Ծանրամարտի վարկանիշային մրցաշարերի նոր ժամկետները հաստատվել են - VNews
Բաժիններ

Ծանրամարտի վարկանիշային մրցաշարերի նոր ժամկետները հաստատվել են

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) պաշտոնական կայքում տեղեկացնում է, որ Օլիմպիական վարկանիշային մրցաշարերը, որոնք հետաձգվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կանցկացվեն 2020-ի հոկտեմբերի 1-ից հաջորդ տարվա ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում։

Մինչև համավարակը մարզիկների հավաքած միավորները չեն չեղարկվի։

IWF-ն նաև ընդգծում է, որ պահպանվել է որակավորման կարգը. մարզիկները 2018-ի նոյեմբերի 1-ից պետք է մասնակցեն առնվազն 6 մրցաշարի՝ Օլիմպիական ուղեգրի համար պայքարելու համար։

Հիշեցնենք, որ ծանրամաարտի Հայաստանի հավաքականը Տոկիոյում խաղերում կարող է ներկայացնել առավելագույնը 4 մարզիկ (2 տղամարդ ու 2 կին)՝ դոպինգ խախտումների պատճառով։ Սակայն սա դեռևս վերջնական չի հաստատվել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: