«Թմրամոլ Սուպեր Մարիոն». Ինչու և ինչպես փոշիացավ լավագույն գոլահարներից մեկի կարիերան - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

«Թմրամոլ Սուպեր Մարիոն». Ինչու և ինչպես փոշիացավ լավագույն գոլահարներից մեկի կարիերան

2000 թվականի ընթացքում Մարիո Ժարդելի կյանքում սկսեցին տեղի ունենալ անհասականլի երևույթներ։ Մասնավորապես՝ սկսեց քանդվել նրա ամուր ընտանիքը։ Ականատեսների պատմելով՝ տարիների ընթացքում Ժարդելը դարձավ ավելի խանդոտ ու խիստ։ Նրա կինը՝ մոդել Կարեն Ռիբեյրոն ասում էր, որ Ժարդելը նրան խանդում էր անգամ խանութ գնալիս։

«Ես չէի հասկանում՝ նրա հետ ինչ էր կատարվում։ Փորձում էի օգնել, սակայն չէր ստացվում։ Մի անգամ սուպերմարկետում զրույցի բռնվեցի ընկերներիցս մեկի հետ մինչև Մարիոն ինձ սպասում էր մեքենայի մեջ։ Հավանաբար երկար սպասելուց հետո նա եկավ ներս ու տեսավ, որ ես զրուցում եմ իրեն անծանոթ մարդու հետ։ Տանը սկանդալ եղավ, նա հարվածեց ինձ մի քանի անգամ։ Այդ իրավիճակը տարիների ընթացքում դառնում էր ավելի հաճախակի», – պատմում է ֆուտբոլիստի կինը։

Ժարդելը սկսեց ընտանեկան կյանքում առաջացած խնդիրները դատարկել վիսկիի բաժակի մեջ, «ընկերացավ» թրմրանյութերի ու խաղային ավտոմատների հետ։ Նրա կարիերան կարող էր փրկել միայն իրավիճակի ու տեղանքի փոփոխությունը։ Սակայն այստեղ էլ խանգարեց գործակալի հետ հարաբերությունների սրությունը։ Ինչպես սովորաբար լինում է, հանկարծակի հարստացած, փառքի մեջ լող տվող ու հանկարծակիորեն խնդիրներ ունեցող ֆուտբոլիստին «օգնության» ձեռք են մեկնում գիշատիչ անգղները։ Նոր գործակալները ձախողեցին նրա՝ «Ինտեր» տեղափոխվելու 3-րդ փորձը, մերժեցին «Բարսելոնային», որովհետև տրանսֆերից գոյացած տոկոսային գումարը նրանց ձեռք չէր տալիս։

Ի վերջո, եվրոպական գրանդի մասին Ժարդելը ստիպված էր նորից մոռանալ առնվազն մեկ տարով։ Սակայն Թուրքիայում էլ մնալ նա չէր կարող։ Ստիպված նա ընդունեց «Պորտուի» սկզբունքային մրցակիցներից մեկի՝ «Սպորտինգի» առաջարկը։ 2001/2002 մրցաշրջանն, արժանիորեն կարելի է համարել Ժարդելի լավագույն մրցաշրջաններից մեկը։ Նոր թիմում անցկացրած հենց առաջին մրցաշրջանում նա 42 խաղում խփեց խելացնոր 55 գնդակ ու երկրորդ անգամ իր կարիերայում ստացավ «Ոսկե խաղակոշիկը»։ Մոտենում էր 2002 թվականի Մունդիալը։ Ժարդելը սրտատրոփ սպասում էր իր հնարավորությանը…։

Լուիշ Ֆելիպե Սկոլարին գնաց ռիսկի ու հավաքական հրավիրեց վնասվածքից ապաքինված Ռոնալդոյին։ Հենց «մեծատամն» ու «Ռիվալդոն» կազմեցին «սելեսաոյի» հարձակման բռունցքը։ Ժարդելը դեմ էլ չէր լինելու նրանց փոխարինողը, սակայն Սկոլարին որոշեց հավաքական հրավիրել Բրազիլիայի առաջնությունում հանդես եկող Էդիլսոնին, որը ո՛չ մինչև այդ, ո՛չ էլ դրանից հետո ոչ մի ակնառու բան չարեց իր կարիերայում։ Ժարդելը ստիպված հեռուստացույցով էր հետևում իր թիմի փառահեղ ելույթներին։

«Ինձ համար դա ամենամեծ հարվածն էր։ Դրանից մինչև հիմա ուշքի չեմ եկել։ Ես ամեն ինչ արեցի, որպեսզի հրավիրվեմ հավաքական, լավագույն բրազիլացի հարձակվողն էի այդ տարիների ընթացքում։ Ես անհամեստություն չեմ անում, դիտեք վիճակագրությունն ինքներդ։ Այդպես չէր կարելի վարվել ինձ հետ», – 2016 թվականին պատմում էր Ժարդելը պորտուգալական հեռուստաալիքներից մեկի եթերում։

Հավաքական չհրավիրելն, իրոք, հարվածեց Ժարդելի ամենաթույլ տեղին։ Դրան գումարեք Ռոնալդոյի փայլուն ելույթն ու հրավերը «Ռեալ»։ Հրավեր, որը Ժարդելն այդպես էլ չունեցավ ու հավանաբար չի էլ ունենա։ «Իմ գործերը լավ չէին, դա քիչ էր՝ հարևանս էլ Մերսեդես առավ» հայկական (կամ, գուցե, գերմանական) ժողովդրական խոսքը ամենատեղինն է այս պարագայում։ Նա դարձավ անկառավարելի, կորավ արդյունավետությունը, իսկ նրան վերջնականապես ոչնչացրեց ամուսնալուծությունը։

Ժարդելի լավագույն ընկերները դարձան թմրադեղերը, ալկոհոլն ու մոլախաղերը։ Այս ամեն ինչից դուրս գալու համար նա ժամանակ խնդրեց ակումբի ղեկավարությունից ու մեկնեց հայրենիք՝ կյանքը վերաթողարկելու համար։ Սակայն այնտեղ էլ նա ստացավ աշխարհի ամենահիմար վնասվածքներից մեկը. լողավազան (ջրով լի) ցատկելիս նա վնասեց ծունկն ու շարքից դուրս եկավ տևական ժամանակով։ Վերադարձից հետո նա հասցրեց 12 գնդակ խփել, սակայն հոգեբանական տեսանկյունից Ժարդելն այլևս ոչնչացած էր։

Ժարդելը 2003-2010 թվականների ընթացքում փոխեց 12 ակումբ, վերջ տվեց իր ու երկրպագուների տանջանքին ու որոշեց ավարտել իր կարիերան։ Ի պատիվ բրազիլացու պետք է նշենք, որ նա ի վերջո, ձերբազատվեց թմրանյութերի կախվածությունից, սակայն դրա պատճառով ոչ միայն կորցրեց կարիերան, այլև չկարողացավ զարգացնել քաղաքական կարիերան. նրան մեղադրում էին թմրանյութերի անօրինական շրջանառության և փողերի լվացման համար։ Ոչինչ ապացուցել չհաջողվեց, սակայն պատգամավորական աթոռից նա զրկվեց։

Այսօր Ժարդելը շարունակում է մնալ ֆուտբոլում, մասնակցում է զանազան բարեգործական հանդիպումներին, առիթից առիթ շփվում է երկրպագուների հետ, վերհիշում է հին օրերն ու օգնում երեխաներին չկանգնել սխալ ճանապարհին։ Իհարկե, «եթե» բառն ու ֆուտբոլն իրար հետ անհամատեղելի են, սակայն Ժարդելի պարագայում կարելի է այն օգտագործել։ «Ի՜նչ նվաճումների կհասներ գերտաղանդավոր գոլային մեքենա Մարիո Ժարդելը, եթե…»։

«Տխուր հեքիաթի գլխավոր ու միակ հերոսը». Ինչու Գարինչան մահացավ չքավորության մեջ՝ լինելով լեգենդ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ոչ-ոքի Մադրիդում, «Ինտերի» հաղթանակը Գերմանիայում, «Լիվերպուլը» պարտության մատնեց «Այաքսին», այլ արդյունքներ (տեսանյութ)

Զիդան․ «Չեմ պատրաստվում հրաժարական տալ»

«Ռեալը» հյուրընկալվելիս ևս պարտվեց «Շախտյորին» (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Շախտյորի» դեմ խաղում

ՈւԵՖԱ-ն հրապարակել է տարվա թիմի 50 հավակնորդների անունները

«Հոֆենհայմի» 18-ամյա ֆուտբոլիստը՝ եվրոպական հսկաների թիրախում

Նաչոն քննադատաբար է խոսել «Ռեալի» խաղի մասին

«Ռեալը» ստիպված է ժամանակավորապես մոռանալ Մբապեի մասին

Զիդան. «Մեզ հետ տարօրինակ բաներ պատահում են»

«Ինտերը» Մեսիի տրանսֆերի համար 250 մլն եվրո է առաջարկել 2006 թվականին

Ազարի ապաքինման մոտավոր ժամկետը

Կարևոր վերադարձ ու կարևոր կորուստ. «Ռեալի» հայտացուցակը՝ «Շախտյորի» դեմ խաղի համար

«Ռեալը» հատուկ ծրագիր ունի՝ Հալանդին ու Մբապեին գնելու համար

«Ռեալում» դժգոհ են «Ալավեսի» դեմ խաղի մրցավարությունից

Զիդան. «Ալավեսի» դեմ խաղի մեկնարկը վատագույնն էր մրցաշրջանում»

«Ռեալը» տնային խաղում պարտվեց «Ալավեսին» (տեսանյութ)