fbpx

«Ծառայողական սիրավեպն ավարտվում է». Անգլիան մերժում է Աբրամովիչին

2003 թվականին Չուկոտկայի նահանգապետ Ռոման Աբրամովիչը հանկարծակիորեն հայտնվեց համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Միլիարդատերը գնեց Լոնդոնի «Չելսին»: «Արիստոկրատական» ակումբը մի ակնթարթում հարստացավ ու սկսեց մեկը մյուսի հետևից անհավանական տրանսֆերներ գրանցել: Արդեն հաջորդ մրցաշրջանից ցայսօր «Չելսին» դարձավ չեմպիոնության ռեալ հավակնորդ:

Ռոման Աբրամովիչը նոր էջ բացեց լոնդոնյան ֆուտբոլի պատմության մեջ: Նրա շնորհիվ «Չելսին» հասավ այնպիսի նվաճումների, որոնց մասին 20 տարի առաջ միայն երազել կարող էր: Ընդ որում, «Չելսին» ուժեղագույնը ճանաչվեց ոչ միայն Անգլիայում: Ռոման Աբրամովիչն իր թիմին հասցրեց եվրոպական մրցասպարեզի գլխավոր թատերաբեմ՝ հաղթելով Չեմպիոնների լիգան: Բայց հիմա պատկերը փոխվել է:

«Мне приснилось небо Лондона…»: Հավանաբար հիմա այս երգն է լսում Ռոման Աբրամովիչը: Ռուս գործարարի բրիտանական վիզան չի երկարացվել: Բրտանական պարբերականները գրում են, որ սա դեռևս վերջնական պատասխան չէ, սակայն իրականում ամեն ինչ ավելի քան տխուր է:

FlightRadar ծրագրին շատերդ եք ծանոթ (Երևի ունեցած կլինեք մտերիմ, ում չվերթին հետևել եք այս հավելվածի միջոցով): Եվ ահա՝ ինչպես տեղեկանում ենք ծրագրից, Ռոման Աբրամովիչին պատկանող P4-MES բորտային համարանիշով ինքնաթիռը Լոնդոնում վերջին անգամ երևացել է 2 ամիս առաջ, իսկ կոնկրետ Բրիտանիայի տարածքում՝ ապրիլի 1-ին: Վերջին անգամ այս ինքնաթիռով թռիչք իրականացվել է մայիսի 8-ին: Այն վայրեջք է կատարել Նիսում և մինչև հիմա այնտեղ իր համար հով տեղում կանգնած է:

Աբրամովիչն ու իր «երկար սպասված» քաղաքացիությունը

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը 2003 թվականից է բնակվում Լոնդոնում: Այս ընթացքում նա քանիցս կարող էր ստանալ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն: 2008 թվականից Բրիտանիան տրամադրում է այսպես կոչված «ոսկե վիզաներ» այն գործարարներին, ովքեր Անգլիայում արել են նվազագույնը 2 միլիոն ֆունտ ստեռլինգ: 5 միլիոն ֆունտի պարագայում նրանք ստանում են ժամանակավոր կացության իրավունք, իսկ 5 տարի հետո նրանք արդեն դիմում են քաղաքացիության համար:

The Sun պարբերականի տեղեկություններով, Աբրամովիչը քաղաքացիության հայտ չի ներկայացրել, բայց փոխարենը դեռևս այս տարվա հունվարին դիմել է Ջերսիի կացության իրավունք ստանալու համար: Ջերսին գտնվում է Լա-Մանշում, ֆորմալ առումով պատկանում է Բրիտանիային, սակայն դե յուրե չի մտնում Բրիտանիայի կազմի մեջ, իսկ Ջերսիի կացության իրավունքը Բրիտանիայում չի գործում:

Տխուր հետևանքներ «Չելսիի» համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո ակնարկել է, որ հնարավոր է ստեղծվի «Մագնիտցկու ցուցակի», այսպես կոչված, «անգլիական ցուցակը»: Այն ռուս գործարարների համար կունենա կործանանարար հետևանքներ. նրանց բոլոր միջոցները կսառեցվեն, իսկ նրանց մուտքը Թագավորության տարածք, կփակվի: Այդ սանկցիաների տակ կարող է ընկնել նաև Աբրամովիչը: 

Եթե Աբրամովիչին ևս ենթարկեն նման «կտտանքների», առաջնահերթ կտուժի «Չելսին»: Լոնդոնյան ակումբի ներդրումներով զբաղվում է Fordstam Limited ընկերությունը, որը պատկանում է Աբրամովիչին: Bloomberg-ի տեղեկություններով, Աբրամովիչը հունվարին հայտվել է ԱՄՆ-ի սանկցիաների նոր ցուցակում և ապրիլին, մեկ օրվա ընթացքում կորցրել է ավելի քան 530 միլիոն դոլար:

Բրիտանական մի շարք պարբերականների տեղեկություններով, Աբրամովիչը, թեպետ ներկա չի գտնվել գավաթի խաղարկության հաղթական եզրափակիչին, սակայն հեռվից է կառավարում «Չելսիի» գործերը: Չնայած նրա համար այս օրհասական վիճակին, Աբրամովիչը պատրաստ է տրամադրել ավելի քան 60 միլիոն ֆունտ նոր տրանսֆերների համար + այն եկամուտը, որը կգա ֆուտբոլիստների վաճառքից (կարծում եմ, հասկանալի է, որ այս պարագայում Մորատայի, Կանտեի ու անգամ Ազարի վաճառքը կլինի ստիպված):

Հ.Գ.

Նման իրադարձությունների պատճառն, անխոս, ռուս-բրիտանական հարաբերությունների աննախադեպ վատթարացումն է: Հայտնի քաղաքական սկանդալի պատճառով հիմա տուժում է մարդ, ով ակտիվորեն զարգացրել է կոնկրետ մեկ ակումբ, ինչպես նաև նոր շունչ տվել առհասարակ անգլիական ֆուտբոլին: Մարդ, ով թեպետ մեծ ֆուրոր է անում տրանսֆերային շուկայում, սակայն պահպանում է ֆինանսական բոլոր կանոննրը:

Ցավալի կլինի, իհարկե, որ Աբրամովիչի ու «Չելսիի» «սիրավեպն» ունենա այսպիսի ավարտ: Դրանով կարձանագրենք մի անխուսափելի երևույթ, որից ամենաշատն ենք վախեցել՝ քաղաքականությունը վերջնականապես կմտնի ֆուտբոլ, իսկ աշխարհի ամենամեծ մասսայականություն վայելող սպորտաձևը կվերածվի Եվրատեսիլ երգի մրցույթի, որտեղ բոլորը բոլորին հաճոյանում ու ծախվում են մի փոքրիկ համբույրի դիմաց՝ օգտագործելով մի տուփ օճառ:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


«Արսենալի» կիսապաշտպանը կարող է անվճար «Յուվենտուս» տեղափոխվել

Թարմացում Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ

Օբամեյանգը նախանձելի ցուցանիշ է գրանցել «Արսենալի» կազմում

Տարիքը խոչընդոտ չէ. Արսեն Վենգերը նորից ֆուտբոլ է խաղացել (լուսանկարներ)

Սարգիս Ադամյանի «խելագար» ելույթը 2-րդ Բունդեսլիգայի առաջատարի դեմ (տեսանյութ)

«Արսենալ»-«Էվերտոն» խաղում Պրեմիեր լիգայի ռեկորդ գրանցվեց

«Արսենալը» հաղթեց «Էվերտոնին» և մոտեցավ լավագույն քառյակին (տեսանյութ)

«Արսենալ» 2-0 «Էվերտոն»․ Լակազետն ու Օբամեյանգը 3 րոպեում 2 գնդակի առավելություն են պարգևում զինագործներին (տեսանյութ)

Ուոլկոտը «Արսենալից» հեռանալու մասին․ «Չեմ կարող ստել, շատ դժվար էր դուրս մնալ թիմից»

«Չելսին» այս մրցաշրջանի առաջին միավորները կորցրեց «Վեսթ Հեմի» հետ խաղում (տեսանյութ)

«Արսենալ» – «Էվերտոն». Հայտնի են մեկնարկային կազմերը

Օբամեյանգը զայրացած է․ Գաբոնի հավաքականն առանց համաձայնության նրա հորը գլխավոր մարզիչ է նշանակել

Ով է Էմերիին ամբողջական տեղեկություն տվել «Արսենալի» մասին թիմի նախկին ֆուտբոլիստներից

«Երջանկություն»․ Օբամեյանգի լուսանկարը Մխիթարյանի հետ

Մխիթարյանը փայլատակել է «Արսենալի» և «Էվերտոնի»՝ առայժմ վերջին խաղում (տեսանյութ)

Կովաչիչը նշել է, թե որն է աշխարհի ամենաբարդ առաջնությունը