«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը - Page 2 of 4 - VNews
Բաժիններ

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Ուլի Հյոնես, 27 տարեկան – վնասվածք

Ուլի Հյոնսը «Բավարիայի» ու առհասարակ, գերմանական ֆուտբոլի ամենահայտնի ու կարևոր դեմքերից մեկն է: Նրա փայլուն աշխատանքի շնորհիվ մյունխենյան գրանդը մնում է մոլորակի լավագույն ակումբների շարքում: Բայց չէ՞ որ բազու՜մ-բազում տարիներ առաջ Հյոնեսն անգերազանցելի էր նաև խաղադաշտում: Հյոնեսը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է: Հատկանշական է, որ այդ տիտղոսները նա նվաճել է՝ լինելով հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Եվ այդ ամենը՝ 22 տարեկանում:

Հյոնեսի ակումբային կարիերան էլ վատ չի դասավորվել: Նրա բախտը բերել է հանդես գալու այն լեգենդար «Բավարիայի» կազմում, որը 3 տարի անընդմեջ լավագույնն էր Եվրոպայում: Ընդհանուր առմամբ, 9 տարվա ընթացքում Հյոնեսը հավաքեց այնքան տիտղոս ու գավաթ, որը նրան թույլ է տալիս առ այսօր մնալու ամենատիտղոսակիրներից մեկը: Ծնկի՝ պարբերաբար կրկնվող վնասվածքի պատճառով Հյոնսը կարիերան ավարտեց 27 տարեկանում, որպեսզի հետագայում դառնար իդեալական մենեջեր ու հայտնվեր բանտում:

Հիդետոշի Նակատա, 29 տարեկան – ձանձրացավ

Հիդետոշի Նակատան ճապոնական ֆուտբոլի պատմության ամենահայտնի դեմքն է առ այսօր: Նա իր օրինակով ապացուցեց, որ «Ծագող արևի երկիրը» միայն սուշիով չէ, որ պետք է հայտնի դառնա: Նակատան իր կարիերայի ընացքում հանդես է եկել բարձր մակարդակ ունեցող ակումբներում (հիմնականում՝ Իտալիայում):

Եվրոպայում նման հաջողություն գրանցելուց հետո Նակատային Ճապոնիայում դարձրին պաշտամունքի առարկա: Նրան հրավիրում էին զանազան հաղորդումների, ոճային հագուստները ամենաքննարկվողն էին: Նման պայմաններում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունն, իհարկե, արագ մարեց: 2006-ի Մունդիալից հետո Նակատան հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ու սկսեց զբաղվել բիզնեսով: Ճապոնացին իրեն փորձեց ռեստորանային ոլորտում ու մինչև այսօր այդտեղ էլ է հաջողում:

Տաստաո, 26 տարեկան – տեսողություն

60-70-ականների Բրազիլիայի հավաքականի խաղը սեփական աչքերով տեսածներն այն ներկայացնում են իբրև կատարելություն, ինչպես դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը», Միքելանջելոյի «Դավթի արձանն» ու Մոցարտի «Ռեքվիեմը»: Այդ թիմի հիմնական տղաներից մեկը Տաստաոն էր: Նա մինչև այսօր համարվում է «Կրուզեյրոյի» բոլոր ժամանակների լավագուն ռմբարկուն, իսկ ազգային թիմի կազմում անցկացրած 65 խաղում խփել է 35 գնդակ ու 1970-ին դարձել աշխարհի չեմպիոն:  Նման ցուցանիշի համար ֆուտբոլիսներից սովորաբար պահանջվում է մոտ 30-35 տարի: Սակայն այս ամենին Տաստաոն հասել է ընդամենը 26 տարեկանում, որից հետո որոշել է կարիերան ավարտել:

21 տարեկանում Տաստաոն գնդակով աչքին հարված է ստացել մրցակցից: Բավական քիչ հանդիպող վնասվածքը ստիպեց նրան պառկել վիրահատական սեղանին ու ենթարկվել մի քանի վիրահատության: Չնայած դրան, Տաստաոն հասցրեց վերականգնվել, անգամ 5 տարվա ընթացքում հասավ վերոնշյալ հաջողությունների, սակայն տեսողության վատթարացման պատճառով ֆուտբոլիստի կարիերան պետք էր ավարտել: Փոխարնը Բրազիլիայում հայտնվեց Տաստաո անունով գերազանց լրագրող ու մարզական մեկնաբան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Զիդանը խախտել է մեկուսացման ռեժիմը

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Արտուր Մելոն չի մարզվում հիմնական թիմի հետ

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

Ժորժինյոյի գործակալը չի բացառել ֆուտբոլիստի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը

Կորոնավիրուսը խանգարում է «Բարսելոնային», որ ձեռք բերի Նեյմարին

«Մի օր ես կվերադառնամ»․ Կասիլյասը հիշել է «Ռեալում» անցկացրած իր վերջին խաղը

Մեսին հայտարարել է, որ 2016 թվականին կարող էր հեռանալ «Բարսելոնայից»

Մոուրինյոն ասել է՝ միայն որ դեպքում է արտասվում

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

«Բորուսիայի» ևս մեկ առաջատար կարող է չմասնակցել «Բավարիայի» հետ խաղին

«Յուվենտուսը» Պոգբայի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկում է 3 խաղացող

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Ռոնալդուն որդու հետ մարզում է անցկացրել «Յուվենտուսի» մարզաբազայում (տեսանյութ)