-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
UFC-ի ամերիկացի խառնամարտիկ Տոնի Ֆերգյուսոնն իր կարծիքն է արտահայտել Խաբիբ Նուրմագոմեդովի ու Կոնոր Մակգրեգորի մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին UFC 249-ի շրջանակում Տոնի Ֆերգյուսոնը պետք է մենամարտեր Խաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Ռուս խառնամարտիկը, սակայն, հրաժարվել է լքել Ռուսաստանը՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինի պատճառով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ UFC 249-ը կայանալու է սահմանված ժամանակացույցով, իսկ գլխավոր մենամարտը լինելու է Տոնի Ֆերգյուսոնի ու Ջասթին Գեյջիի միջև։ Այս պահին հայտնի չէ միայն մենամարտերի անցկացման վայրը։
«Ես Խաբիբին ու Կոնորին ասելու ոչինչ չունեմ։ Իմ ունեցած տեղեկություններով՝ նրանք ավարտել են իրենց մարզական կարիերան։
Ես նրանց վաղուց եմ ասել, որ դրա ժամանակը եկել է։ Սա իսկական տղամարդկանց մարզաձև է, իսկ նրանք ուղղակի փալաս են»,- ասել է Ֆերգյուսոնը հարցազրույցի ընթացքում, որը հրապարակել է իր թվիթերյան էջում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո