fbpx
Բաժիններ

Տրանսֆերային ամենախոշոր ու «թավշյա» 5 հեղափոխությունները

Դեռ հունիս ամիսը նույնիսկ չի հատել հասարակածը, սակայն «Ռեալն» արդեն հասցրել է ակումբային տրանսֆերային ռեկորդ գրանցել՝ մեկ պատուհանի ընթացքում ծախսելով 303 միլիոն եվրո, և «Արքայական ակումբը» կարող է նույնիսկ չսահմանափակվել այսքանով:

Տրանսֆերային հեղափոխություններն ու կազմի արմատական վերակառուցման գործընթացը երբեք հեշտ չի լինում: Այն միշտ տեղի է ունենում կամ տապալված մրցաշրջանից հետո, կամ էլ երբ փոխվում է ակումբի ղեկավարության կազմը:

Փորձենք վերհիշել տրանսֆերային մեծ հեղափոխություն կատարած թիմերին, որոնք մեկ պատուհանի ընթացքում խոշոր ներդրում են արել ու գրեթե նոր թիմ կառուցել:

«Չելսի» – 2004/05

Ռոման Աբրամովիչի «Չելսին» ամենամեծ բումերից արեց եվրոպական ֆուտբոլում: «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած Մոուրինյոն ժամանեց Լոնդոն ու նոր թիմ կառուցեց՝ «ազնվականներին» հանելով բոլորովին այլ մակարդակի վրա: 2004 թվականի տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» ծախսեց 166 միլիոն եվրո: Գլխավոր տրանսֆերը, իհարկե, Դիդիե Դրոգբայինն էր, որին նրանք գնեցին Մարսելի «Օլիմպիկից» 38.5 միլիոն եվրոյով: Լոնդոնցիներն այդ ամռանը գնեցին նաև Ռիկարդու Կարվալյոյին, Պաուլո Ֆերեյրային, Արյեն Ռոբենին, Տիագոյին, Պետր Չեխին, Յարոշիկին, Ալեքսին, Մատեյա Կեժմանին և Ալսիդեսին: Նույն ամռանը Մոուրինյոյի թիմից հեռացան Գրոնկյայերը, Հասելբայնկը, Վերոնը, Զենդենը, Դեսային, Ստանիչը, Մուտուն, Բոգարդն ու Պետին:

Այս թիմը հիմք դրեց «Չելսիի» մոտակա տարիների մեծ հաջողություններին: Հենց 2004/05 մրցաշրջանում «կապույտները» 50 տարվա դադարից հետո դարձան Անգլիայի չեմպիոն ու լիգայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից էլ դուրս մնացին Լուիս Գարսիայից ընդունած սկանդալային ու վիճահարույց գոլի պատճառով: Իսկ առհասարակ, այդ մրցաշրջանից հետո «Չելսին» ևս 4 անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն, 5 անգամ՝ գավաթակիր, մեկ անգամ Չեմպիոնների լիգայի չեմպիոն և Եվրոպա լիգայի կրկնակի գավաթակիր:

«Ռեալ» – 2009/10

2009 թվականի ամառը բեկումնային եղավ «Ռեալի» պատմության մեջ: Մադրիդցիների անցկացրած ձախողված ժամանակաշրջանից հետո Ֆլորենտինո Պերեսը վերադարձավ՝ նոր, շատ ավելի հավակնոտ ծրագրով: Պերեսն այդ ամռանը տրանսֆերների վրա ներդրեց 258 միլիոն եվրո ու ամբողջությամբ փոխեց թիմի կազմը:

Դե, իհարկե, գլխավոր տրանսֆերը Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունն էր «Մանչեսթեր Յունայթեդից»: Այդ ժամանակ պորտուգալացու տրանսֆերը, որի արժեքն էր 94 միլիոն եվրո, ռեկորդային էր: Ռոնալդուից հետո Պերեսի հասցրած երկորդ «հարվածը» Կական էր, որը եկավ որպես կայացած ֆուտբոլիստ, սակայն նույնպես էժան չէր՝ 67 միլիոն եվրո: 3-րդ գալակտիկոսը 21-ամյա խոստումնալից ու հեռանկարային հարձակվող Կարիմ Բենզեման էր «Լիոնից»: Բացի այս 3-ից, «Ռեալին» միացան նաև Խաբի Ալոնսոն, Ռաուլ Ալբիոլը, Ալվարո Արբելոան, Նեգրեդոն ու Գրաներոն: Հեռացողների թիվը նույնպես մեծ էր՝ Ռոբեն, Հունտելար, Սնեյդեր, Խավի Գարսիա, Սավիոլա, Պարեխո, Հայնցե, Միգել Տորես, Սալգադո, Կանավարո:

2009/10 մրցաշրջանում «Ռեալը» ոչինչ չհաղթեց, սակայն հենց այս թիմի կորիզը տարիներ անց հաղթեց այդքան բաղձալի «Լա Դեսիման»՝ 10-րդ ՉԼ գավաթը, իսկ հետագայում արդեն մի քանի թարմացումներից հետո «Ռեալը» ևս 3 անգամ նվաճեց եվրոպական ամենահեղինակավոր գավաթը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Դե Լիխտ. «Շատ հիմարություններ եմ լսել ապագայիս հետ կապված»

«Բարսելոնան» մտադիր է Բունդեսլիգայի աստղին գնել

Պաշտոնական. «Այաքսը» դե Լիխտին փոխարինող գտավ

Չեմպիոնների միջազգային գավաթ. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Զիդան. «Բեյլի իրավիճակը հունիսից սկսած չի փոխվել»

Սիմեոնե. «Շատ եմ սիրում Գրիզմանին»

Իսկոն անսպասելի առաջարկ է ստացել Գերմանիայից, բայց մերժել է այն

Գվարդիոլայի թիրախում «Բարսելոնայի» պաշտպանն է

Հիգուայինը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն

Մալդինի․ «Ռեալի» այդ ֆուտբոլիստն իդեալական կլիներ «Միլանի» համար»

ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեին դարձնել մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

Մբապեի համար ամենանախընտրելին ոչ թե «Ռեալ», այլ անգլիական գրանդ տեղափոխությունն է

Զիդանն ասել է՝ Սիմեոնե-մարզի՞չն է ավելի ուժեղ, թե՞ Սիմեոնե-ֆուտբոլիստը

3 ձախ պաշտպան, որ «Բարսելոնայի» դիտակետում է

Կոնտե. «Իկարդին մեր ծրագրերի մեջ չի մտնում»

Սարիի անելիքները «Յուվենտուսում». 3 գլխավոր հարցերը ամռան ամենակարևոր մարզչական նշանակման մասին | Fergie Time #2 (տեսանյութ)