fbpx

Հայաստանի ծանրամարտի առաջնությունը կկայանա փետրվարին

Հայաստանի ծանրամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ այս պահին հավաք է անցկացնում Օլիմպավանում: Հայաստանի ընտրանին պատրաստվում է փետրվարի 10-ից 15-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը:

Առաջնությունը կկայանա Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Դրա արդյունքներով կձևավորվի հավաքական, որը կսկսի նախապատրաստվել ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Մայրցամաքի գլխավոր ստուգատեսին կխաղարկվեն նաև Տոկիո 2020-ի վարկանշային միավորներ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: