-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Տորինոյի» գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
53-ամյա մասնագետի ազատման որոշումը կայացվել է՝ պայմանավորված թիմի անբավարար ցուցանիշով:
«Ակումբը շնորհակալ է Ջամպաոլոյին ու մարզչական շտաբի մյուս անդամներին այս ամիսներին կատարված աշխատանքի համար»,- ասված է թիմի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ջամպաոլոն «Տորինոյի» ղեկն ստանձնել էր 2020 թվականի օգոստոսին: Պայմանագիրը կնքված էր երկու տարի ժամկետով:
Ավելացնենք՝ «Տորինոն» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո