fbpx
Բաժիններ

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Վաղամեռիկ պոետ Պետրոս Դուրյանն իր «Իմ ցավը» բանաստեղծության մեջ պատմում է իր հիվանդության մասին, որը դաժան ճակատագիր էր պատրաստել իր համար: 22 տարեկանում կյանքից հեռացած Դուրյանի՝ «ցամքիլ ծաղիկ հասակի մեջ» արտահայտությունն անգամ այսօր ակտուալ է տարբեր իմաստներով: Երբ որոշեցինք անդրադառնալ ժամանակից շուտ կարիերան ավարտած ֆուտբոլիստներին, այս տողերն առաջինն էին, որ եկան մեր մտքին: Անգամ ավելի շուտ, քան այդ կարգավիճակում հայտնված ֆուտբոլիստները:

Իրականում առանձնացնել 10 հոգու բարդ է, որովհետև պատմության գրքերը թափ տալուց միջից հաստատ կընկնեն բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնք այս կամ այն վնասվածքի պատճառով դուրս են եկել շարքից երկար ժամանակով, հետո էլ որոշել են չտանջել իրենց: Եղել են նաև այնպիսինները, օրինակ Պաբլո Օսվալդոն (Իտալիայի հավաքականի անդամ, «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ), ովքեր գերադասել են գիշերը լուսացնել գեղեցկուհիների հետ, հետո էլ հետաքրքրություն գտնել երգարվեստում ու գնդակի փոխարեն բռնել բարձրախոսը:

Այս հոդվածում մենք տեղ ենք հատկացնել այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող էին ու պետք է դառնային/արդեն դարձել էին հայտնի ֆուտբոլիստներ, սակայն ամենատարբեր պատճառներով լքել են ֆուտբոլային խաղադաշտը:

Մատիաս Զամեր, 30 տարեկան – անհաջող վիրահատություն

Գերմանիայի հավաքականն 90-ականների սկզբում զորեղ ուժ էր (ինչպես միշտ): Այդ թիմի առաջատարներից մեկը, որքան էլ որ զարմանալի է, հենակետային կիսապաշտպան Մատիաս Զամերն էր: Ոսկեհեր ֆուտբոլիստը ժամանակի ընթացքում կատարելագործեց իր խաղն ու որակավորվեց որպես «լիբերո» (վերջին պաշտպան): Մատիաս Զամերը դարձավ իր դիրքի այն եզակի ֆուտբոլիստներից մեկը, որն արժանացել է «Ոսկե գնդակին» (1996):

Ամբողջ կարիերայի ընթացքում Զամերը պայքարել է տարբեր տեսակի թեթև վնասվածքների դեմ: Դրանք նրան դուրս էին թողնում շարքից առավելագույնը 1-1,5 ամսով, սակայն ոչ երբեք ավելին: Մինչև եղավ ծնկի չարաբաստիկ վնասվածքը: Զամերին անհրաժեշտ եղավ վիրահատություն: Հետվիրահատական շրջանում Զամերը չէր կարողանում բառի բուն իմաստով մարդավայել կյանք ապրել, տեղաշարժվում էր բացառապես հենակների օգնությամբ:

6 ամիս անց, երբ նա արդեն պետք է սկսեր լիարժեք մարզվել, պարզվեց, որ վիրահատության ժամանակ բժիշկները վարակ են անցկացրել նրա ծնկի մեջ: Դրանից կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ ֆուտբոլիստի կարիերային պետք է հրաժեշտ տալ: Այդպես 30-ամյա պաշտպանը բոլոր ժամանակների լավագույններից մեկը դառնալու շանսը կորցրեց անփույթ բժիշկների պատճառով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Ռեալը» պատրաստվում է երկարաձգել Բենզեմայի պայմանագիրը

Բեյլի գործակալ. «Գարեթին չի անհանգստացնում մարդկանց արձագանքը»

Ռոնալդուն ներողություն չի խնդրել թիմակիցներից

Մխիթարյանը՝ ԱՊԼ վերադառնալու մասին. «Ամեն ինչ կարող է պատահել»

Ազար. «Միշտ մերժել եմ այդ ակումբին»

Հետևանքներ չեն լինի. «Ռեալը» աջակցում է Բեյլին

«Ռեալում» կարծում են, որ Քեյնին ձեռք բերելու դուռ է բացվել

«Բարսելոնան» մրցավազքի է դուրս եկել Պոչետինոյի համար

«Ռեալի» ֆուտբոլիստը ձողը գցել է ոտքին, վնասվածք ստացել ու 1 ամսով շարքից դուրս մնացել

Պիկեն կարող է ժամանակից շուտ ավարտել կարիերան

Լուիս Սուարեսի փոխարինողը «Բարսելոնային» կարժենա 111 միլիոն եվրո

Ռոնալդուն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Յուվենտուսից»

«Ռեալում» դժգոհ են Բեյլի՝ «Ուելս, գոլֆ, Մադրիդ» դրոշով տոնումից

Ջեկոն կարող է վերադառնալ Անգլիա

Օբամեյանգը հետաձգել է «Արսենալի» հետ բանակցությունները, սպասում է «Բարսելոնային»

Ռայոլան արդեն բանակցում է. Իբրահիմովիչը կարող է վերադառնալ իր նախկին ակումբներից մեկը