Թոփ-5 լիգաներում 2007-ից ի վեր ընդամենը 2 ֆուտբոլիստներ են ավելի շատ գոլ խփել, քան Կավանին - VNews
Բաժիններ

Թոփ-5 լիգաներում 2007-ից ի վեր ընդամենը 2 ֆուտբոլիստներ են ավելի շատ գոլ խփել, քան Կավանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին դուբլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Սաութհեմփթոնի» դեմ կայացած խաղում (3-2):

33-ամյա ուրուգվայցին եվրոպական թոփ-5 առաջնություններում 253 գոլ է խփել 2007 թվականի մարտի 11-ից ի վեր, երբ «Պալերմոյի» կազմում իր նորամուտն է նշել Իտալիայի Ա սերիայում: Ապենինյան թերակղզում պաշտպանել է նաև «Նապոլիի» մարզական պատիվը:

Թոփ-5 լիգաներում այդ ժամանակահատվածում Կավանիից ավելի շատ գոլ են իրենց ակտիվում գրանցել ընդամենը 2 ֆուտբոլիստներ՝ «Բարսելոնայի» արգենտինացի խաղացող Լիոնել Մեսին (435 գոլ) ու «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (421): «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այդ ժամանակահատվածում գրանցել է Կավանիի ցուցանիշը՝ 253 գոլ:

Ուրուգվայցին նախքան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը խաղացել է ՊՍԺ-ում, որի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է 2020 թվականի հունիսին: Հարավամերիկացին անգլիական ակումբին է միացել ազատ գործակալի կարգավիճակով:

Պոգբան կրկին շարքից դուրս է մնացել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Միլանը» խոշոր հաշվով պարտվեց Մանջուկիչի նորամուտի խաղում, «Ինտերը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

«Յուվենտուսի» առանցքային ֆուտբոլիստն ապաքինվել է կորոնավիրուսից

Զլատանի 600-րդ խաղն ազգային առաջնություններում

«Բարսելոնայի» նախկին նախագահը հայտարարել է, որ Արագոնեսի փոխհատուցման մի մասն ինքն է վճարել

Կումանին դուր չի գալիս Լուիս Սուարեսի վերաբերյալ հարցերին պատասխանելը

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է թոփ տրանսֆեր իրականացնել հունվարին

Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է դառնալ Սաուդյան Արաբիայի տուրիզմի դեմքը

Կուման․ «Դա լուրջ չէ․ լինելով «Բարսայի» ֆուտբոլիստներ՝ չեք կարող 2 անգամ վրիպել 11-մետրանոց իրացնելիս»

«Չելսիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Միլան»

FIFA 21-ի՝ տարվա խորհրդանշական հավաքականը

Հայտնի է «Բարսելոնայի» մրցակիցն Իսպանիայի գավաթում

«Լիվերպուլ» vs. «Ման.Յունայթեդ». Ո՞ւմ համար է ակումբն ավելի շատ վճարել. VNews-ի Quiz-ը

Ինչո՞ւ է հնարավոր Մեսիի տեղափոխությունը ՊՍԺ. Ռիվալդոյի հիմնավորումը

«Բարսելոնան» 8 օրում 360 րոպե է խաղացել

«Բարսելոնան» միայն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Կորնելյային» (տեսանյութ)

«Բարսելոնային» զայրացրել է ՊՍԺ-ի՝ Մեսիի նկատմամբ ակնհայտ հետաքրքրությունը