«Տխուր հեքիաթի գլխավոր ու միակ հերոսը». Ինչու Գարինչան մահացավ չքավորության մեջ՝ լինելով լեգենդ - VNews
Բաժիններ

«Տխուր հեքիաթի գլխավոր ու միակ հերոսը». Ինչու Գարինչան մահացավ չքավորության մեջ՝ լինելով լեգենդ

Մանուել դոս Սանտոս անունով մարդկանց թիվը Բրազիլիայում չափազանց շատ է։ Եթե խորանանք՝ Հայաստանում այդքան բնակիչ չենք գտնի, որքան Բրազիլիայում Մանուել դոս Սանտոսներ։ Ովքեր ծանոթ են բրազիլական մշակույթին ու ապրելակերպին, կհաստատեն, որ Բրազիլիայում մարդ պետք է նաև երկրորդ անուն ունենա։ Սակայն 30-ականներին Բրազիլիայում համատարած աղքատություն էր, ու շատերը, ունենալով հերթական երեխային, չէին էլ գրանցում, քանի որ աղքատությունը մոռացնելու համար միշտ արբած էին։ Մանուել դոս Սանտոսի ճակատագիրն էլ է այդպիսին։ Նրա ծնողները մոռացել էին ժամանակին գրանցել նրա ծնունդը, դրա համար էլ պաշտոնապես նրա ծնունդը գրանցվել է 10 օր ուշ, իսկ երկրորդ անուն ծնողները չեն տվել։ 15 տարի անց միայն նա իրեն անուն հորինեց՝ Ֆրանսիշկու։ Սակայն, անվան մասին այս բոլոր բառերն ու տողերը իրականում ոչինչ չեն նշանակում ու պետք չեն. նրան ոչ ոք այդ անունով չի հիշում. նա աշխարհին հայտնի է որպես Գարինչա։

Մանուել դոս Սանտոսի ընտանիքը (նրան դեռ այսպես կանվանենք՝ մինչև Գարինչա դառնալը) ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ։ Բավական է միայն ասել, որ նրա մանկահասակ քույրն ու եղբայրը մահացել են սովից ու հիվանդություններից։ Մանուել դոս Սանտոսն էլ զերծ չի մնացել ծանր հիվանդություններից։ Այդպիսիքից մեկի պատճառով նրա մոտ խնդիրներ առաջացան ոտքերից մեկի հետ (մեկը մնաց թերզարգացած)։ Չնայած այս խնդրին՝ Մանուել դոս Սանտոսը ստիպված էր բավականին շուտ մտնել «մեծ կյանք»։ Դեռևս 7 տարեկանից նա գնում էր անտառ, հավաքում տարբեր պտուղներ ու վաճառում շուկայում՝ ընտանիքին ֆինանսապես աջակցելու համար։ 14 տարեկանում նա ընդունվեծ մի գործարան՝ որպես բանվոր։ Ամեն ինչ սկսվեց հենց այստեղից։

Գործարանի հարևանությամբ տեղակայված էր ստադիոն, որտեղ հավաքվում ու ֆուտբոլ էին խաղում տեղական թիմերը։ Այդպիսի մանկապատանեկան թիմերից մեկի կազմում էլ խաղում էր Մանուել դոս Սանտոսը։ Ժամանակի ընթացքում ստադիոնի փոքրիկ տրիբունաները լցվում էին հենց նրա խաղը դիտելու համար։ Բոլորին հիացնում էր այդ տարօրինակ ոտքերով պատանին, որը մի դրվագում, մի շարժումով ձեռնունայն էր թողնում մրցակցի միանգամից 3-4 խաղացողի ու գոլ խփում։ Նրա մասին խոսակցությունները տարածվեցին անմիջապես։ Ու դա այն դեպքում, երբ այն թվերին համացանց չկար։ Անգամ հեռախոս չկար։ 2 տարի անց բանվոր-ֆուտբոլիստին արդեն հրավիրում էին Ռիո քաղաքի Պետրոպոլիս վարչական շրջանի թիմեր։

Հոդվածի սկզբում գրել էինք, որ Բրազիլիայում կան միլիոնավոր Մանուել դոս Սանտոսներ։ Եթե նրանք միլիոնավոր են, պատկերացնում եք, երկրում քանի միլիոն պայմանական դոս Սանտոսներ կան, որոնք համարվում են հեռանկարային ֆուտբոլիստ։ Մանուել դոս Սանտոսը, որն իր համար ընտրել էր երկրորդ անուն՝ Ֆրանսիսկու, այդպիսիններից մեկն էր։ Սակայն նրա բախտը բերեց. նրա խաղը նկատեց «Բոտաֆոգոյի» պահեստային դարպասապահ Արատին։ Տեսնելով ինչպես է Մանուել դոս Սանտոսը վարվում գնդակի հետ՝ ունենալով նման ֆիզիկական արատ, անմիջապես հասկացավ. նա է բրազիլական ֆուտբոլի ապագան։ Արատին նրան հետ տարավ Ռիո դե Ժանեյրո՝ «Բոտաֆոգոյի» մարզիչներին ներկայացնելու։ Ճանապարհին էլ Արատին գնեց նրա առաջին մարզակոշիկները։

Այն, թե ինչպես է երիտասարդ պատանին գրավել «Բոտաֆոգոյի» մարզիչներին, լեգենդար պատմություն դարձավ։ Ժենտիլ Կարդոսան, չհավատալով, որ Մանուել դոս Սանտոս այնքան տաղանդավոր է, որքան իր մասին խոսում են, նրա դեմ դուրս բերեց Բրազիլիայի հավաքականի հիմնական պաշտպան Նիլտոն Սանտոսին։ Հրահանգը պարզ էր. շրջանցել նրան։ Հրաշամանուկն իր գործը հիանալի կատարեց ու շրջանցեց փորձառու պաշտպանին՝ դեռ մի բան էլ գնդակն անցկացնելով նրա ոտքերի արանքով։ Ոգևորված պաշտպանը խնդրեց նրան նորից կրկնել այդ հնարքը։ Նա կատարեց այն ևս 3-4 անգամ, ինչից հետո Նիլտոն Սանտոսն անձամբ պահանջեց մարզչին նրան ընդգրկել «Բոտաֆոգոյի» հիմնական թիմ։

«Ի՞նչ է քո անունը» հարցին, Մանուել դոս Սանտոսը չգիտեր՝ ինչ պատասխանել։ «Գարինչա», – առաջինը դա եկավ իր մտքին։ Թիմակիցներին ու մարզիչներին առանձապես չէր հետաքրքրում նրա անվան ծագումնաբանությունը, մանավանդ որ՝ «Գարինչան» հնչեղ էր։

Նվանկվո Կանուն լեգենդ է նաև դաշտից դուրս. նրա ֆոնդը երեխաների կյանք է փրկում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Պելեի արձագանքը Մարադոնայի մահվանը. «Մի օր մենք միասին կխաղանք երկնքում»

«Պատերազմ և ԽԱՂաղություն». Հակամարտություններ կապված ֆուտբոլի հետ

746 գոլ. Ռոնալդուն հավասարվեց Պուշկաշին, առջևում Պելեն, Ռոմարիոն ու Բիցանն են

«Կորինտիանսի» ֆուտբոլիստը խաղի ընթացքում կորցրել է ատամները, գլխավոր մրցավարը հավաքել է ու տվել օգնականին (տեսանյութ)

10 փաստ Պելեի մասին. Ճ՞իշտ է, թե՞ սխալ. VNews-ի Quiz-ը

Մեսին՝ Պելեի ռեկորդին ընդառաջ

Նեյմար․ «Արքան վերադարձել է» (տեսանյութ)

«Պելեի որդին մսխեց տաղանդն ու հայտնվեց բանտում». Էդինյոն ուներ շանսեր, բայց դարձավ հանցագործ

Ֆուտբոլի ամենագերագնահատված խաղացողները` Football365-ի վարկածով

Նշեք բացակայող ֆուտբոլիստներին. VNews-ի Quiz-ը

«Թվերի ճակատագիր կամ ճակատագրական թվեր». Ինչո՞ւ և ինչպե՞ս են ֆուտբոլիստները խաղում համարներով

«Մարադոնան գալիս է «Սպարտակ». Ապրիլմեկյան 6 պատմություն, որոնց հավատացել են բոլորը

Պելե․ «Միայն մի արքա կա․ ծնողներս դադարեցրել են արտադրությունը»

Պելե․ «Ռոնալդուն հիմա լավագույնն է աշխարհում»

«Ինչպես գողանալ Աշխարհի գավաթը». «Ոսկե աստվածուհու» չբացահայտված առեղծվածը

Պելեն չի կարողանում նորմալ քայլել ու չի ուզում անգամ դուրս գալ տնից