fbpx
Բաժիններ

Տրանսֆերային օգոստոս. 8 ռումբ, որ դեռ կարող է պայթել

Ազար, Գրիզման, Մագուայր, դե Լիխտ, Ֆելիշ… ընթացիկ տրանսֆերային պատուհանը հարուստ է գերթանկարժեք ու բումային տրանսֆերներով: Մի շարք գերաստղեր արդեն հասցրել են փոխել իրենց ակումբները, ինչը նոր մրցաշրջանում փոփոխության կենթարկի գրանդների դասավորվածությունն ու ամբողջ ֆուտբոլային պանորաման: Բայց ամեն ինչ չէ, որ ավարտվել է: VNews-ը ներկայացնում է այն 8 տրանսֆերային սագաները, որոնք կարող են ավարտվել աղմկոտ տրանսֆերներով արդեն առաջիկա ժամերի, օրերի կամ շաբաթների ընթացքում:

Պոլ Պոգբա

Պոգբայի՝ «Ռեալ» տեղափոխության մասին սերիալը սկսվեց դեռևս տրանսֆերային շուկայի բացումից առաջ, մասնավորապես՝ Զիդանի՝ «Ռեալ» վերադարձի օրը: Ֆրանսիացի մասնագետը մադրիդյան ակումբ վերադարձավ իր նոր պահանջներով, որոնցից գլխավորն 26-ամյա կիսապաշտպանին իր թիմում տեսնելն էր: Մինչև այս պահը «Մանչեսթեր Յունայթեդը» չի սկսել բանակցել, քանի որ չի ցանկանում և կարիք էլ չունի Պոգբային վաճառելու, սակայն ֆուտբոլիստն ու իր գործակալ Մինո Ռայոլան ներսից, իսկ «Ռեալը»՝ դրսից ջարդում են «Օլդ Թրաֆորդի» դռները:

Մանկունիական ակումբը ֆրանսիացուն վաճառելու դեպքում, նախ, պետք է փոխարինող գտնի նրան մինչև օգոստոսի 8-ը՝ Անգլիայում տրանսֆերային պատուհանի փակման օրը: Ամիսներ ձգձգվող այս տանջալից սագան ու Պոգբայի գերբարձր տրանսֆերային արժեքը «Ռեալին» չի կանգնեցնում, որովհետև Զիդանն անվերջ պնդում է՝ Պոգբան առանցքային ֆիգուր է «Ռեալում» իր նոր պրոյեկտի համար:

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Նեյմար 

Նախորդ մրցաշրջանի ավարտին ոչ ոք չէր սպասում, որ Նեյմարը կարող է «Բարսելոնա» վերադառնալու որոշում կայացնել ՊՍԺ տեղափոխվելուց ընդամենը 2 տարի անց: Բայց իրականությունն այն է, որ Նեյմարն ինչպես աղմկոտ ու սկանդալային կերպով տեղափոխվեց ՊՍԺ, այնպես էլ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Բրազիլացին արդեն իր ոչ նախկին, ոչ էլ ներկա ակումբների հետ լավ հարաբերության մեջ չէ. ՊՍԺ-ում արդեն հոգնել են նրա կամակորություններից՝ հատկապես այն դեպքում, երբ տրանսֆերն արժեցել է 222 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 36 միլիոն եվրո:

ՊՍԺ-ն պատրաստ է գլուխն ազատել ոտքից գլուխ պրոբլեմատիկ ֆուտբոլիստից, բայց չի պատրաստվում նվիրել նրան: Նեյմարի ցանկությունը «Բարսելոնա» վերադառնալն է, սակայն կատալոնացիներն էլ մտադիր չեն իրենց գլուխը կորցնել մի խաղացողի համար, որն իրենց 2 տարի առաջ մեջքից հարվածեց՝ հեռանալով հետևի դռնով: «Բարսելոնային» Նեյմարը հետաքրքրում է, սակայն Իսպանիայի չեմպիոններն արդեն գնել են Գրիզմանին, իսկ ՊՍԺ-ի պահանջած 200 միլիոնը չեն ցանկանում վճարել: «Բարսան» Նեյմարի համար կառաջարկի միայն այն խաղացողներին, որոնց հետ հույսեր չի կապում: Ավելին՝ կատալոնական ակումբը Նեյմարից հրապարակավ ներողություն է ակնկալում լսել:

Նեյմար – «Բարսելոնա» հավանական սիրավեպի 3 գլխացավանքները | Fergie Time #3

Գարեթ Բեյլ 

Գարեթ Բեյլի իրավիճակը շատ ավելի մշուշոտ է: Զիդանն իր վերադարձի առաջին իսկ օրվանից պարզ ցույց է տվել, որ հույսեր չի կապում ուելսցու հետ: «Ռեալն» էլ մինչ այս պահն ամեն ինչ արել է 29-ամյա խաղացողին վաճառելու համար, բայց այս դեպքում չի կարողացել: Բեյլը ամենևին չի շտապում հեռանալ Մադրիդից, քանի որ հարմարավետության գոտուց հեռանալու համար բավարար պատճառ չի տեսնում. նա թիմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, ընտանիքը հիանալի հարմարվել է Մադրիդին, իսկ նոր մարտահրավերներ իր կարիերայում չի ցանկանում:

Բեյլը մոտ էր չինական «Ցզյանսու Սունին» տեղափոխվելուն: Նա արդեն համաձայնեցրել էր անձնական պայմանագրի կետերը, ըստ որի՝ տարեկան կվաստակեր 22 միլիոն եվրո: Ուելսցին արդեն մեկուկես ոտքով Չինաստանում էր, սակայն «Ռեալը» հրաժարվեց բառացիորեն նվիրել Բեյլին չինական ակումբին, որը մտադիր էր Բեյլին տանել անվճար: Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ Բեյլի ելքի միակ ճանապարհը մնացել է ԱՊԼ-ն, որտեղ նա դեռ մեծ համբավ ունի:

Ֆիլիպե Կոուտինյո

Ֆիլիպե Կոուտինյոն պետք է լինի «Բարսելոնայի» աստղային վաճառքը: Կատալոնական ակումբն այս տարի էլ բավական մեծ թվեր ծախսեց՝ գնելով Գրիզմանին, դե Յոնգին, Նետուին ու Ժունիոր Ֆիրպոյին՝ ընդհանուր ծախսելով մոտ 240 միլիոն եվրո: Ակումբի ֆինանսական հավասարակշռությունն ու ՈՒԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները պահպանելու համար կատալոնացիներն իրենց գնումներին համապատասխան չափով վաճառքներ իրականացնելու կարիք ունեն, և Կոուտինյոն «կապտանռնագույնների» նախընտրելի տարբերակն է: Բրազիլացին «Բարսելոնայի» պատմության ամենաթանկ տրանսֆերն է (145 մլն), բայց 26-ամյա ֆուտբոլիստը հիասթափեցրեց: Ժամանումից մեկուկես տարի անց, ամեն դեպքում, Կոուտինյոն դեռ հեռանկարային ֆուտբոլիստ է համարվում ու դեռ ունի տրանսֆերային բարձր արժեք:

ՊՍԺ-ն չցանկացավ, որ Կոուտինյոն Նեյմարի հավանական գործարքի մեջ ներառվի: Բրազիլացու համար միակ ուղին մնաց Պրեմիեր լիգան, և Անգլիայում տրանսֆերային վերջին օրերին կտրուկ ակտիվացան լոնդոնյան երկու ակումբները՝ «Արսենալն» ու «Տոտենհեմը»: Երկուսն էլ ի վիճակի չեն վճարել բրազիլացու տրանսֆերը, բայց կարող են ֆուտբոլիստին վարձակալել՝ պարտադիր գնման տարբերակով: Կուտինյոյի ապագան, կարծես, Լոնդոնում է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Բեյլը վնասվածքների քանակով անձնական ռեկորդ է սահմանել

L’Equipe. Պոգբան կտեղափոխվի «Ռեալ» մինչև ԵՎՐՈ 2020-ը

Սուարես. «Նեյմարը ռիսկի դիմեց՝ հեռանալով «Բասելոնայից»

Բեյլի գործակալ․ «Զիդանը պետք է երջանիկ լինի, որ Գարեթը խաղում է «Ռեալում»

Լուկակու․ «Սև ուրբաթ»՝ երբևէ տեսածս ամենահիմար վերնագիրը»

3 վնասվածք՝ 1 օրում. «Ռեալի» հերթական լուրջ կորուստը

Բեյլ. «Գիտեի Ուելս-գոլֆ-Մադրիդ պաստառի հետևանքները»

Նեյմարը կրկին բախվեց ՊՍԺ-ի երկրպագուներին

ՊՍԺ-ն հաղթեց, 2 ամսվա դադարից հետո Նեյմարը գոլ խփեց (տեսանյութ)

#DreamTeam. Ժոզե Մոուրինյոյի մարզած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)

Բեյլ. «Սանտիագո Բեռնաբեուն» լավագույն տեղն է՝ սուլոցների արժանանալու համար»

Զիդանը պնդում է. Պոգբա ու միայն Պոգբա

«Յուվենտուսը» և Դիբալան բանակցություններ են սկսել պայմանագրի երկարաձգման շուրջ

Պոլ Պոգբայի՝ խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է

Ուելսի հավաքականը արգելել է Բեյլին գոլֆ խաղալ

Կոուտինյո. «Կցանկանայի մնալ «Բավարիայում»