Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը կասեցվել է

big 1503579694 8324711 - Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը կասեցվել է

Ինչպես հաղորդում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, 2017 թվականից մեր հավաքականի նկատմամբ գործող որակազրկումը կասեցվել է:

Հայ պատանի ծանրորդները հունիսի 19-ին իրավունք կունենան մասնակցելու միջազգային ստուգատեսերին: Իսկ երիտասարդների ու մեծահասակների համար կանաչ լույս կվառվի օգոստոսի 19-ից:

Դա նշանակում է, որ մեր ընտրանին կկարողանա մասնակցել նոյեմբերին տեղի ունենալիք աշխարհի մեծահասակների առաջնությանը:

Այնուամենայնիվ մեր հավաքականը պատիժ կկրի դոպինգ խախտումների համար: Նոր ընդունված կանոնակարգի համաձայն՝ 2008-2020 թթ. շատ դոպինգ խախտումներ ունեցող երկրներին կտրվի միայն 2 օլիմպիական ուղեգիր (2 տղամարդկանց, 2 կանանց հավաքականներին): Իսկ եթե նմանատիպ դեպքեր արձանագրվեն մինչև Տոկիոյի խաղերը սև ցուցակում գտնվող երկրները, այդ թվում Հայաստանը, կզրկվեն ՕԽ-ին մասնակցելու իրավունքից: