fbpx

Թոփ-10. Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունների անցկացման 27-ամյա պատմության ընթացքում ընդամենը 10 ֆուտբոլիստի է հաջողվել հատել 100 գոլի սահմանագիծը: Գործող ֆուտբոլիստներից այդ ցուցանիշին առավել մոտ է «Գանձասար-Կապանի» հարձակվող Միհրան Մանասյանը, ում հաշվին ներկայումս 75 գոլ է գրանցված: 30-ամյա ֆուտբոլիստից մեծ ջանքեր կպահանջվեն դեպի երանելի բարձունքը տանող ճանապարհի վերջին քառորդը հաղթահարելու համար: Իսկ ահա 29-ամյա Նորայր Գյոզալյանի (60 գոլ) և 32-ամյա Էդգար Մանուչարյանի (54) համար այդ բարձունքն անհաղթահարելի կմնա:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների 10 լավագույն ռմբարկուներին:

10. Արման Քարամյան՝ 100 գոլ

«Փյունիկ» (1996/97-1998, 2001-2002թթ.)՝ 61 գոլ, «Արաբկիր» (1996/97թթ.)՝ 4, «Կիլիկիա» (1999-2000թթ.)՝ 35

Բարձր արագությամբ և հուժկու հարվածներով աչքի ընկնող Արման Քարամյանը ռմբարկուի իր հատկանիշներն առաջին անգամ դրսևորել է «Կիլիկիայում» հանդես գալիս: Թիմում անցկացրած երկու մրցաշրջաններում էլ Արմանը դարձել է «Կիլիկիայի» լավագույն ռմբարկուն՝ խփելով համապատասխանաբար 20 և 15 գոլ: Ընդ որում 1999թ. նա ընդամենը մեկ գնդակով հետ մնաց 21 գոլով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված «Ցեմենտի» հարձակվող Շիրակ Սառիկյանից:

Վերադառնալով «Փյունիկ», որտեղ Քարամյանը սկսել էր ֆուտբոլային կարիերան Բարձրագույն խմբում՝ Արմանն ավելի կատարելագործեց իր խաղն ու երկու տարի անընդմեջ դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր (2001թ.՝ 21 գոլ, 2002թ.՝ 36):

9. Վահե Յաղմուրյան՝ 104 գոլ

«Արարատ» (1992-1997թթ.)՝ 92 գոլ, «Կոտայք» (1995, 2001թթ.)՝ 7, «Փյունիկ» (1998թ.)՝ 2, «Կիլիկիա» (1999թ.)՝ 2, «Երևան» (1999թ.)՝ 1

«Արարատի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն իր գրագետ խաղի ու տեխնիկական վարպետության շնորհիվ ֆուտբոլային կարիերայի առաջին տարիներին աչքի էր ընկնում բարձր արդյունավետությամբ: Նա Հայաստանի անդրանիկ առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 29 հանդիպումներում խփելով 38 գնդակ: Այդ ցուցանիշը 3-րդն է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում Արա Հակոբյանից (45 գոլ) և Արսեն Ավետիսյանից (39) հետո:

Վահե Յաղմուրյանին է պատկանում առաջնության մեկ խաղում խփած գոլերի քանակով արդյունավետության ռեկորդը: 1992թ. նա 8 գնդակ էր խփել Սևանի «Աղթամարի» դարպասը: 1993 (20 գոլ) և 1994թթ. (18) Յաղմուրյանը կրկին ամենաարդյունավետն էր «Արարատում», իսկ 1995թ. վարձավճարով «Կոտայքում» խաղալիս 6 խաղում խփած նույնքան գնդակով ճանաչվել էր թիմի լավագույն ռմբարկուն:

Լեգեոներների լիմիտ. Արհեստական ու հապճեպ լուծում մի խնդրի համար, որը իրականում գոյություն չունի

8․ Արմեն Շահգելդյան՝ 105 գոլ

«Արարատ» (1992-1995/96թթ.)՝ 50 գոլ, «Փյունիկ» (1996/97-1997թթ.)՝ 12, «Երևան» (1998թ.)՝ 1, «Միկա» (2001-2002, 2004-2007թթ.)՝ 42

Ֆիզիկական լավ տվյալներով օժտված, ուժային պայքարից չխուսափող Արմեն Շահգելդյանը հաջողությամբ էր եզրափակում խաղընկերների ձեռնարկած գրոհները՝ տիրապետելով նաև հուժկու հարվածների: «Արարատում» հանդես գալու 5 տարիների ընթացքում Շահգելդյանը ՀՀ առաջնություններում 50 գոլի հեղինակ է դարձել: Դրանցից 15-ը նա խփել էր 1993թ. առաջնությունում՝ ցույց տալով կարիերայի ընթացքում իր ամենաբարձր արդյունավետությունը:

Հետագայում ավելի հասուն տարիքում «Միկայում» խաղալիս Արմեն Շահգելդյանը 2 անգամ դարձել է թիմի լավագույն ռմբարկու (2004թ.՝ 12 գոլ, 2006թ.՝ 14):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Արթուր Պետրոսյան․ «Մեր ակումբի սեփականատերը գիտեր այս ամենի մասին, բայց ինձ ոչինչ չէր ասել»

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Արթուր Պետրոսյան․ «Ես չեմպիոնության անուն ոչ մի անգամ չեմ տվել․ քառյակում հայտնվելը մեզ համար շատ լավ արդյունք կլինի» (տեսանյութ)

Տիգրան Եսայան․ «Նպատակն ամեն հանդիպմանը հաղթանակի համար խաղալը և վերջին տեղից խուսափելն է» (տեսանյութ)

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Անմոռանալի օր Գեղամ Հարությունյանի և Վբեյմարի համար, «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը

Արթուր Պետրոսյան․ «Երկրպագուների ներկայությունն էլ օգնեց, որ տղաները 90 րոպե կենտրոնացած խաղան» (տեսանյութ)

Կմրցեն երբեմնի սկզբունքային մրցակիցները՝ «Արարատն» ու «Փյունիկը»․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 26-րդ տուրին ընդառաջ

Արթուր Պետրոսյան․ «Փյունիկին» չէինք կարող շնորհավորել ֆուտբոլային դաշտում»

Ահեղ Կոբյալկոն գրանցեց վերջին 8 տարիների լավագույն ցուցանիշը, Մկոյանը գավաթում գոլ խփեց 13 տարի անց

Արթուր Պետրոսյան․ «Ցավալի է, որ ընդմիջմանը մեր ֆուտբոլիստներին ուղղված զգուշացումները տեղ չհասան» (տեսանյութ)

2-ական խաղ Երևանում և մարզերում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 24-րդ տուրին ընդառաջ

Հայաստանի հավաքականի վատագույն մեկնարկը ԵՎՐՈ-ի ընտրական փուլերում

Ցնցող ցուցանիշներ Մարկոսից, Մանուչարյանից, Արա Հակոբյանից․․․ Անհատական բացառիկ ռեկորդներ Բարձրագույն խմբից

Արթուր Պետրոսյան․ «Խաչատուրով-Իշխանյան զույգը պաշտպանության կենտրոնում ժամանակի ընթացքում ավելի լավ կխաղա» (տեսանյութ)