«Ծերուկն ու ընկերները գալիս են Եվրոպան գրավելու». Ինչ անելիք ունի Հյուսիսային Մակեդոնիան ԵՎՐՈ-2020-ին - VNews
Բաժիններ

«Ծերուկն ու ընկերները գալիս են Եվրոպան գրավելու». Ինչ անելիք ունի Հյուսիսային Մակեդոնիան ԵՎՐՈ-2020-ին

մակ - «Ծերուկն ու ընկերները գալիս են Եվրոպան գրավելու». Ինչ անելիք ունի Հյուսիսային Մակեդոնիան ԵՎՐՈ-2020-ին

Եվրոպայի այս առաջնությունն ունի նորեկներ: Դրանցից մեկը Հայաստանի ընտրանու «մշտական» մրցակից Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է: Իհարկե, որևէ մեկը լուրջ արդյունքներ այս թիմից չի սպասում. միայն եվրոպական գլխավոր ստուգատեսին մասնակցելն արդեն մեծ հաջողություն է: Սակայն ո՞վ ասաց, որ անակնկալ չի լինելու: Գերփորձառու ավագ, երիտասարդ մարզիչ, կորցնելու ոչինչ չունեցող խաղացողներ. այսքանը բավական է Եվրոպայի առաջնությունում աղմուկ հանելու համար:

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք  Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

2222 960x629 - «Ծերուկն ու ընկերները գալիս են Եվրոպան գրավելու». Ինչ անելիք ունի Հյուսիսային Մակեդոնիան ԵՎՐՈ-2020-ին

ԵՎՐՈ 2020-ի ընտրական մրցաշարում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը ընդգրվել էր Լեհաստանի, Ավստրիայի, Սլովենիայի, Իսրայելի ու Լատվիայի հետ բարդ խմբում: Խմբում բալկանները գրավեցին միայն երրորդ տեղը՝ առաջ թողնելով լեհերին ու ավստրիացիներին: Սակայն, կարողացան շարունակել պայքարը Ազգերի լիգայի խմբային փուլում՝ (Հս. Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար) հաղթանակ տանելու շնորհիվ: Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում մակեդոնացիները հաղթեցին նախ Կոսովոյի, հետո՝ Վրաստանի հավաքականներին ու պատմության մեջ առաջին անգամ դուրս եկան մեծ մրցաշարի եզրափակիչ փուլ: Խորհրդանշական է, որ Հյուսիսային Մակեդոնիայի պատմության մեջ առայժմ ամենակարևոր գոլը խփել է Գորան Պանդևը:

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարում էլ է թիմը սենսացիա արել՝ արտագնա խաղում պարտության մատնելով գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանուն: 2021 թվականի ընթացքում Պանդևն ու ընկերները անցկացրել են 6 հանդիպում, որոնցից պարտվել են միայն 1-ում: Հիմա նրանք են հետապնդում Հայաստանի հավաքականին (9 միավոր) ԱԱ ընտրական փուլի մրցաշարային աղյուսակում: Սեպտեմբերին կայանալիք խաղը որոշիչ նշանակություն կարող է ունենալ թե՛ մեր ընտրանու, թե՛ մակեդոնացիների համար: Այս ԵՎՐՈ-ում նրանց ելույթն ու արդյուքները կարող են կանխորոշել ու իր ազդեցությունը թողնել ընտրական փուլում «կարմիր առյուծների» ճանապարհի վրա: Այսպես, ևս մեկ պատճառ ունենք Հյուսիսային Մակեդոնիային աչքի տակ առնելու համար:

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար

Դարպասապահներ – Կրալ Դիմիտրիևսկի («Ռայո Վալեկանո»), Դամյան Շիշկովսկի («Դոկսա»), Ռիստե Յանկով («Ռաբոտնիչկի»)

Պաշտպաններ – Ստեֆան Ռիստովսկի («Դինամո Զագրեբ»), Վիսար Մուսլիու («ՄՕԼ Ֆեհերվար»), Էգզոն Բեյթուլայ («Շկենդիա»), Կիրե Ռիստևսկի («Ույպեշտ»), Ջոկո Զայկով («Շառլերուա»), Դարկո Վեռլկովսկի («Ռիեկա»), Էզգան Ալիոսկի («Լիդս Յունայթեդ»)

Կիսապաշտպաններ – Արիյան Ադեմի («Դինամո Զագրեբ»), Ստեֆան Սպիրովսկի («ԱԵԿ Լարնակա»), Բոբան Նիկոլով («Լեչե»), Տիհոմիր Կոստանդինով («Ռուժոմբերոկ»), Ֆերհան Հասանի («Պարտիզանի»), Էլիֆ Էլմաս («Նապոլի»), Դանիել Ավրամովսկի («Կայսերիսպոր»), Դարկո Չուրլինով («Շտուտգարտ»), Մարիան Ռադեսկի («Ակադեմիա Պանդև»)

Հարձակվողներ – Գորան Պանդև («Ջենոա»), Ալեքսանդր Տրակովսկի («Մալյորկա»), Իվան Տրիչկովսկի («ԱԵԿ Լարնակա»), Վլադկո Ստոյանովսկի («Շամբլի»), Կրիստե Վելկովսկի («Սարաևո»), Միլան Ռիստովսկի («Սպարտակ Տրնավա»)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքականը մեծ հաշվով չունի շատ թոփ աստղեր, գլխավոր մարզիչն իր թիմը «լցրել է» հիմնականում արտասահմանում խաղացող ֆուտբոլիստներով: Հրավեր են ստացել թիմի բոլոր վետերանները: 34-ամյա Իվան Տրիչկովսկին այս տարի հավաքական չէր հրավիրվել, սակայն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում նրա ներդրումը մեծ է եղել: Կան նաև կորուստներ.  զգացվելու է հարձակման գծի առաջատարներից մեկի՝ Իլյա Նեստերովսկու բացակայությունը: «Ուդինեզեի» հարձակվողը կտրել է խաչաձև կապաններն ու բաց կթողնի մրցաշարը:

Մարզչական գործոնը

333 960x610 - «Ծերուկն ու ընկերները գալիս են Եվրոպան գրավելու». Ինչ անելիք ունի Հյուսիսային Մակեդոնիան ԵՎՐՈ-2020-ին

Բալկանյան թիմի ղեկին կանգնած է Իգոր Անգելովսկին: Հայրենիքում նրան հերոսացնում են: Ընդունելով հավաքականը 2016 թվականին` մարզիչը հայտարարեց, որ ինքն այս թիմի հետ ի զորու է եւ հաղթահարելու է երկարամյա ճգնաժամը, սակայն ոչ ոք այդ ժամանակ երազել նույնիսկ չէր կարող մեծ մրցաշարին մասնակցելու մասին: Այդ ժամանակ նա ընդամենը 39 տարեկան էր, սակայն չվախեցավ փորձարկումներից: Եկարամյա աշխատանքի արդյունքը ԵՎՐՈ-ի ուղեգիրն էր ու Գերմանիայի ընտրանու նկատմամբ տարած հիշյալ պատմական հաղթանակը: Մի շարք մասնագետներ դա սենսացիա համարեցին: Անգելովսկին այդ կարծիքի հետ համաձայն չէր. «Պետք չէ թերագնահատել իմ թիմին: Մենք ի զորու ենք պայքարել ցանկացած մրցակցի հետ՝ անկախ կարգավիճակից», – ասել է Անգելովսկին:

Առահսարակ, Անգելովսկու մարզչական կարիերան նման է հեքիաթի: 2013-2015 թվականներին գլխավորել է հայրենի «Ռաբոտնիչկին», որի հետ երկրորդ մրցաշրջանում դարձավ չեմպիոն ու գավաթակիր: Գավաթային հաջողությունն Անգելովսկին կրկնեց նաև հաջորդ տարի ու համալրեց ազգային հավաքականի մարզչական շտաբը: Նրա գլխավորությամբ, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը անցկացրել է 50 հանդիպում, որոնց գրեթե կեսը (23) հաղթել է:

Գլխավոր աստղը

222 960x640 - «Ծերուկն ու ընկերները գալիս են Եվրոպան գրավելու». Ինչ անելիք ունի Հյուսիսային Մակեդոնիան ԵՎՐՈ-2020-ին

ԵՎՐՈ-ի մասնակից թիմերից Հյուսիսային Մակեդոնիան այն եզակիներից է, որտեղ մի ֆուտբոլիստը բոլոր մյուսներից մի գլխով բարձր է: Գորան Պանդևը հյուսիսմակեդոնիան պատմության ամենահնչեղ անուն ունեցող ֆուտբոլիստն է: 37-ամյա հարձակվողը դարձավ ազգային հերոս՝ ԵՎՐՈ-ի անցումային խաղում վրացիների դարպասը վճռորոշ գնդակը խփելուց հետո: Հայրենիքում Պանդևը սրբադասված կերպար է: Իհարկե, տարիքն իրենն ասում է. ընտրական մրցաշարում կենդանի լեգենդը խփել է միայն 3 գնդակ, սակայն այս հարցին կարելի է մյուս կողմից նայել. այնպես չէ, որ հյուսիսմակեդոնացիները սուպեր-արդյունավետ թիմ են:

Գորան Պանդևն իր թիմում կարող է հավասարապես 3-4 դիրք զբաղեցնել. դա է նրա գլխավոր առանձնահատկություններից մեկը: Կենտրոնական հարձակվողի դերում նա քիչ է խաղում՝ հաշվի առնելով տարիքը, սակայն երկարամյա փորձն ու գոլային հոտառությունը օգնում է գոլ խփել կարևոր պահերին: Բայց նա այդ դիրքը զիջել է ավելի երիտասարդ ու արագաշարժ տղաներին: Հիմա Պանդևը հիմնականում կատարում է երկրորդ կիսահարձակվողի պարտականություն, երբեմն նահանջում է ու խաղում է խորքից՝ գրոհին միացնելով լատերալներին: Նրա դերն անգնահատելի է հավաքականում:

Մեր ընտրանին

Այս ԵՎՐՈ-ն բացառիկ հնարավորություն է հետևելու հյուսիսմակեդոնյան ֆուտբոլի անցյալ-ներկային ու ապագային: Գորան Պանդևի կողքին խաղալու է Էլիֆ Էլմասը: 21-ամյա ֆուտբոլիստը թեպետ խաղում է կենտրոնական գոտում, սակայն արդյունավետ խաղ է ցույց տալիս. ընտրական մրցաշարում նա արդեն խփել է 4 գնդակ: Այս պահին նրա տրանսֆերային արժեքը գերազանցում է ամբողջ ընտրանու կազմին միասին վերցրած. «Նապոլիի» ֆուտբոլիստն այսօր արժե 18 մլն եվրո ու համարվում է Ա սերիայի թոփերի տրանսֆերային թիրախներից մեկը: Եվրոպական այս ֆորումը գերազանց շանս է կարիերան գերազանց հունով շարունակելու և Պանդևից հետո հավաքականի առաջատարի դերը ստանձնելու համար:

Մրցակիցներ/շանսեր

Στιγμιότυπο 2021 04 01 9.57.39 πμ 960x574 - «Ծերուկն ու ընկերները գալիս են Եվրոպան գրավելու». Ինչ անելիք ունի Հյուսիսային Մակեդոնիան ԵՎՐՈ-2020-ին

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլում հայտնվել է C խմբում, որը կարելի է համարել անցողիկ: Կա բացահայտ ֆավորիտ՝ Հոլանդիայի հավաքականը: Հաջորդ մրցակիցները՝ Ավստրիան և Ուկրաինան այն թիմերն են, որոնց կարելի է հաղթել: Այո, Ավստրիայի խաղերի վիճակագրությունն, օրինակ բացասական է: Այս թիմերը, ինչպես վերևում գրել էինք, ԵՎՐՈ 2020-ի ընտրական մրցաշարի նույն խմբում էին. Ավստրիան երկու խաղերում էլ հաղթել է:

Բայց եկեք չմոռանանք, որ Եվրոպայի այս առաջնությունում նույնպես խմբային փուլը երրորդ տեղով ավարտող լավագույն թիմերը կունենան պայքարը շարունակելու հնարավորություն: 1/8 եզրափակիչ դուրս գալու համար պետք է 2 բան՝

  • Գոնե չլինել վերջինը։
  • Որքան հնարավոր է՝ վառ, դինամիկ ու գոլառատ ֆուտբոլ ցույց տալ։

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

3-5-1-2: Դիմիտրիևսկի, Մուսլիու, Վելկովսկի, Բեյթուլայ, Ալիոսկի, Ադեմի, Նիկոլով, Ռիստովսկի, Էլմաս, Տրայկովսկի, Պանդև:

Ինչպես վերևում նշեցինք,՝ Անգելովսկին չի վախենում փոփոխություններից: 2-3 խաղը մեկ նա փոխում է թիմի մարտավարությունը: Այդ փոփոխությունները հիմնականում կապված են պաշտպանությունում առկա խնդիրների հետ: ԵՎՐՈ 2020-ին ընտրական մրցաշարի վերջին խաղերում նա հանգեց 3-5-1-2 սխեմային, քանի որ 4 պաշտպանով սխեմայի դեպքում իր թիմն ամեն խաղում առնվազն 1 գնդակ ընդունում էր: 3 պաշտպանով դասավորությունն Անգելովսկին չփոխեց նաև վերջին ընկերական խաղերում: Առջևի գծում կրեատիվության համար պատասխանատու են լինելուՆեստերովսկին, Էլման ու, իհարկե, Պանդևը:

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Ալաբան՝ Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Նիդեռլանդներ – Ուկրաինա. Մեկնարկային կազմեր

ԵՎՐՈ 2020. Ավստրիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Շտեֆան Լայները գոլից հետո խաղաշապիկ է ցուցադրել՝ «Էրիկսեն, ուժեղ մնա» գրությամբ

Ավստրիան ու Հյուսիսային Մակեդոնիան 30-րդ րոպեի դրությամբ մեկական գնդակ են խփել (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

ԵՎՐՈ 2020. Անգլիա – Խորվաթիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Ստեռլինգի գոլը հաղթանակ պարգևեց Անգլիային աշխարհի փոխչեմպիոնի դեմ խաղում (տեսանյութ)

Դանիայի հավաքականի բժիշկը հաստատել է՝ Էրիկսենը խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել

Անգլիա – Խորվաթիա. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

«Ինտերը» սահմանել է Լաուտարոյի տրանսֆերային արժեքը

Անգլիա – Խորվաթիա. Մեկնարկային կազմեր

Կոնստանտին Գենիչը ԵՎՐՈ 2020-ի հավատարմագրում կստանա՝ չնայած Ադրբեջանի ջանքերին

Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Լուկակուի դուբլն օգնեց Բելգիային վստահորեն հաղթել Ռուսաստանին (տեսանյութ)