 4
4. Օգնեն Չանչարևիչ 27 –  21 1 (1)
5. Արտակ Գրիգորյան 27 6 (1)
6. Դանիել Ստոյկովիչ 26 1 7 (1)
7. Տարոն Ոսկանյան 25 7 (1)
8. Մլադեն Զելկովիչ 22 2 5
9. Գուստավո Մարմենտինի 22 2 2
10. Արթուր Եդիգարյան 22 1 1 (1)
11. Էդգար Մանուչարյան 21 3 2
12. Դանիլո Սեկուլիչ 17 1 3
13. Ղուկաս Պողոսյան 15 3 2
14. Արտակ Դաշյան 14 2
15. Հրայր Մկոյան 13 1
16. Գորան Անտոնիչ 13 2
17. Ալեքսանդր Պրուդնիկով 12 3 3
18. Ջոել Դամահոու Բաիլլի 12 1
19. Դենիս Թումասյան 11 1
20. Լևոն Հայրապետյան 10 1
21. Ջեֆերսոն Ռեիս 9 2 3 (1)
22. Նիկիտա Տանկով 7 1 1
23. Արտյոմ Սիմոնյան 7 1
24. Սեսար Ռոմերո 6 1
25. Հենրի Ավագյան 6  – 6 1
26. Սարգիս Շահինյան 4 1
27. Օլիվեր Պրազնովսկի 3 1
28. Խոսե դե Արաուժո Գլաուսիո 3
29. Գերսոն Ասևեդո 2
30. Լեստեր Պելտիեր 1
31. Ռազմիկ Հակոբյան 1
32. Հայկարամ Մուրադյան 1

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

11-2-ի հետքերով․ Որ թիմն է տոնել ամենախոշոր հաշվով հաղթանակը գավաթի խաղարկությունների պատմության մեջ

Գևորգ Ղազարյանի կոշտ պատասխանը՝ Աբրահամ Խաշմանյանին

Խաշմանյան. «Իմ հայտարարությունն ուղղված չի եղել հավաքականին կամ որևէ ֆուտբոլիստի»

Բարձրագույն խմբի 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Գավաթային շունչ Չարենցավանում, ԲԽ-ի թիմերի պայքար Վանաձորում և Երևանում․ VBet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչին ընդառաջ

Ընթացիկ առաջնության առաջին պոկերը, «Լոռիից» 461 րոպե պահանջվեց «Արարատ-Արմենիային» գոլ խփելու համար