Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արձագանքել է Անգլիայի ընտրանու իր գործընկեր Գարեթ Սաութգեյթի հայտարարությանը՝ կապված ակումբների կողմից հավաքականի ֆուտբոլիստների վրա գործադրվող ճնշման հետ:
«Կարդացի Գարեթ Սաութգեյթի խոսքերն այն մասին, թե որոշ ակումբների մարզիչներ ճնշում են գործադրում խաղացողների վրա և համոզում նրանց հանդես չգալ իրենց հավաքականներում: Նա երևի հենց դրա համար էլ երբեմն պարտավորություն է զգում զանգահարել որոշ մարզիչների, որպեսզի մեղմի այդ հույզերը:
Ես կցանկանայի՝ նա ասեր՝ որ մարզիչներն են ճնշում իրենց ֆուտբոլիստներին, թող անուններ տա: Նրանցից որո՞նց է նա զանգահարել: Սաութգեյթն իրավունք ունի հավաքական հրավիրել այն ֆուտբոլիստներին, որոնց ինքն է ցանկանում»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Պորտուգալացի մասնագետն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել նման ծանր խաղային գրաֆիկի պայմաններում նոյեմբերին հավաքականների մասնակցությամբ հանդիպումների նշանակման փաստի առնչությամբ ևս:
«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում նոյեմբերի 21-ին սեփական հարկի տակ ուժերը չափելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Ֆաբրեգաս. «Հիասթափված եմ Գվարդիոլայից, իսկ Մոուրինյոն ընկերս է»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո