fbpx

«Տոտենհեմի» վիրավորական պաստառն ու սուլոցները Մարկոս Ալոնսոյի հասցեին. Տգեղ քայլի մանրամասները (լուսանկարներ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ: Հանդիպման ընթացքում աղմկահարույց 2 դեպք գրանցվեց: Նախ «Չելսիի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց VAR համակարգի օգնությամբ, մինչդեռ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խաղից հետո պնդում էր, որ այդ դրվագում Հարի Քեյնը խաղից դուրս վիճակում էր: Երկրորդն դեպքն ավելի սկանդալային էր. ամբողջ խաղի ընթացքում «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոսնսոյի յուրաքանչյուր հպումը գնդակին ուղեկվում էր սուլոցներով:

Առաջին հայացքից՝ իսպանացի ֆուտբոլիստին չսիրելու պատճառը միայն մեկն է՝ հակառակ ճամբարը ներկայացնելը: Սակայն «ազնվականների» կազմում հանդես գալու օրոք Ալոնսոն երբեք չի սադրել «Տոտի» երկրպագուներին, միշտ կոռեկտ է արտահայտվել սկզբունքային մրցակիցների մասին: Սակայն «խցանների» երկրպագուները կրկնակի ու եռակի սկսեցին ատել Մարկոս Ալոնսոյին նախորդ մրցաշրջանի հանդիպումից հետո, որի վերջին րոպեներին իսպանացու անկասելի հարվածը 3 միավոր պարգևեց «Չելսիին»:

Պարտված թիմի երկրպագուները ինչերի ասես, որ չեն դիմի: «Տոտենհեմի» երկրպագուները քրքրեցին ու ջրի երես հանեցին 7 տարվա վաղեմության պատմություն՝ հաջորդ դերբիներում Ալոնսոյին սուլելու առիթ ունենալու համար:

«Բոլտոնում» հանդես գալու ժամանակահատվածում դեռևս 18-ամյա Ալոնսոն արձակուրդն անցկացնելու համար 2011-ին վերադարձել էր հարազատ Մադրիդ: Վերցնելով պապի BMW-ն, Ալոնսոն ընկերների հետ դուրս է եկել զբուզանքի, սակայն ավելի քան 100 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենան կորցրել է կառավարումն ու բախվել բետոնե պատնեշին: Ֆուտբոլիստն ու իր ընկերը լուրջ վնասվածքներից խուսափել են, սակայն նրանց ուղեկցող աջիկները հայտնվել են հիվանդանոցում: Նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

Ալոնսոյի արյան մեջ հայտնաբերվել էր ալկոհոլ ու նրան սպառնում էր 4 տարվա ազատազրկում միանգամից 3 հոդվածի համաձայն՝ անզգուշությամբ մահ պատճառելու, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և արագությունը գերազանցելու համար: Սակայն իսպանացու բախտն աներևակայելիորեն բերել է մի քանի պատճառներով:

  • Նախ դժբախտ դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին: Ճիշտ նույն օրը, երբ սպանվել է Ուսամա բեն Լադենը: Միջազգային մամուլի ուշադրությունն այդ ժամանակ Ալոնսոն չէր: Անկասկած, եթե մամուլը պարապ լիներ, Ալոնսոն այդքան հեշտ չոր դուրս չէր գա ջրից:
  • Մահացած աղջկա ծնողները ներել են Ալոնսոյին ու դեմ են եղել ֆուտբոլիստի ազատազրկմանը:
  • Իսպանիայի դատարանը Մարկոս Ալոնսոյին դատապարտել է 21 ամսյա կալանավորման, որը վերածվել է պայմանական ազատազրկման: Արդյունքում Ալոնսոն չի կալանավովել և տուժած կողմին վճարել է 500 հազար եվրո փոխհատուցում:

Ի պատիվ ֆուտբոլիստի պետք է նշել, որ նա արագորեն կարողացավ հաղթահարել ճգնաժամն ու 2 տարի անց նախ հայտնվեց «Ֆիորենտինայում», իսկ մի քանի տարի անց «Չելսիի» հետ դարձավ չեմպիոն: Ընդ որում, չեմպիոնական այդ տարում էլ Ալոնսոն գրավեց «Տոտենհեմի» դարպասը: Այդ ամեն ինչը հիշելով՝ «խցանների» երկրպագուները «Հադերսֆիլդի» դեմ խաղին բացեցին պաստառ, որի վրա պատկերված էր ավտոմեքենա, ալկոհոլային խմիչքով լի բաժակ և գրություն. «Մարկոս Ալոնսոն աղջկա է սպանել»:

Իսկ այս տարի «Տոտենհեմի» երկրպագուները Ալոնսոյին անմիջականորեն հայհոյելու և վիրավորելու առիթ ունեցան: Լիգայի գավաթի խաղարկության հանդիպման ընթացքում իսպանացու ամեն հպման ժամանակ ստադիանում հնչում էին «մարդասպան» վանկարկումները:

Հ.Գ. «Տոտենհեմի» երկրպագուները կարճ հիշողություն ունեն, կարծես թե: Մրցաշրջանի մեկնարկին իրենց թիմի ավագ Ուգո Լյորիսը անսթափ վիճակում մեքենա է վարել և միայն երջանիկ պատահականության շնորհիվ խուսափել է ողբերգական հետևանքներից: Հետաքրքիր է՝ եթե նման բան պատահեր ֆրանսիացի դարպասապահի հետ, նու՞յն վերաբերմունքը կլիներ:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական. Դեմբելեն տեղափոխվեց Չինաստան

«Բարսելոնան» ասել է, թե որքան արժե Կոուտինյոն

Sky Italia. Գոնսալո Հիգուայինը կարիերան կշարունակի այլ ակումբում

Մինչ «Չելսին» մտածում է Հիգուայինի մասին, Մորատան արդեն որոշել է, թե ուր կտեղափոխվի

«Ատլետիկոն» առաջարկում է իր 2 ֆուտբոլիստներին Մորատայի դիմաց

«Անավարտ զառանցանք». Թոփ-5 ձմեռային տրանսֆերային շշուկներ, որոնք արդեն լուրջ զզվացրել են

«Չելսիում» վստահ են, որ շաբաթվա վերջում կավարտեն Հիգուայինի տրանսֆերային գործարքը

Մորատան նոր ակումբ տեղափոխվելու համար պատրաստ է աշխատավարձի նվազեցման գնալ

Չեխը կարող է պաշտոն ստանալ Լոնդնոի «Չելսիում»

Հիմա հերթը մադրիդցիներինն է. Ազարը սպասում է քայլերի «Ռեալից»

Դե Խեա. «Նա ԱՊԼ-ի պատմության լավագույն դարպասապահներից է»

AS․ Քրիստիան Էրիկսենը ցանկանում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել

Պարտությունը կարևոր խաղում բավական չէր, հիմա էլ․․․ Քեյնը վնասվածք է ստացել

Ժիրուն հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում

Պետր Չեխը կավարտի կարիերան այս մրցաշրջանում

«Չելսին» սահմանել է Ազարի տրանսֆերային արժեքը