fbpx
Բաժիններ

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Կառլոս Ռոա, 30 տարեկան – հավատք

Արգենտինայի հավաքականը միշտ էլ ունեցել է այնպիսի կազմ, որը թույլ է տվել ակնկալելու չեմպիոնական հաջողություն ցանկացած մրցաշարում: 90-ականների վերջին հավաքականի «1» համարը վստահվեց բարձրահասակ Կառլոս Ռոային: Մունդիալ 98-ի ժամանակ նա ցույց տվեց հուսալի խաղ և ամրապնդեց իր տեղը համեստ, բայց գոռոզ «Մալյորկայի» կազմում:

Սակայն 1999-ին Ռոան որոշեց խզել պայմանագիրն իսպանական ակումբի հետ, հավաքեց ճամպրուկն ու մեկնեց Մեքսիկա՝ սպասելու աշխարհի վերջին: Եթե դուք այս տեքստը կարդում եք ուրեմն, աշխարհի վերջը դեռ չի եկել: Հավանաբար, ավելի վաղ դա գիտակցելով՝ Ռոան որոշեց վերսկսել կարիերան, սակայն նրան ոչ ոք լուրջ չընդունեց: Չընդունեց այնպես ինչպես ինքը ժամանակին «Ապարանցին իմանում է, որ գալիս է աշխարհի վերջը, իրերը հավաքում գնում է Ռուսաստան» անեկդոտը:

Սեբաստիան Դայսլեր, 27 տարեկան – հոգեկան խնդիրներ

Սեբաստիան Դայսլերի անունը, վստահաբար, գիտեր գերմանական ֆուտբոլով հետաքրքրվող ցանկացած ֆուտբոլասեր: 21-րդ դարի սկզբում նրան համարում էին եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլի ապագան: 18 տարեկանում (այն ժամանակ համարվում էր թույն ցուցանիշ) նշելով նորամուտը Գերմանիայի առաջնությունում՝ Դայսլերը 3 տարի անց տեղափոխվեց «Բավարիա»:

2002 թվականի աշխարհի առաջնությանը սպասվում էր, որ նա պետք է լինի գլխավոր դեմքերից մեկը, սակայն ծնկի խաչաձև կապանները դրա հետ համամիտ չէին: Գործնականում ֆուտբոլիստի կարիերան ավարտվեց՝ դեռևս չսկսած: Ինքներդ դատեք՝ հաջորդ 5 տարվա ընթացքում Դայսլերը Բունդեսլիգայում անցկացրեց ընդամենը 60 հանդիպում: Առողջական նման խնդիրներն ազդեցին նրա նյարդային համակարգի վրա: Արդյունքում Դայսլերը որոշ ժամանակ անցկացրեց հոգեբուժարանում, իսկ 2007-ին որոշեց վերջ տալ ամեն ինչին (այդ թվում և իր տանջանքներին):

Ադրիանո, 31 տարեկան – հոր վախճան

Ադրիանոյի պես հարձակվող ունենալու մասին կարող 2000-ականների սկզբում կարող էին երազել բոլոր գրանդ ակումբները: Իտալիայում ազատություն ստացած բրազիլացի «զրահամեքենան» ի վերջո, ընտրեց «Ինտերը»: Երկու կողմերն էլ չսխալվեցին. Ադրիանոն ստացավ մեծագույն ճանաչում, «Ինտերն» էլ գոլ խփող մեքենա՝ առանց մարդուն բնորոշ թերությունների: Ադրիանոն չուներ «հոգնել» կամ «խղճալ» հասկացությունը: Իր 190 սմ հասակն առած վազում էր գոլից գոլ, հետո 145 կմ/ժ արագությամբ գնդակահարում մրցակցին: Բայց…

Կարճ ժամանակ ֆուտբոլիստի ընտանիքում տեղի ունեցավ ցավալին. կյանքից հեռացավ Ադրիանոյի հայրը: Որևէ մեկը չէր էլ կարող ենթադրել, որ նա այդպիսի մեծ արագությամբ կգլորվի անդունդը: Ու այնպես կգլորվի, որ ոտքի կանգնելն այլևս հնարավոր չէ: Ֆուտբոլիստը ամուր կապվեց ալկոհոլին, ոչ սթափ վիճակում լուսանկարվեց հայտնի գրոհայինների հետ ոսկե ավտոմատը ձեռքին: Սթափվելու պահին նա գուցե գիտակցում էր, որ կարելի էր վերսկսել կարիերան, սակայն ամեն ինչ գրողի ծոցն էր ուղարկվել բավական վաղուց:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

«Փյունիկը» առաջարկում է «Ռոմային» ընկերական հանդիպում անցկացնել

Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

Առաջիկա Կլասիկոն կարող է չկայանալ «Կամպ Նոու» մարզադաշտում

«Մեսին զվարճալի տղա է, նա միշտ ուրախացնում է բոլորին». «Բարսելոնայի» նախկին դարպասապահ

Մեսին ցանկանում է, որ Ալբային «Բարսելոնայում» փոխարինի այդ ֆուտբոլիստը

«Ռոնալդուն ավելի լավն է, քան Պելեն». Ժորժե Մենդեշ

Վենգերն ասել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել «Ռեալը»

Դե Լիխտ. «Այաքսում» ինձ անպարտելի էի զգում, իսկ հիմա այդպես չէ»

Այն գործոնը, որի շնորհիվ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»

Մոդրիչը բաց կթողնի Կլասիկոն

Անսու Ֆատին իր նորամուտն է նշել Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում

«Ռեալը» դրոններով պաշտպանիչ համակարգ է ներդրել իր մարզաբազայում

Լաուտարո Մարտինեսի գործակալը հաստատել է «Բարսելոնայի» կողմից հետաքրքրությունը

Ժիրուն կարող է կարիերան շարունակել միլանյան ակումբում

«Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍԺ-ի 16-ամյա կիսապաշտպանի ծառայություններով

Ալեքսիս Սանչեսի վնասվածքը, կարծես թե, լուրջ է