Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ու ապահովեց առնվազն բրոնզե մեդալ - VNews
Բաժիններ

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ու ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

A59A0456 - Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ու ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Հայաստանը ապահովեց երրորդ մեդալը Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում։ Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մինչև 63 կգ քաշայինների պայքարում առավելության հասավ ուզբեկ Էլնուր Աբդուրայմովի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Գյումրեցի մարզիկի մրցակիցը եզրափակիչ դուրս գալու համար լինելու է ամերիկացի Դևիս Կեյշոուն։ Մենամարտը կկայանա օգոստոսի 6-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 14։32։

Բաչկովը իր ճանապարհը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Անտիգուա և Բարբուդան ներկայացնող Ռայան Ալստոնին, այնուհետև հաղթահարել էր ադրբեջանցի մարզիկի արգելքը։

VNews-ը լուսաբանում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից։ Մենք ամեն օր ձեզ ենք ներկայացնելու հայ մարզիկների ելույթները, հարցազրույցներն ու օրվա լավագույն լուսանկարները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել պրոմոութերական ընկերության հետ

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

Հովհաննես Բաչկով. «Ե՛վ ուրախ եմ, և՛ տխուր Օլիմպիական բրոնզե մեդալի համար»

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

«Հակառակորդը կեղտոտ մենամարտ էր վարում». Պետրոսյանը՝ Բաչկովի մենամարտի մասին

ՏՈԿԻՈ 2020. Բաչկովը կիսաեզրափակիչում պարտվեց ամերիկացի բռնցքամարտիկին և նվաճեց բրոնզե մեդալ (լուսանկարներ)

Բաչկովի մարզիչը՝ կիսաեզրափակիչ մենամարտից առաջ. «Մենք մարտավարություն ունենք»

Ինչպես Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին (տեսանյութ)

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հավաքականի մարզիչ. «Բաչկովը հրաշալի մենամարտ անցկացրեց՝ ցույց տալով իր որակները»

ՏՈԿԻՈ 2020․ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մուտքը Տոկիո-2020 (տեսանյութ)

Հայտնի են հայ բռնցքամարտիկների առաջին մրցակիցները Օլիմպիական խաղերում

Հայտնի են Հայաստանի դրոշակակիրները Օլիմպիական խաղերում

Հովհաննես Բաչկովի մասնակցությունը Օլիմպիական խաղերին հաստատվեց