«Ծանոթ մրցակցի անծանոթ երանգները». Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը՝ մեր աչքերով - VNews
Բաժիններ

«Ծանոթ մրցակցի անծանոթ երանգները». Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը՝ մեր աչքերով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իր առաջիկա հանդիպումներով ցույց կտա՝ պատրաստ է նոր մարտահրավերների, նոր հաղթանակների, թե դեռ ապրում է նոստալգիայով և երազանքներով։ Ազգերի Լիգայի 2021/2021 թվականների խաղարկությունը բացառիկ հնարավորություն է Խոակին Կապառոսի համար. նա թեև չունեցավ ընկերական խաղերով թիմի հետ ծանոթանալու հնարավորություն, բայց Ազգերի լիգան ինքնին կարելի է մի ամբողջ այդպիսի ընկերական մրցաշար համարել, քանի որ մրցաշարային տեսանկյունից Հայաստանի ընտրանին ոչ մի դիվիդենտ չունի շահելու այս աշնանային 6 խաղից։ Փոխարենը, կարող է 0-ից կառուցել ուժեղ հավաքական։ Մրցակիցները առավել ևս թույլ են տալիս/տալու դա անել։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 21-րդ դարում այնքան շատ է հանդիպել մեզ, կարծես լինի մեր կողքի հարևանը, որը պարբերաբար գալիս է ու մեզանից «մի գդալ շաքարավազ ուզում»։ Ակումբային մակարդակի վրա մրցակից թիմին ուսումնասիրելն անհամեմատ ավելի հեշտ է, որովհետև ակումբն ունի հստակ ձեռագիր, քաղաքականություն ու մարտավարություն՝ անկախ մարզչից։ Սա շատ հանդուգն ու ոչ միանշանակ հայտարարություն է, սակայն պետք է տարբերակել հավաքական մրցակցի և ակումբ մրցակցի ուսումնասիրությունը։

Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի դեմ խաղի համար

Միանշանակ Խոակին Կապառոսը և մարզչական թիմը դիտել են մրցակցի խաղերը, արել որոշակի վերլուծություններ ու նշումներ, որոնց շնորհիվ մենք ունենալու ենք առավելություններ։ Սակայն պետք չէ մոռանալ, որ խաղալու ենք մրցակցի հարկի տակ։ Թեպետ ֆաներ չեն լինելու, սակայն Ֆիլիպ II-ի և սեփական հողի վրա վստահ լինելու գործոնը դեռ ոչ ոք չի արգելել։ Բացի տանը խաղալու առավելությունից, Մակեդոնիայի հավաքականն ունի մի քանի այլ խոցող զենք։

Ստանդարտ դիրքերը

Ծիծաղել պետք չէ, հեգնել պետք չէ։ Հասկանալի է, որ աշխարհում խաղացող ամեն երկրորդ թիմի զենքերից մեկը ստանդարտ դիրքն է։ Սակայն մակեդոնացիների գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում խաղային այս բաղկացուցիչի վրա։ Մեր մրցակից բալկանները շատ բարձրահասակ չեն, որքան կարելի է պատկերացնել, սակայն այդ բացը լրացվում է տուգանային հրապարակում և դրա մատույցներում մրցակցին անկանոն շարժումներով խառնաշփոթի մեջ գցելով։

Եթե մրցակիցը (այս պարագայում՝ մենք) չկարողանա արագ կողմնորոշվել ու նման մարտավարության դեմն առնել, անկասկած գնդակ կընդունի սեփական դարպասը։ Քանի որ մակեդոնացի մարզիչներն էլ ձեռքերը ծալած չեն նստում և ուսումնասիրել են մեր խաղը, նկատած կլինեն, որ ունենք պաշտպանության կենտրոնում խնդիրներ։ Հետևաբար օգտվելու են այդ առիթից։

Առաջին համարով խաղ

Մենք արդեն վերևում գրել էինք, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը սեփական հարկի տակ ուժեղ է խաղում։ 2017 թվականից այս կողմ հյուսիսմակեդոնացիները սեփական հարկի տակ պարտվել են միայն Լեհաստանին ու Ավստրիային։ Վերջիններին ընդ որում զիջել են խոշոր՝ 1-4 հաշվով։

Այդ խաղի 82-րդ րոպեի դրությամբ Անգելովսկու տղաները մեծ ուժերով գնացին առաջ, ինչի պատճառով 2 գնդակ ընդունեցին վերջնամասում, իսկ լեհերից կրած նվազագույն հաշվով պարտությունը ևս կարելի է համարել սայթաքում, որովհետև այս 2 խաղերի ամբողջ ընթացքում հենց նրանք են եղել դրության տերը, իսկ Լևանդովսկին ու ընկերները ստիպված էին հակագրոհել։

Կարգով ավելի ցածր մրցակցի հետ խաղերում հյուսիսմակեդոնացիներն առավել քան վստահ խաղում են առաջին համարով։ Մրցակցի հարկի տակ նրանք այդ ոճով խաղում են, երբ հասկանում են մրցակցին կարգով գերազանցում են։ Հայաստանի հավաքականին հյուսիսմակեդոնացիները եթե չեն գերազանցում, ապա առնվազն գոնե չեն զիջում, իսկ այսօրվա ստեղծված իրավիճակում՝ գուցե հենց գերազանցում են։ Նրանք դանդաղ են դուրս գալիս պաշտպանությունից, դանդաղ էլ կազմակերպում են գրոհները, դրա հաշվին ձևավորում են տարածքային առավելություն ու մրցակցին զրկում են գնդակից։ Նման խաղի դեմ հակախաղ գտնելը բավական բարդ է։

Ճկուն մարտավարություն

Իգոր Անգելովսկու գործոնը գուցե լինի խաղում ամենակարևորը, քանի որ ի տարբերություն մեր թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի, հավաքականի հետ աշխատում է արդեն երկար տարիներ և գերազանց է տիրապետում իր հավաքականին, շատ լավ է հասկանում որ մրցակցի դեմ ինչ մարտավարություն ընտրել և երբ այն ձևափոխել՝ ելնելով անհրաժեշտությունից։

Ուժեղ մրցակիցների հետ խաղերում Անգելովսկին նախընտրում է խաղ 3 կենտրոնական պաշտպանով և 2 ակտիվ եզրային ինսայդներով։ Լեհաստանի հետ արտագնա խաղում հյուսիսմակեդոնացիները հենց այդ տակտիկայով էլ խաղացել են։ Թեպետ պարտվել են, սակայն կառուցել են բավական գրագետ խաղ՝ դուրս գալով  պաշտպանությունից հարձակում Էզգյան Ալիոսկու և Էկզոն Բեկտուլայի ռեակտիվ առաջխաղացումների շնորհիվ։

Լատվիայի հետ հաղթական խաղում հյուսիսմակեդոնացիները նախըտրել են մաքուր 4-2-3-1 սխեման, որտեղ Ալիոսկին և Բեկտուլայը խաղում էին պաշտպանության եզրերում։ Համեմատելով այս երկու խաղերը՝ նշենք, որ Անգելովսկին խաղը սկսել է մի տակտիկայով և ավարտել է՝ լրիվ ուրիշով։ Լեհերի հետ խաղի միջնամասում նա միանգամից անցավ 4 պաշտպանով խաղի, և դա օգնեց՝ խաղը սրվեց, իսկ Լատվիայի նման կարգի մրցակցի հետ խաղում տակտիկան չփոխելն ու չփորձարկելը ուժեղ թիմի մարզչի համար կարելի է սխալ համարել։

Երկու դեպքում էլ 3-ից 4 և հակառակ տրանսֆորմացիաները հյուսիսմակեդոնացիները կատարում են մեծագույն թեթևությամբ։ Նույնը կարող ենք տեսնել մեր դեմ խաղում։ Դրա համար նրանց անհրաժեշտ է լինում գնդակ խլել ու պահել իրենց մոտ, ինչև Պանդևն ու ընկերները անում են գերգերազանց։

Ազգերի լիգա. Ինչ շանսեր ունի Հայաստանի հավաքականը և ովքեր են գլխավոր մրցակիցները (տեսանյութ)

Բարձր պրեսինգի թուլություն

Հյուսիսմակեդոնացի ֆուտբոլիստները սիրում են գնդակ պահել, սակայն խլելու տեսանկյունից ունեն բավական լուրջ խնդիրներ։ Նույն Լատվիայի և Լեհաստանի հավաքականների հետ խաղի պատկերը լրիվ արտացոլում է միտքը։ Բարձր պրեսինգի դիմող թիմերը ռիսկի են գնում, եթե մրցակիցը նախընտրում է խաղալ երկար փոխանցումներով։ Հայաստանի հավաքականն այդ տեսանկյունից լրիվ անկանխատեսելի երևույթ է, որովհետև Կապառոսը կարող է խաղը կառուցել բարձրահասակ Կարապետյանի և նրա ուղղությամբ եկող բարձրից փոխանցումներ կատարել։

Սակայն մեր տղաները հիմնականում սիրում են գնդակը տանել-հասցնել կենտրոն, որտեղ «թիմակիցները մի բան կմտածեն» ու, սովորաբար, այնտեղ կորցնում են այն։ Նման մարտավարությամբ խաղացող մրցակցի դեմ չանել բարձր պրեսինգ մեծագույն սխալ է, մանավանդ, եթե հյուսիսմակեդոնացիները ֆիզիկապես մեր տղաներին գերազանցում են, կարող են դիմավորել կենտրոնում ու դուրս շպրտել նրանց առաջխաղացումը։

Ումից զգուշանալ

Որքան էլ տարօրինակ հնչի՝ Գորան Պանդևից։ Մակեդոնական ֆուտբոլի հավերժ առաջատարը, ռեկորդակիրը, լավագույն ռմբարկուն և ավագը նորից հրավիրվել է ազգային հավաքական՝ իր ունակություններն ու փորձը երիտասարդներին փոխանցելու համար։ Թեպետ նա լիարժեք հարձակվողի դիրքում հանդես չի գալիս, սակայն անգամ 38 տարեկանում կարողանում է 1-2 պահ ստեղծել, էլ չենք խոսում կատարած հիանալի փոխանցումների մասին։

Իհարկե, հարձակման գծում նա ունի լուրջ մրցակցություն՝ «Ուդինեզեի» հարձակվող Իլյա Նեստորովսկին և «Մալյորկայի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Տրայկովսկին։ Վերջինս 27 տարեկանում Գորան Պանդևից հետո իր հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Եթե հանկարծ որոշեք դիտել վիճակագրությունը ու տեսնեք, որ ակումբային մակարդակում նա քիչ գոլ է խփել՝ չզարմանաք։ Տրայկովսկին դաշտում կատարում է մեծ ծավալի աշխատանք, սիրում է տեղաշարժվել ու պահեր ստեղծել Պանդևի կամ մյուս թիմակիցների համար։ Նրանից պետք է զգույշ լինել։

Ամեն դեպքում՝ այս ամեն ինչը պետք է ուշադիր վերլուծել, բայց ոչ երբեք վախենալ որևէ բանից։ Պետք է դուրս գալ դաշտ ու ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ են հայ ֆուտբոլիստները։ Իսկ նրանք քիչ բանի ընդունակ չեն։ Համենայն դեպս, մեղմ ասած, նույնքան ընդունակ են, որքան մակեդոնացիները։

Կապառոսի հայտացուցակը. Ովքեր են հրավիրվել և ովքեր կարող էին հրավիրվել (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Հակապրեսինգը դառնում է հավաքականի գլխավոր զենքերից մեկը․ Ինչպես հաջողվեց «ծնկի բերել» էստոնացիներին

Հաղթանակի բերկրանքը. Հայաստանի հավաքականի հանդերձարանը՝ Էստոնիային հաղթելուց հետո (տեսանյութ)

«Անխուսափելի հաղթանակ». Հայաստան – էստոնիա խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Կարապետյանը՝ հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում, Անգուլոն՝ գոլ խփած այլազգի 2-րդ ֆուտբոլիստ

Ֆրանսիայի, Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականները հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Հաղթանակ ուղիղ 1 տարի անց․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Էստոնիա հանդիպումից

Գրիզմանը կրկնեց Զինեդին Զիդանի ցուցանիշը (տեսանյութ)