fbpx
Բաժիններ

«Ծեր Սինյորան հոսպիտալացված է». «Յուվենտուսի» ձախողման գլխավոր մեղավորն ու պատճառները

Բասկետբոլում, ի տարբերություն ֆուտբոլի, ընդունված է համարել, որ եթե թիմը պարտվում է մինչև 10 միավորի տարբերությամբ, մեղավորը լինում է մարզիչը, սակայն երբ միավորների տարբերությունն անցնում է 15-20 միավորը, այդ դեպքում մեղքը պետք է փնտրել խաղացողների մեջ: Աշխարհի թիվ մեկ սպորտաձևում ամեն ինչ հարաբերական է: Բարդագույն հանդիպումները պարտվելու դեպքում ընդունվում է կարծիք, որ «տղաները լավ պայքարեցին, բայց բախտը մեր կողմը չէր» ձևակերպմամբ, իսկ տոտալ ձախողման ժամանակ մարզիչը մեղքը վերցնում է իր վրա: «Այաքսից» կրած պարտության համար Ալեգրիի մեղքն այնքան մեծ էր, որ նրա վրա Քենեդու ու Լեդի Դիանայի սպանությունը բարդելն էլ է քիչ:

Զիդանի գլխավորությամբ «Ռեալի» երկրորդ հաղթանակից հետո համացանցում հայտնվեց տեսանյութ, որը պատմում է ֆրանսիացու՝ ընդմիջմանն արված հնչեղ ելույթի մասին: Զիզուն 10 րոպեում այնպես էր ոգևորել իր տղաներին, որ երկրորդ 45 րոպեներին խաղադաշտում ոչ թե ֆուտբոլիստներ էին, այլ զորեղագույն, գոլի ու հաղթանակի ծարավ գլադիատորներ: Իսկ «Ծեր Սինյորան» այդպես էլ մնաց իր հասարակ մահկանացուներով: Զիզուի այս սփիչի մասին ֆիլմ էլ պատրաստեցին: Հավանաբար Ալեգրին այն չի նայել: Իզուր:

Անողնաշար

Իրեն հարգող յուրաքանչյուր մարզիչ կարող է ձեզ պատմել, որ իր մարզչական կարիերայի ընթացքում ունեցել է նման դեպք. երբ իր թիմը պարտվելիս է եղել, նա մտել է հանդերձարան, ոգևորել է ու, ի վերջո, հաղթանակ է տարել: Անգամ Հայաստանի առաջնությունում կգտնվեն այդպիսի մասնագետներ: Իսկ, թե ինչ է ասել Ալեգրին իր ֆուտբոլիստներին, միայն նրանք գիտեն: Բայց այն, որ ընդմիջումից հետո խաղադաշտ էին դուրս եկել ոչ թե ֆուտբոլիստներ, այլ իսկապես հոսպիտալացման ենթակա «Ծեր Սինյորաներ», առավել քան ակնհայտ էր:

Երկրորդ կեսում «Յուվե» բացարձակապես չկար: Թիմը դանդաղ էր դուրս գալիս պաշտպանությունից, առջևի գծում կրեատիվությունը 0 էր, պաշտպանությունում առանց Կիելինիի թիմը նման էր վախեցած պատանու, վերջին րոպեներին էլ, երբ պետք էր ամբողջ թիմով գրոհել ու ճնշել, այլևս ուժ չէր մնացել: «Ֆուտբոլը պրիմիտիվ խաղ է». մի առիթով ասել էր Ալեգրին: Սակայն անգամ այդ էպիտետը «Յուվեի» խաղի համար կլինի գժոտ հաճոյախոսություն: «Բյանկոներիները» պարզապես գնդակ էին գլորում կամ էլ պարզապես այն առաջ էին ուղարկում Ռոնալդուի ուղղությամբ «մարդ ես, մի բան գուցե ստացվի» սկզբունքով: Տիպիկ ալեգրիական ֆուտբոլ:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Ռեալը» 2020-ին առաջին անգամ միավորներ կորցրեց Լա Լիգայում (տեսանյութ)

Սմոլովն առաջին գոլը խփեց «Սելտայում»՝ գրավելով «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Սելտայի» դեմ խաղում

AS․ Ագուերոն կարող է վերադառնալ Իսպանիա

«Յուվենտուսը» հաղթեց «Բրեշիային» առանց Ռոնալդուի (տեսանյութ)

Դիբալան տուգանայինից կատարած հարվածով առաջ է մղել «Յուվենտուսին» (տեսանյութ)

Նեյմարը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի «Բորուսիայի» դեմ խաղին

«Սիթիի» ղեկավարությունը հանդիպել է ֆուտբոլիստների հետ ստեղծված իրավիճակի համար

«Ռեալը» խելահեղ գումար է պատրաստել Ստեռլինգի տրանսֆերի համար

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն «Ատալանտայի» դեմ խաղում

Տիագո Սիլվա․ «Չենք վախենում Հալանդից, բայց հարգում ենք նրան»

Զիդան․ «Սիթին» հիմա ավելի մոտիվացված է»

Ֆոնսեկան՝ ՉԼ ուղեգրի համար պայքարի մասին․ «Բարդ է, բայց շանսեր կան»

«Ատալանտան» կամային հաղթանակ տոնեց «Ռոմայի» դեմ խաղում, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Ռոնալդուն բացակայում է «Յուվենտուսի»՝ «Բրեշիայի» դեմ խաղի հայտացուցակից

«Ատալանտա» – «Ռոմա»․ Մեկնարկային կազմեր