fbpx
Բաժիններ

«Տոտենհեմն» ընտրել է․ Քեյնին փոխարինողը կլինի «Ռեալ Սոսյեդադի» ռմբարկուն

Ժոզե Մոուրինյոյի փնտրտուքները տրանսֆերային շուկայում Հարի Քեյնին փոխարինող գտնելու վերաբերյալ մոտ են ավարտին՝ հաղորդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող, Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու, բրազիլացի Վիլիան Ժոզե դա Սիլվային։

Իսպանական աղբյուրը պնդում է, որ գործարքը մոտ է կայացմանը, և ֆուտբոլիստը այսօր կամ վաղը մեկնելու է Լոնդոն՝ գործարքն ամբողջացնելու համար։

Նշենք, որ բրազիլացի հարձակվողի և «Ռեալ Սոսյեդադի» պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 70 միլիոն եվրո։

Ավելացնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ։

Բեյլի գործակալ․ «Ուղղակի ծիծաղելի է խոսել դրա մասին»

***

Ավելի ուշ «Ռեալ Սոսյեդադը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Արքայական գավաթի շրջանակում կայանալիք հանդիպմանը հայտացուցակից հանվել է Վիլիան Ժոզեն և նրա փոխարեն հայտավորվել է Լոբետեն։ Պատճառն այն է, որ բրազիլացին խնդրել է իրեն դուրս թողնել թիմի հայտացուցակից մինչև տրանսֆերի վերաբերյալ հստակ տեղեկություն լինի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մոուրինյո․ «Կարիերայիս գլխավոր նվաճումը կլինի լավագույն քառյակում հանգրվանելը»

Մոուրինյոն բացատրել է Ալիի պահվածքը փոխարինումից հետո (տեսանյութ)

Մոուրինյո. «Պատկերացրե՛ք «Բարսելոնան» առանց Մեսիի, Սուարեսի ու Գրիզմանի»

Հայտնի է՝ որքան ժամանակ բաց կթողնի Նգոլո Կանտեն

Մոուրինյոն չի կարողանում հաղթել ՉԼ փլեյ-օֆֆում 2014-ից

«Լեյպցիգն» արտագնա խաղում հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Ատալանտան» հաղթում է «Վալենսիային», Լոնդոնում հաշիվը չի բացվել (տեսանյութ)

«Տոտենհեմ» – «Լեյպցիգ»․ Մեկնարկային կազմեր

#ՉԼ_1/8. Մոուրինյոյի փորձն ընդդեմ երիտասարդ համարձակությանը

Մոուրինյո․ «Չեմ կարծում՝ Սոնին այս մրցաշրջանում կրկին կտեսնենք խաղադաշտում»

Լուրջ կորուստ Մոուրինյոյի համար. Սոնի վնասվածքը լուրջ է

«Մանչեսթեր Յունայթեդը» օգնեց «Լիվերպուլին» հասնել պատմական նվաճման

«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց արտագնա խաղում, Սոնը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Սոնը Պրեմիեր լիգայում 50 և ավելի գոլ խփած առաջին ասիացին է (տեսանյութ)

Մոուրինյո. «Ալին հասկանում է, որ հիմար կատակ է արել»

«Ռեալ Սոսյեդադը» հաղթեց «Միրանդեսին» Արքայական գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում (տեսանյութ)