Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում - VNews
Բաժիններ

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

diego rossi - Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

«Լոս-Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հնարավորություն ունի կարիերան շարունակել Ռուսաստանում: «Կրասնոդարը» պատրաստ է ձեռք բերել MLS-ի ամենաբարձր արժեք ունեցող ֆուտբոլիստի տրասնֆերը, եթե նա խաղա Հայաստանի հավաքականում: Դա հարձակվողին թույլ կտա լեգեոներ չհամարվել Ռուսաստանում, ինչի մասին իր յութուբյան էջով հայտնել է մենկաբան Նոբել Առուստամյանը:

«Ցլերը» նմանատիպ առաջարկ 23-ամյա ֆուտբոլիստին կատարել էին 2020 թվականին, սակայն նա մերժել էր այն: Այժմ «Կրասնոդարը» ցանկանում է կրկին փորձել այդ տարբերակը, քանի որ նրա կազմից հեռացել են հիմնական հարձակվողները՝ Արին և Մարկուս Բերգը:

Մարաշլյանն ունի Ուրուգվայի և Իտալիայի քաղաքացիություն: Վերջինի անձնագիրը նրան թույլ կտա Եվրոպայում խաղալ առանց լեգեոներ համարվելու:

Այդուհանդերձ, Դիեգոն դեռ հույս ունի հրավիրվել Ուրուգվայի ազգային հավաքական, որի բոլոր տարիքային հավաքականները նա ներկայացրել է նախկինում: Ավելի վաղ, Դիեգոյի հարազատ եղբայրը՝ Նիկոլասն ընդունել է Հայաստանի Մ19 հավաքականի հրավերը և ներկայացնելու է Հայաստանը:

«Լոս-Անջելեսում» անցկացրած 107 խաղում հարձակվողը 56 գոլ է խփել ու 21 գոլային փոխանցում կատարել:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սաուլի գործակալը մեկնում է Անգլիա՝ գործարքն իրականացնելու

ՊՍԺ-ն պատրաստ է 3 ֆուտբոլիստի վաճառել՝ Պոգբային գնելու համար

«Ասթոն Վիլան» փոխարինող գտավ Գրիլիշի համար

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

«Մանչեսթեր Սիթին» շուտով ռեկորդային տրանսֆեր կիրականացնի

Լաուտարոն կարիերան ցանկանում է շարունակել միայն Իսպանիայում

Անգլիական նոր ակումբ է միացել Լոկատելիի համար պայքարին

«Բավարիան» ցանկանում է գնել «Բարսելոնայի» 2 ֆուտբոլիստի

Ասե՞լ է Մբապեն Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը․ մարզիչը պարզաբանել է

Որքան է «Սևիլիան» ցանկանում ստանալ Կունդեի տրանսֆերի վաճառքից

«Չելսին» անսպասելի մրցակից ունի Կունդեի համար պայքարում

Ինսայդ. Ինչու չի կայացել Ժիրայր Շաղոյանի տրանսֆերը

ԲԿՄԱ-ն հայտարարեց 9 տրանսֆերի մասին

130 մլն-ի առաջարկ՝ Լուկակուի համար

Բելերինը տեղափոխվում է իտալական գրանդ