«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ 2017/18 մրցաշրջանը իր համար լավագույններից մեկն էր:
Նախորդ մրցաշրջանը պորտուգալացու թիմն ավարտել էր 2-րդ հորիզոնականում՝ 19 միավորով զիջելով առաջատար «Մանչեսթեր Սիթիին»:
Ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է պորտուգալացին շարունակում խոսել մի մրցաշրջանի մասին, որում նրա թիմը չի կարողանա անգամ 2-րդ տեղը զբաղեցնել, Մոուրինյոն ասել է.«Ես չեմ խոսում մեր ներկայիս իրավիճակի մասին: Ես չեմ ասում, որ մենք կարող ենք 10-րդ հորիզոնականում ավարտել մրցաշրջանը, ես ասում եմ, որ թիմը կարող է 10-րդ հորիզոնականում ավարտել տարին, իսկ մարզիչը իրեն չեմպիոնի պես է զգում:
Եթե հիմա խոսեք Վագների, Բենիտեսի, Ռանիերիի հետ և ասեք, որ նրանք 10-րդ հորիզոնականում են ավարտելու մրցաշրջանը, նրանք իրենց չեմպիոնի պես կզգան: Ես հրաշալի աշխատանք եմ կատարել անցյալ տարի. ես 2-րդ հորիզոնականում եմ ավարտել տարին և կարողացել եմ առաջ անցնել թիմերից, որոնք ավելի մեծ ներուժ ունեին, քան մենք: Ամեն ինչ շատ պարզ է:
Ես ուզում եմ լավատես լինել և կարծում եմ, որ մենք հաղթելու ենք առաջիկա խաղում, բայց եթե չհաղթենք էլ, արժանին կմատուցենք նրանց, ովքեր լավ հանդիպում կանցկացնեն: Երբեմն զբաղեցրած դիրքն ու միավորները շատ բան չեն ասում թիմի իրական պոտենցիալի մասին»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո