«Տխուր հեքիաթի գլխավոր ու միակ հերոսը». Ինչու Գարինչան մահացավ չքավորության մեջ՝ լինելով լեգենդ - Page 3 of 3 - VNews
Բաժիններ

«Տխուր հեքիաթի գլխավոր ու միակ հերոսը». Ինչու Գարինչան մահացավ չքավորության մեջ՝ լինելով լեգենդ

«Բոտաֆոգոյի» ղեկավարությունը որոշեց չներել տարիներ շարունակ համբերատար Գարինչայի նման վերաբերմունքը ու գնաց վրեժի ճանապարհով։ Հերթական խաղերից մեկի ժամանակ Գարինչան վնասվածք ստացավ։ Պարզվեց, որ նրան անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, սակայն ակումբում դեմ էին դրան, քանի որ Եվրոպայում ծրագրված էր մեծ ու ֆինանսապես շահավետ տուր։ Գարինչայի առաջ հարցը դրվեց «ռեբրոմ». կամ նա խաղում է սրսկումներով, կամ էլ նրան հեռացնում են թիմից։ Գարինչան ստիպված ընդունեց առաջին տարբերակն ու մեկնեց Եվրոպա։ Սկզբնական շրջանում ամեն ինչ կարգին էր, սակայն դա միայն առաջին հայացքից. վնասվածքը գնալով խորանում էր։

Մի օր Գարինչան այլևս չկարողացավ դուրս գալ խաղադաշտ. վիրահատությունն անխուսափելի էր։ Դրան հաջորդեց երկարատև վերականգնողական գործընթաց ու նոր հիասթափություն նրա համար։ Խոսակցություններ էին պտտվում, որ նա պառկել է վիրահատական սեղանին առանց ղեկավարությանը տեղյակ պահելու։ Քանի որ Գարինչան այլևս ցույց չէր տալիս այն ֆուտբոլը, որը գոհացնում էր ակումբին, որոշվեց ազատվել նրանից ու իրավիճակում հենց նրան դարձնել քավության նոխազ։ Գարինչային հեռացրին թիմից, իսկ երբ նա վերադարձավ արդեն պարզ էր. նրա կարիերան վաղուց մայրամուտում է։ Չցանկանալով թիմում պահել ֆուտբոլային չափանիշներով ծեր ու, միևնույն ժամանակ, խեղված ֆուտբոլիստի, «Բոտաֆոգոն» Գարինչային անվճար (!!!!) տվեց «Կորինտիանսին»։ Այստեղ էլ նա չփայլեց, իսկ Մունդիալ 66-ը դարձավ վերջինը նրա համար Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով։

«Կորինտիանսից» հետո «Գարինչա անունով մակույկը դեռ նավարկում էր»։ Նա կրեց մի քանի միջակ ակումբների մարզաշապիկներ, սակայն ոչ մի տեղ այլևս չկարողացավ ցուցադրել այն ամենը ինչ կարող էր։ Այդպես, աշխարհը սկսեց մոռանալ Գարինչային։ Իսկ դա ամենասարսափելին էր նրա համար։ Ֆուտբոլը նրա կյանքն էր, հացն ու ջուրը։ Առավոտից երեկո խաղադաշտում, նրա լավագույն ընկերը գնդակն էր, ամենամեծ թշնամին՝ պահեստայինների նստարանն ու կյանքը ֆուտբոլից հետո։ Այո, 1973-ին Գարինչայի համար կազմակերպվեց հրաժեշտի հանդիպում, որին մասնակցեցին նրա ընկերները՝ Պելեն, Ժոարզինյոն, Ռեվելինոն՝ այն նույն տղաները, որոնք 1970-ին Բրազիլիային, առանց Գարինչայի, դարձրին աշխարհի եռակի չեմպիոն։

Ֆուտբոլը երբեմն դաժան է գտնվում խաղացողների հանդեպ։ Ընդ որում՝ նկատի չենք ունենում ֆուտբոլիստների ստացած վնասվածքներն ու կոտրվածքները։ Ամենևին։ Գարինչան իրեն սկզբից մինչև վերջ նվիրեց միլիոնավոր մարդկանց ու նրանց սիրելի խաղին, սակայն փոխարենը ոչինչ չստացավ այն բանից հետո, երբ այլևս անկարող էր դա անել։ Գարինչան կոտրվեց դրանից, սկսեց չարաշահել ալկոհոլը, նրանից հեռացավ կինը։ Նման իրավիճակում հայտնվել է ևս մեկ լեգենդար խաղացող։ Գերդ Մյուլերը ֆուտբոլից հետո կորցրել էր ապրելու ցանկությունը։ Սակայն նրա ընկերները, մասնավորապես Ֆրանց Բեկենբաուերը, նրան օգնեց չկորչել։ Մյուլերը սկսեց աշխատել «Բավարիայի» մանկապատանեկան թիմերում։ Ցավոք, Գարինչայի կողքին նման ընկերներ չգտնվեցին։

1983 թվականի հունվարի 20-ին, 50 տարին դեռևս չբոլորած, Մանուել Ֆրանսիսկո դոս Սանտոսը, նույն ինքը՝ Գարինչան, հեռացավ կյանքից՝ լքված, միայնակ ու ծայրահեղ աղքատության մեջ։ Միայն նրա մահից հետո Պելեն հիշեց նրա գոյության մասին, այն էլ, ոչ այնքան միանշանակ հայտարարությամբ. «Գարինչան իմ ընկերն էր։ Ես հիանում էի նրանով խաղադաշտում, սակայն այն ինչ նա անում էր դրա սահմաններից դուրս, ինձ չէր հիացնում»։ Այդ ժամանակ այս խոսքերին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, քանի որ «գնա՛, մեռի՛ր, արի սիրե՛մ»-ի ժամական էր։ Բոլորը սգում էին Գարինչայի մահը, «Մարականայի» հարևանությամբ տեղադրվեց նրա կիսանդրին, սակայն դա ոչինչ չէր փոխի։ Գարինչան էլ չկար…

Հ.Գ

Եղնջաթռչնակները Բրազիլիայի ամենատարածված ու գեղեցիկ թռչուններն են։ Ժամանակին՝ առավոտից երեկո Մանուել դոս Սանտոսը անտառնում նրանց հետ էր ժամանակ անցկացնում, որսում, բերում տուն ու արտաբերում նրանց ձայները։ Այդ թռչուններին այլ կերպ անվանում են «Գարինչա»։ Մանուել դոս Սանտոսի քույրերից մեկը՝ Թերեզան նրան մի օր ասաց. «Բավական է նրանց ձայներն արձակես, այլապես մի օր դու էլ ես Գարինչա դառնալու»։

«Պելեի որդին մսխեց տաղանդն ու հայտնվեց բանտում». Էդինյոն ուներ շանսեր, բայց դարձավ հանցագործ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Ռոնալդուն գերազանցել է Պելեին պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով

«Սանթոսը» պնդում է՝ Մեսին չի գերազանցել Պելեի ռեկորդը

Պելեն շնորհավորել է Մեսիին, որն իր ռեկորդն է կրկնել. «Ոգեշնչվում եմ քեզանով, Լեո»

643 գոլ. Մեսին կրկնեց ֆուտբոլի լեգենդ Պելեի ցուցանիշը (տեսանյութ)

Մեսիին մեկ քայլ է բաժանում Պելեի պատմական ռեկորդը կրկնելուց

Պելե. «Աշխարհը շատ ավելի լավը կլիներ, եթե մարդիկ կարողանային ավելի քիչ համեմատել»

Պելեի արձագանքը Մարադոնայի մահվանը. «Մի օր մենք միասին կխաղանք երկնքում»

«Պատերազմ և ԽԱՂաղություն». Հակամարտություններ կապված ֆուտբոլի հետ

746 գոլ. Ռոնալդուն հավասարվեց Պուշկաշին, առջևում Պելեն, Ռոմարիոն ու Բիցանն են

«Կորինտիանսի» ֆուտբոլիստը խաղի ընթացքում կորցրել է ատամները, գլխավոր մրցավարը հավաքել է ու տվել օգնականին (տեսանյութ)

10 փաստ Պելեի մասին. Ճ՞իշտ է, թե՞ սխալ. VNews-ի Quiz-ը

Մեսին՝ Պելեի ռեկորդին ընդառաջ

Նեյմար․ «Արքան վերադարձել է» (տեսանյութ)

«Պելեի որդին մսխեց տաղանդն ու հայտնվեց բանտում». Էդինյոն ուներ շանսեր, բայց դարձավ հանցագործ

Ֆուտբոլի ամենագերագնահատված խաղացողները` Football365-ի վարկածով

Նշեք բացակայող ֆուտբոլիստներին. VNews-ի Quiz-ը