«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ. «Ես հիասթափված եմ» - VNews
Բաժիններ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ. «Ես հիասթափված եմ»

1336552012.0 - «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ. «Ես հիասթափված եմ»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 5-րդ տուրում կայացած «Չելսիի» դեմ խաղը (0-3):

«Ես հիասթափված եմ, խաղակեսերը տարբեր ստացվեցին։ Առաջին կեսում մենք շատ լավ էինք խաղում, ավելի լավ էինք հարվածում ու ղեկավարում խաղը։

Առաջին գոլից հետո խաղը փոխվեց, մեզ համար ավելի դժվար դարձավ։ «Չելսին» շատ լավ թիմ է, նրանք շատ խնդիրներ ստեղծեցին։

Մենք շարունակում ենք հավատալ մեր ուժերին, ֆուտբոլիստները շատ են աշխատում։ Առաջին կեսը լավ խաղացինք, ու պետք է այդ մակարդակը պահենք ողջ խաղի ընթացքում»,- մարզչի խոսքն է հաղորդում BBC-ն։

Տուխելը մեկնաբանել է «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: