ՏՈԿԻՈ 2020․ Հայտնի են Ալեքսանյանի և Չալյանի առաջին մրցակիցները - VNews
Բաժիններ

ՏՈԿԻՈ 2020․ Հայտնի են Ալեքսանյանի և Չալյանի առաջին մրցակիցները

artur aleksanyan wrestling5 scaled - ՏՈԿԻՈ 2020․ Հայտնի են Ալեքսանյանի և Չալյանի առաջին մրցակիցները

Կայացել է Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 և 97 կգ քաշային կարգերի վիճակահանությունը:

Ռիոյի Օլիմպիական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի Ղրղզստանը ներկայացնող Ուզուր Ջուզուպբեկովի հետ: Այդ զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում հարաբերությունները կպարզի Ռոսիլիո Քինդ (Կուբա) – Արվի Սավոլայնեն (Ֆինլանդիա) դիմակայության ուժեղագույնի հետ:

Կարապետ Չալյանը (77 կգ) 1/8 եզրափակիչում կհանդիպի ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին: Այդ գոտեմարտի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի կա՛մ Ալֆոնսո Անտոնիո Լեյվա Յեպեսի (Մեքսիկա), կա՛մ Ալեքսանդր Չեխիրկինի (Ռուսաստանի օլիմպիական հավաքական) հետ:

2 քաշային կարգերում էլ պայքարը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարի մեջ կմտնի օգոստոսի 3-ին:

Ավելի վաղ մրցաշարը լքել էր հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը:

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Շնորհակալ եմ բոլորից». Արթուր Ալեքսանյանն իր օլիմպիական մեդալների նկարն է հրապարակել

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»