«Տորպեդոն» պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրությունների վերաբերյալ - VNews
Բաժիններ

«Տորպեդոն» պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրությունների վերաբերյալ

Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Տորպեդոյի» մամուլի ծառայությունն այսօր կայացած ՀՖՖ նախագահի ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

«Հարգարժան ֆուտբոլային հանրություն, այսօր կայացան ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները: Ավելի վաղ մեր ակումբը հայտնել էր իր դիրքորոշումը, սակայն մեր ակումբի որոշ ներկայացուցիչներ այլ գործելաոճ ընտրեցին:

Ակումբի տնօրեն Հարություն Արմենակյանը, սեփական շահերից ելնելով, «Տորպեդո» ֆուտբոլային ակումբի անունից ՀՖՖ արտահերթ ժողովին գործուղել էր Նորայր Ավագյան անուն-ազգանունով մարդու (լուսանկարի վրա), որը երբևէ չի աշխատել մեր ակումբում և ակումբի հետ ոչ մի առնչություն չունի:

Վերոնշյալ բոլոր գործողությունները կատարվել են ակումբի ղեկավարության մեջքի ետևում` ընտրությունների ընթացքի վրա ազդելու նպատակով: Վերոնշյալ անձնավորության գործողությունները նախապես պլանավորված էին հետաքրքրված անձանց կողմից: Սա պարզապես խարդախություն է, որին տրվել է «Տորպեդոյի» տնօրենը` օգտվելով կասկածելի իրավաբանի խորհրդատվությունից և ստորագրելով անհրաժեշտ փաստաթղթեր:

«Տորպեդո» ֆուտբոլային ակումբն այն կարծիքին է, որ Հարություն Արմենակյանին խաբել են և շատ շուտով կհայտնի իր դիրքորոշումն այս հարցով: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում համապատասխան մարմիններին ի գիտություն ընդունել այս հայտարարությունը` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

«Տորպեդո» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Արմեն Մելիքբեկյանին` ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում է ծրագրերի իրականացում նոր պաշտոնում»,- գրված է հաղորդագրությունում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՀՖՖ-ն փորձել է պարզել՝ Վբեյմարից ու Սոլոմոն Իմե Ուդոյից ով է ավելի լավ հայերեն խոսում (տեսանյութ)

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի 7 նորեկներին (տեսանյութ)

Մելիքբեկյանը հանդիպել է մարզերում ՀՖՖ ներկայացուցիչների հետ

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումը

«Ալաշկերտ-2»-«Արարատ-2» հանդիպումը հետաձգվել է՝ կորոնավիրուսի դեպքերի պատճառով

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

«Նորավանք». Նոր ակումբ Հայաստանում (տեսանյութ)

ՀՖՖ. ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը

Կայացել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները

Ինչո՞ւ են դադարեցված Վանաձորի, Սևանի, Արմավիրի և Սիսիանի մարզադաշտերի վերակառուցման աշխատանքները

Հայաստանի 2019-20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ կորոշվի նաև երկրպագուների վարկածով

Մեկնարկում է Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

Աբովյանի քաղաքային մարզադաշտը կվերանորոգվի

Շիրակի մարզի 12 բնակավայրերում կառուցվել են արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր