Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը, որից հետո 4 ծանրորդներ կմեկնեն Իրանում կայանալիք վարկանիշային մրցաշարին, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը (երկուսն էլ՝ + 109 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (81 կգ): Ռաշտ քաղաքում կայանալիք միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարի մեկնարկը կտրվի փետրվարի 2-ին:
Հավաքականի մյուս անդամները կշարունակեն նախապատրաստվել փետրվարի 11-16-ը անցկացվելիք Հայաստանի առաջնությանը։
Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է դառնալ տարվա ծանրորդ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո