ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը - VNews
Բաժիններ

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը - ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և արդեն իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Խաղերի բացման արարողության ժամանակ ևս նրան էր տրված Հայաստանի դրոշը տանելու պատիվը:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականը Խաղերի փակման արարողությանը կմասնակցի ոչ մեծ պատվիրակությամբ:

Արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին՝ Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում, որի ընթացքում օլիմպիական դրոշը Տոկիոյի քաղաքապետը կփոխանցի հաջորդ խաղերն ընդունող քաղաքի` Փարիզի քաղաքապետին:

Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանի ու Գուրգեն Մադոյանի հաղթական մեկնարկը

Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել պրոմոութերական ընկերության հետ

Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

Հովհաննես Բաչկով. «Ե՛վ ուրախ եմ, և՛ տխուր Օլիմպիական բրոնզե մեդալի համար»

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր