fbpx
Բաժիններ

Թիմեր, որոնց մրցաշրջանը տապալվել է միջազգային դադարի պատճառով

Հավաքականների հանդիպումներով պայմանավորված միջազգային դադարի ժամանակ նույնպես կարելի է ականատես լինել ուշագրավ հանդիպումների, դրանում կասկած չկա: Աշխարհի տարբեր անկյուններում սփռված երկրպագուներին այն հնարավորություն է տալիս աջակցել իրենց ազգային հավաքականին ու ապրել այնպիսի պահեր ու էմոցիաներ, որոնք երբեք չեն կարող պարգևել սիրելի ակումբի ամենամեծ նվաճումները: Սակայն միջազգային դադարը անթիվ ու անհամար խնդիրներ է պատճառում թե՛ ակումբներին, թե՛ ֆուտբոլիստներին. թափ հավաքող ակումբները կորցնում են իրենց տեմպը, խաղացողները ստանում են լուրջ վնասվածքներ, ֆուտբոլիստները ստիպված են կարճ ժամանակում իրենց խաղը հարմարացնել նոր թիմին, խաղընկերներին ու նոր մրցակիցներին, և բացի այդ, ռասիզմի դրսևորման դեպքերին ամենաշատը ականատես ենք լինում հենց ազգային ընտրանիների խաղերի ժամանակ: Եվ այս ամենը պարզապես խոսքեր չեն. թերթելով ֆուտբոլի պատմության էջերը` առանձնացրել ենք թիմեր, որոնց համար ճակատագրական է եղել միջազգային դադարը:

«Մանչեսթեր Յունայթեդ» – 1985/86

1985/86 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» 10 հաղթանակ տարավ Անգլիայի առաջնության մեկնարկային 10 տուրում, փետրվար ամսին «կարմիր սատանաները» առաջատարի դերում էին, 15 խաղ անպարտելի էին, ու շատերին թվում էր, որ նրանք վերջապես վերջ են դնելու լիգայի գավաթների 19 տարվա երաշտին, սակայն նրանք պարտվեցին մնացած 27 խաղերից 10-ում ու բավարարվեցին 4-րդ հորիզոնականով՝ 12 միավորով զիջելով չեմպիոն «Լիվերպուլին» 3-րդ մրցաշրջանը անընդմեջ:

5 տարի թիմը ղեկավարող Ռոն Ատկինսոնը հայտնվեց քննադատությունների թիրախում, մամուլում ակտիվորեն քննարկվում էր նրա պաշտոնանկության թեման, այնուամենայնիվ ՄՅՈւ-ի ղեկավարությունը որոշեց ևս մեկ մրցաշրջան վստահել «Մեծ Ռոնին»: Այս անգամ էլ շոտլանդացու ծրագրերը խառնեց թիմի թալիսման համարվող Բրայան Ռոբսոնը, որի ուսը դուրս ընկավ աշխարհի առաջնության ժամանակ: Հետո, 1986/87 մրցաշրջանում «Յունայթեդը» 3 պարտությամբ մեկնարկեց առաջնությունում ու դուրս մնաց Լիգայի գավաթից, եղավ Ատկինսոնի հեռացումը ու եկավ Ալեքս Ֆերգյուսոնը, մնացածը արդեն պատմություն է:

«Աշխատանքս կորցնելու պատճառները շատ են: Բայց առանցքային դեր խաղաց Ռոբոյի ուսի վիրահատությունը: Նա «Յունայթեդի» կապող օղակն է»,-ասել է Ատկինսոնը պաշտոնանկությունից հետո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Մխիթարյանը՝ ԱՊԼ վերադառնալու մասին. «Ամեն ինչ կարող է պատահել»

Անգլիական գրանդը պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել Հալանդի համար

Ջեկոն կարող է վերադառնալ Անգլիա

Օբամեյանգը հետաձգել է «Արսենալի» հետ բանակցությունները, սպասում է «Բարսելոնային»

«Մանչեսթեր Սիթին» «հարված» է պատրաստում «Մանչեսթեր Յունայթեդին»

«Այդ ստադիոնում խաղալն ամենից շատն եմ ատում»․ Յուրգեն Կլոպ

Հալանդի հորը նկատել են անգլիական ակումբի մարզաբազայում

Վան Դեյկը լքել է Հոլանդիայի հավաքականի ճամբարը

Վան Դեյկ. «Կլոպը գիտի՝ ինչի շնորհիվ կարող է քաղել ինձանից առավելագույնը»

Tuttosport. Ռոնալդուն «Յուվենտուսի» ղեկավարներին ասել է՝ ում է ցանկանում տեսնել թիմում

«Ռեալը» պատրաստ է իր կիսապաշտպաններից մեկին ներառել Պոգբայի տրանսֆերային գործարքում

Բեյլի գործակալը բանակցում է լոնդոնյան երկու ակումբների հետ

«Լիվերպուլը» գնել է Բրենդան Ռոջերսի տունն ու տվել Կլոպին

Մխիթարյանը բացատրել է՝ ինչու է ձախողվել «Արսենալում»

Մանջուկիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հենդերսոն. «Պատրաստ էի սպանել Սուարեսին»