«Թմրամոլ Սուպեր Մարիոն». Ինչու և ինչպես փոշիացավ լավագույն գոլահարներից մեկի կարիերան - VNews
Բաժիններ

«Թմրամոլ Սուպեր Մարիոն». Ինչու և ինչպես փոշիացավ լավագույն գոլահարներից մեկի կարիերան

2000 թվականին Մոնակոյի «Լուի II» մարզադաշտում մեծ իրադարձություն էր. ՈւԵՖԱ-ն անցկացնում էր Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունը։ Իրար հետ մրցում էին Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հաղթողները։ Մի կողմից Մադրիդի «Ռեալն» էր, մյուսից՝ համեստ «Գալաթասարայը»։ Բնականաբար խաղի ֆավորիտ էր համարվում «գալակտիկոսը», որը մինչև այդ հասցրել էր կատարել մոլորակի ամենաթանկարժեք ձեռքբերումը՝ թիմ հրավիրելով Լուիշ Ֆիգուին։ Մրցակից թիմի կազմում արդեն կար մեկ հանրաճանաչ կերպար. Ռումինիայի հավաքականի լեգենդար ավագ Գեորգե Հաջին թեպետ վաղուց երիտասարդ չէր, բայց դեռ կարողանում էր օգուտ տալ թիմին։ Սակայն այդ երեկո նա չէ, որ պետք է փայլեր։

Բրազիլացի հարձակվող Մարիո Ժարդելը նախ հիմնական ժամանակում գրավեց Կասիլյասի դարպասը, ապա իր հաջողությունը կրկնեց լրացուցիչ ժամանակում։ Քանի որ այդ տարիներին գործում էր «Ոսկե գոլի» կանոնը, «Գալաթասարայը» դարձավ հաղթող՝ նվաճելով երկրորդ եվրագավաթը մեկ տարվա ընթացքում։ Թուրք երկրպագուները հրճվանքի մեջ էին. նրանց կազմում խաղում է Եվրոպայի լավագույն գոլահարը։ Սակայն ո՞վ կարող էր այդ ժամանակ մտածել, որ Մարիո Ժարդելը այնտեղ կմնա միայն 1 տարի ու կհեռանա անհասկանալի պատճառներով…:

***

Ինչպես և ցանկացած բրազիլացի ֆուտբոլիստ, Մարիո Ժարդելը ևս ֆուտբոլին սիրահարվել է փոքր տարիքից։ Ապրելով աղքատ ընտանիքում՝ Ժարդելը խաղում էր դրսում բոկոտն։ Թեպետ նրա հայրը աշխատում էր, սակայն գումարը ամբողջությամբ մսխվում էր ալկոհոլի վրա, և փոքրիկ Մարիոյի համար երբեք գումարը չէր բավականացնում անգամ խաղակոշիկ գնելու համար։ Ֆորտալեզայի մանկապատանեկան տարբեր թիմերում իրեն դրսևորելուց հետո Ժարդելը 16 տարեկանում որոշեց ընկնել մեծ ճամփա. նրան ձեռք բերեց «Վակո դա Գաման»։

«Սև-սպիտակների» կազմում Ժարդեն անցկացրեց 4 ոչ լիարժեք մրցաշրջան, որոնց ընթացքում 3 չեմպիոնական տիտղոս նվաճեց՝ 50 խաղում աչքի ընկնելով 26 անգամ։ «Վատ ցուցանիշ չէ», – մտածեց այդ տարիներին Բրազիլիայում լավ կազմ հավաքող «Գրեմիոն»։ 1995 թվականին Ժարդելը տեղափոխվեց հենց այնտեղ, որտեղ ամբողջությամբ բացեց իր պոտենցիալը։ Նախ «Գրեմիոն» դարձավ Բրազիլիայի չեմպիոն։ Բացի դրանից, Ժարդելն ու ընկերները գերազանց հանդես եկան նաև միջազգային մրցասպարեզում՝ նվաճելով Լիբերտադորեսի գավաթը։ Ինքը երիտասարդ գոլահարը շշմեցնող արդյունքներ գրանցեց։ 73 խաղում Ժարդելն աչքի ընկավ 67 անգամ։ Եվրոպական թոփ ակումբները, սակայն, մի փոքր թերահավատորեն էին մոտենում նրան, այդ իսկ պատճառով Մարիո Ժարդելն ընտրեց «Պորտուն»։

Թվում էր՝ նոր առաջնությունում հարմարվելու համար Ժարդելից տևական ժամանակ կպահանջվի։ Սակայն հենց այդ նույն ժամանակը ցույց տվեց, որ բրազիլացի հարձակվողը ոչ մի խնդիր չունի ադապտացիայի հետ։ Ժարդելը պորտուգալացի երիտասարդ վինգեր Սերժիո Կոնսեյսաոյի ու սլովենացի փլեյմեյքեր Զլատկո Զախովիչի հետ ստեղծեց իսկական «Բերմուդյան եռանկյունի», որի տրիրույթում հայտնվող յուրաքանչյուր մրցակից պարզապես ոչնչանում էր։ Առաջին իսկ տարվա ընթացքում Ժարդելը բոլոր մրցաշարերում ասպարեզ դուրս եկավ 43 անգամ ու աչքի ընկավ 37 անգամ։

Նման ցուցանիշի մասին այսօր անգամ երազել կարող են թոփ հարձակվողները։ Սակայն Ժարդելը չէր էլ պատրաստվում կանգ առնել։ Վիճակագրությունը թույլ չի տա ստել. «վիշապների» կազմում անցկացրած հաջորդ 3 մրցաշրջաններում Ժարդելն ավելի ու ավելի էր զարմացնում իր գոլային բացառիկ հոտառությամբ։ 98/99 մրցաշրջանում նա 38 խաղում խփեց 38 գնդակ ու նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»։ Իսկ «Պորտուի» կազմում նրա լավագույն մրցաշրջանը ստացվեց վերջինը. 1999/2000 թվականների խաղարկությունում նրան կանգնեցնել պարզապես հնարավոր չէր։ Չեմպիոնների լիգայում «Պորտուն» հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեց «Բավարիային»։ Սակայն անգամ դա չխանգարեց նրան դառնալ մրցաշարի լավագույն ռմբարկուն խփած 10 գնդակով։

99/00 մրցաշրջանում առհասարակ Ժարդելը 49 անգամ դուրս եկավ խաղադաշտ, որի ընթացքում աչքի ընկավ ֆենոմենալ 54 անգամ։ Պորտուգալիայում այդ 4 տարվա ընթացքում Ժարդելը 170 խաղում խփեց 168 գնդակ։ Նման տիեզերական մակարդակի ֆուտբոլ ցույց տալուց առաջարկները չուշացան։ Ամենամոտը կանգնած էր «Ինտերը»։ Մասիմո Մորատին ցանկանում էր փոխարինող գտնել երկար ժամանակով դուրս մնացած Ռոնալդոյի համար։ Սակայն տրանսֆերը տեղի չունեցավ անհասկանալի պատճառով։ Փոխարենը «Պորտուն» ընդունեց «Գալաթասարայի» 20 մլն դոլար արժողությամբ առաջարկը։

Նորամուտի խաղում Մարիո Ժարդելը դարձավ պենտա-տրիկի հեղինակ, որին հաջորդեց արդեն «Ռեալի» հետ մատնանշած հանդիպումը։ Թուրքական ակումբի երկրպագուները Հաջիից բացի ունեցան ևս մեկ կուռք, որն արդարացնում էր բոլոր սպասելիքները։ «Գալաթասարայը» ոչ մի կերպ չէր համարվում ակումբ, որը հեռուն կգնար Չեմպիոնների լիգայում, սակայն կարողացավ նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր՝ խմբային երկրորդ փուլում գերազանցելով «Միլանին» ու ՊՍԺ-ին։ Ճակատագրի հեգնանքով քառորդ եզրափակիչում «Գալաթասարային» սպասում էր հենց «Ռեալը»։ Թեպետ առաջին խաղում Ժարդելը վերջակետ դրեց թիմի տպավորիչ քամբեքին (3-2), սակայն պատասխան խաղում «Ռեալն» ավելի ուժեղ էր։

Թուրքիայում Ժարդելը ակումբին չեմպիոն չդարձրեց, սակայն ամռանը տրանսֆերային պատուհանը նորից եռում էր խոսակցություններով։ Բոլորը սպասում էին, որ Ժարդելը վերջապես կտեղափոխվի եվրոպական գրանդ ակումբ, քանի որ «Գալաթասարայը» նրա մակարդակի թիմ չէ։ Երկնակամարում նորից հայտնվեց «Ինտերը»։ Ամեն ինչ գնում էր պայմանագրի ստորագրմանը, սակայն այս անգամ խանգարեցին լրիվ այլ հանգամանքներ, որոնք աննկատ կերպով ազդարարեցին տաղանդավոր ու փայլուն հարձակվողի կարիերայի մայրամուտը՝ ծաղկուն տարիքում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռեալը» սկսում է «վաճառքի օպերացիան». 8 ֆուտբոլիստ՝ ելքի դռան մոտ

Պաշտոնական․ Մարտին Էդեգորը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

«Յուվենտուսը» կարող է վաճառել Դիբալային

«Ռեալը» կողմնորոշվել է Էդեգորի ապագայի վերաբերյալ

10 տարի անց. «Ինտերին» վերջապես դա նորից հաջողվեց

Կրոսը անվանել է կարիերայի լավագույն մարզչին

«Ինտերը» 2 արագ գոլերի հաշվին հաղթեց «Բայերին» (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «ՄՅՈՒ» – «Կոպենհագեն», «Ինտեր» – «Բայեր». Մեկնարկային կազմեր

«Ռեալի» ճապոնացի «Մեսին» վարձավճարով կխաղա «Վիլյառեալում»

Եվրոպա լիգան հետաքրքիր ֆուտբոլային երեկո կապահովի. Ինչ դիտել այսօր

Օդրիոսոլան «Բավարիայից» կվերադառնա «Ռեալ»

Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Դել Պիերո․ «Պիռլոն կարող է Զիդանից էլ հաջողակ մարզիչ դառնալ»

Գվարդիոլան 6 տարի անց ճաշակեց վրեժի համը

«Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ»․ Ռամոսն ամփոփել է մրցաշրջանը