fbpx

Ծաղկաձորում ավարտվեց Լեռնադահուկային սպորտի Զարգացող երկրների մրցաշարը (տեսանյութ)

Փետրվարի 1-ին Ծաղկաձորում ամփոփվեց արդեն 4 օր ընթացող Լեռնադահուկային սպորտի զարգացող պետությունների գավաթը, որին մասնակցում էին մարզիկներ Ռուսաստանից, Սերբիայից, Իրանից, Լիբանանից, Ղրղզստանից ու Հայաստանից: Մրցումային վերջին օրը տեղի ունեցան հսկա ոլորավայրէջքի եզրափակիչները: Հայ առաջատար մարզիկ Աշոտ Կարապետյանը կրկին ապացուցեց իր բարձր կարգը՝ նվաճելով իր 2-րդ ոսկին այս մրցաշարում, բայց ոգևորիչ էր նաև վանաձորցի մարզուհի Նունե Աղաջանյանի բրոնզե մեդալը, ինչը Հայաստանին թույլ տվեց թիմային հաշվարկում գրավել 2-րդ տեղը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: