«Տոտենհեմը» և «Էվերթոնը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակներ տոնեցին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Տոտենհեմը» և «Էվերթոնը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 33 տուր

04 Մարտ 2021 - 22:00

0

Ֆուլհեմ

1

Տոտտենհեմ Հոտսպուր

0 - 1 Տոսին Ադարաբիոյո - 19`

«Տոտենհեմը» միավորների քանակը հասցրել է 42-ի և զբաղեցնում է աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

«Ֆուլհեմն» ունի 23 միավոր ու գտնվում է 18-րդ տեղում:

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 2-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել Պրեմիեր լիգայում: Այն ընդամենը 3-րդն էր առաջնությունում վերջին 8 հանդիպումներում, «Տոտենհեմն» այդ ընթացքում կրել է 5 պարտություն:

Սքոթ Պարկերի գլխավորած թիմն անպարտելի էր առաջնությունում նախքան այս անցկացրած 5 խաղերում՝ գրանցելով 2 հաղթանակ, 3 ոչ-ոքի: «Ֆուլհեմը» Պրեմիեր լիգայի շրջանակում վերջին անգամ պարտվել էր փետրվարի 3-ին, երբ 22-րդ տուրում սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջել էր «Լեսթերին»:

Կողմերի միջև Պրեմիեր լիգայում կայացած վերջին 5 մրցավեճից 4-ում հաջողությունն ուղեկցել է «Տոտենհեմին», 1 խաղում արձանագրվել է ոչ-ոքի:

«Վեսթ Բրոմվիչ» 0-1 «Էվերթոն»

Գոլը՝ Ռիշարլիսոն 65՛

«Էվերթոնն» այս պահին վաստակել է 46 միավոր ու եզրափակում է լավագույն քառյակը: Ուժեղագույն եռյակում գտնվող թիմերը՝ «Մանչեսթեր Սիթին» (65 միավոր), «Մանչեսթեր Յունայթեդը» (51 միավոր) և «Լեսթերը» (50 միավոր), լիվերպուլյան թիմի համեմատ 1-ական խաղ ավելի են անցկացրել:

«Վեսթ Բրոմվիչն» իր ակտիվում գրանցել է 17 միավոր ու գտնվում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը տոնել է Պրեմիեր լիգայում իր 3-րդ անընդմեջ հաղթանակը: «Էվերթոնն» առաջնությունում մինչ այդ անցկացրած 6 մրցավեճում ընդամենը 1 անգամ էր հաղթել՝ գրանցելով 2 ոչ-ոքի, 3 պարտություն:

Սեմ Էլարդայսի գլխավորած թիմը նախորդ տուրում սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության էր հասել «Բրայթոնի» նկատմամբ: «Վեսթ Բրոմվիչը» նախքան այդ առաջնությունում ունեցել էր առանց հաղթանակների 7 հանդիպումների շարք՝ խաղալով 3 ոչ-ոքի, կրելով 4 պարտություն:

Կողմերի միջև Պրեմիեր լիգայում կայացած վերջին 5 մրցավեճից 3-ում հաղթանակի է հասել «Էվերթոնը», 2 դեպքում թիմերը խաղաղ դաշն են կնքել:

«Մանչեսթեր Յունայթեդի» 3-րդ անընդմեջ 0-0-ն (տեսանյութ)

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Սենսացիոն քայլ»․ Անգլիական գրանդը հավատում է, որ կգնի Քեյնի տրանսֆերը

8-րդ փորձը. Գվարդիոլան կրկնեց Մոուրինյուի ռեկորդը

«Մադրիդում շքեղ գոլից տոտալ աղքատություն». Ինչը ջախջախեց Դրենտեի կարիերան

Արտահայտություններ, որոնք փոխում են խաղը․ ինչ են խոսում ֆուտբոլիստները դաշտում

ԱՊԼ-ում VAR-ը չի արձանագրել գոլը, որը, ըստ ամենայնի, կանոնների սահմաններում էր (տեսանյութ)

Մոուրինյոն մարզչական կարիերայում առաջին անգամ 10 խաղ պարտվեց առաջնությունում

«Ֆուտբոլիստները վախենում են տոնել իրենց գոլերը». Մոուրինյոն քննադատել է VAR-ին

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց արտագնա խաղում (տեսանյութ)

Սուլշերը՝ Սոնի դրվագի մասին. «Եթե որդիս խոտածածկին 3 րոպե մնար պառկած, կզրկվեր ընթրիքից» (տեսանյութ)

Մոուրինյո. «Ընդհանրապես արժանի չէինք այս արդյունքին»

«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տոնեց Լոնդոնում (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Վեսթ Հեմը» հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ)

Առնոլդի գոլը կամային հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

10 ֆուտբոլիստով մնացած «Լիդսն» անհավատալի հաղթանակի հասավ «Սիթիի» նկատմամբ (տեսանյութ)

Քեյնն ուզում է հեռանալ «Տոտենհեմից». «Սիթին» ու «Յունայթեդն» սպասում են

Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները