«Տխուր հեքիաթի գլխավոր ու միակ հերոսը». Ինչու Գարինչան մահացավ չքավորության մեջ՝ լինելով լեգենդ - Page 2 of 3 - VNews
Բաժիններ

«Տխուր հեքիաթի գլխավոր ու միակ հերոսը». Ինչու Գարինչան մահացավ չքավորության մեջ՝ լինելով լեգենդ

Ճանապարհ դեպի փառքի գագաթ

«Բոտաֆոգոյում» նրա կարիերան ունեցավ աներևակայելի զարգացում։ Մարզիչներին ներկայացնելուց շատ կարճ ժամանակ անց նա նշեց իր նորամուտը։ Այն էլ ինչպե՜ս։ Գարինչան դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ գրավելով բոլոր երկրպագուներին իր անգերազանցելի ու տարբերվող հնարքներով։ Շատ կարճ ժամանակահատվածում նա դարձավ «Բոտաֆոգոյի» ամենասիրելի խաղացողներից մեկը։ Երկրպագուներն արդեն այն ժամանակ նրա մասին երգեր ու բանաստեղծություններ էին գրում, փողոցում մոտենում էին ու ինքնագրեր խնդրում տաղանդավոր ֆուտբոլիստից։

50-ականներին դեռևս խոսք չկար, այն էլ Բրազիլիայում, ֆուտբոլիստների լուրջ պայմանագրերի մասին։ Սակայն եթե դրանք լինեին էլ, Գարինչան երբեք ժլատ չի եղել. նա չէր էլ պատրաստվում ղեկավարությունից մեծ գումարներ պահանջել։ Կարևորը՝ սնունդն անվճար էր, իսկ նրան տրամադրվելիք գումարը բավականացնում էր տաբատ ու վերնաշապիկ գնելու համար։ Մնացած ամեն ինչը Գարինչային չէր հետաքրքրում։ Կարևորը դաշտն էր, երկրպագուներն ու ֆուտբոլը։

Գարինչայի հեղինակությունը օրեցօր աճում էր, սակայն դա չէր արվում հենց այնպես։ Նրա ցուցադրած ֆուտբոլի մակարդակը ևս չէր դոփում տեղում։ 1955 թվականին նրան արդեն հրավիրեցին Բրազիլիայի հավաքական։ Այդ տարիներին բրազիլացիները չունեին աշխարհի չեմպիոնի գեթ մեկ տիտղոս։ Իտալիայի և Ուրուգվայի հավաքականները աշխարհի կրկնակի չեմպիոն էին արդեն այդ պահին։ Գարինչան ու ընկերները երազում էին գոնե նրանց հաջողության կեսին հասնելու համար։

Վիսենտե Ֆեոլան՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը, Մունդիալ 58-ի կազմում ներգրավեց, իհարկե, Գարինչային, սակայն սկզբում նրան չէր վստահում։ Առաջին երկու խաղը նա մնաց պահեստայինների նստարանին, իսկ ԽՍՀՄ հավաքականի դեմ խմբային փուլի վերջին խաղում դուրս բերեց նրան խաղադաշտ. Գարինչան իսկական մաստեր կլաս ցույց տվեց։ Նա երկու գոլային փոխանցում կատարեց Վավային ու ընդամենը 1 խաղով դարձավ առաջնության ամենավառ խաղացողներից մեկը։ Նրա շնորհիվ Բրազիլիան հաղթեց մրցաշարում։ Եզրափակիչում՝ շվեդների հետ խաղում, Գարինչան արդյունավետ փոխանցում կամ հարված չկատարեց, բայց նրա անցումների դեմ եվրոպացիները ոչինչ անել չէին կարողնանում։ Նա մասնակցություն ունեցավ բոլոր 4 գոլերում, օգնեց տղաներին հայրենիք բերել երկար սպասված գավաթն ու սկիզբ դնել ֆուտբոլում նոր պատմության։

4 տարի անց՝ Չիլիում կայացած աշխարհի առաջնությունում Գարինչայի տեղը մեկնարկային կազմում արդեն որևէ մեկը կասկածի տակ չէր կարող դնել։ Մրցաշարի սկզբից, սակայն, նա ստիպված եղավ ոչ միայն կազմակերպել իր թիմի գրոհները, այլև եզրափակել դրանք, քանի որ մրցաշարի ընթացքում Պելեն վնասվածք ստացավ։ Գարինչայի հետ Բրազիլիան կրկնեց իր հաջողությունը։ Չեխոսլովակիայի հետ հանդիպումը բարդ սկսվեց. առաջինը գոլ խփեցին հենց չեխերը, սակայն բրազիլացիները ուշքի եկան ու գործը հասցրին հաղթական ավարտին։ Գարինչան դարձավ առաջնության լավագույն ֆուտբոլիստը ու մրցաշարի լավագույն ռմբարկուներից մեկը՝ իր ակտիվում գրանցելով 4 գնդակ։

Սակայն եթե հավաքականում նրա գործերը հաջող էին ընթանում, ակումբային կարիերայում հայտնվեցին ճեղքերը։ Պատճառը հենց աշխարհի առաջնությունում ցույց տված հրաշալի ֆուտբոլն է։ Եվրապական գրանդները սկսեցին նրան հրավիրել «հին մայրցամաք» ու առաջարկել ընտիր պայմանագրեր։ Գարինչան հրաժարվում էր դրանից՝ պատճառաբանելով, որ իրեն պայմանագրի ֆինանսական բաղկացուցիչը հետաքրքիր չէ։ Նրան բավական էր այն գումարը, որը նրան վճարում էր «Բոտաֆոգոն»։ Իրականում Գարինչան ստանում էր գրոշներ այն ամենի դիմաց, ինչին արժանի էր։ Միայն կնոջ՝ հայտնի երգչուհի Էլզա Սուարեսի հորդորներից հետո նա ակումբի ղեկավարությունից պահանջեց բարելաված պայմանագիր։ Բանակցությունները տևեցին երկար ու ավարտվեցին հաջող։ Սակայն դա առաջին հայացքից էր. իրականում դա վերջի սկիզբն էր։

«Ես դաժան մանկություն եմ ունեցել». Դելե Ալիին փոքր տարիքում որդեգրել են. ինչո՞ւ է նա անտեսում հարազատ ծնողներին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Ռոնալդուն գերազանցել է Պելեին պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով

«Սանթոսը» պնդում է՝ Մեսին չի գերազանցել Պելեի ռեկորդը

Պելեն շնորհավորել է Մեսիին, որն իր ռեկորդն է կրկնել. «Ոգեշնչվում եմ քեզանով, Լեո»

643 գոլ. Մեսին կրկնեց ֆուտբոլի լեգենդ Պելեի ցուցանիշը (տեսանյութ)

Մեսիին մեկ քայլ է բաժանում Պելեի պատմական ռեկորդը կրկնելուց

Պելե. «Աշխարհը շատ ավելի լավը կլիներ, եթե մարդիկ կարողանային ավելի քիչ համեմատել»

Պելեի արձագանքը Մարադոնայի մահվանը. «Մի օր մենք միասին կխաղանք երկնքում»

«Պատերազմ և ԽԱՂաղություն». Հակամարտություններ կապված ֆուտբոլի հետ

746 գոլ. Ռոնալդուն հավասարվեց Պուշկաշին, առջևում Պելեն, Ռոմարիոն ու Բիցանն են

«Կորինտիանսի» ֆուտբոլիստը խաղի ընթացքում կորցրել է ատամները, գլխավոր մրցավարը հավաքել է ու տվել օգնականին (տեսանյութ)

10 փաստ Պելեի մասին. Ճ՞իշտ է, թե՞ սխալ. VNews-ի Quiz-ը

Մեսին՝ Պելեի ռեկորդին ընդառաջ

Նեյմար․ «Արքան վերադարձել է» (տեսանյութ)

«Պելեի որդին մսխեց տաղանդն ու հայտնվեց բանտում». Էդինյոն ուներ շանսեր, բայց դարձավ հանցագործ

Ֆուտբոլի ամենագերագնահատված խաղացողները` Football365-ի վարկածով

Նշեք բացակայող ֆուտբոլիստներին. VNews-ի Quiz-ը