Ծերունական մարազմ. Տորես, Սանյա ու ևս 5 թոփ ծերուկ, ովքեր դեռ ֆուտբոլ են խաղում - VNews
Բաժիններ

Ծերունական մարազմ. Տորես, Սանյա ու ևս 5 թոփ ծերուկ, ովքեր դեռ ֆուտբոլ են խաղում

Ամեն լավ բան ունի ինչպես սկիզբ, այնպես էլ վերջ: Մասնագիտության ու աշխատանքային կյանքի մեջ՝ հաստատ: Սկսած 18-19 տարեկանից մենք ընտրում ենք մասնագիտություն, աշխատանք ու այդպես աշխատում ենք, քանի դեռ մեզ թույլ է տալիս օրենքն ու առողջությունը: Հետո գալիս է թոշակ ստանալու և այն թոռներին տալու ժամակաշրջանը:

Ֆուտբոլն էլ այդպես է: Պարզապես այստեղ «թոշակային» շեմը ոչ թե 50-60 տարեկանն է, այլ 34-35-ը (դարպասապահներին հանգիստ ենք թողնում): Սակայն որևէ մեկը մեզ չի կարող ստիպել չանել այն, ինչ մենք ցանկանում ենք, եթե դա, իհարկե չի հակասում օրենքին: Հետևաբար, որևէ մեկը չի կարող ֆուտբոլիստին արգելել ֆուտբոլ խաղալ, չէ՞ որ դա է նրանց կյանքի գլխավոր ուղեկիցը: Ի վերջո, ո՞վ չի ցանկանում հավելյալ գումար աշխատել:

Անդրես Ինիեստան, Ուեյն Ռունին, Զլատան Իբրահիմովիչն այսօր իրենց առաջնություններում շարունակում են նույնքան փառահեղ ելույթները, ինչպես 10 տարի առաջ, երբ դեռ մարզաշապիկների թևերը երկար ու լայն էին, Պոգբան էլ գլխին աքաղաղ չէր նկարում: Նրանց խաղով մենք հիանում ենք ցայսօր: Սակայն կան ֆուտբոլիստներ, ովքեր խաղադաշտից ու տրիբունաներից դեռ չեն կշտացել, իսկ հակառակ պրոցեսը վաղուց եղել է: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «Пенсия на горизонте, они туда же»: Ահա նրանք:

1. Սամուել Էտո՛Օ – ՖԱ «Քաթար», Քաթար
Տարիքը՝ 37

Կամերունի հավաքականի անվանի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն «Անժիի» առաջարկն ընդունելուց հետո, կարծես թե, ակնարկեց կարիերայի ավարտին մոտենալու մասին: Սակայն Մախաչկալայի թիմից հետո Էտո՛Օ-ն հաջողությամբ ու բարձր մակարդակով խաղաց Անգլիայում և Իտալիայում: Հետո կամերունցին համաձայնեց խաղալ Թուրքիայում: Այնտեղ որոշակի արդյունքներ ցույց տալուց հետո էլ նա չհանգստացավ:

Հիմա էլ Էտո՛Օ-ն ընդունեց «Քաթար» ֆուտբոլային ակումբի առաջարկը: Թե ինչ է անելու անվանի հարձակվողը «Քաթարում», միայն իրեն է հայտնի: Բացի որոշակի գումար աշխատելուց, չեմ կարծում, որ Չեմպիոնների լիգայի հաղթանակի բերկրանքը ճաշակող ֆուտբոլիստին ինչ-որ բան կհետաքրքրի Քաթարում, բացի փողից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Չելսին» կարող է բաժանվել միանգամից 10 ֆուտբոլիստներից

«Էլի «Յուվեն», փայլուն «Լացիոն», գոլահար Բերգամոն ու մեռած ՍՊԱԼ-ը». Ամփոփում ենք Ա սերիայի 19/20 մրցաշրջանը

«Չելսի»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

«Բարսելոնան» սուպերառաջարկ է մերժել իր երիտասարդ ֆուտբոլիստի հարցով

«Իմ լավագույն պահն «Ուեմբլիում» պոկեմոն որսալն էր»․ Մարտինեսի արձագանքը քննարկումների տեղիք տված դրվագին

«Բարսելոնայի» նախագահը հստակություն է մտցրել Լաուտարոյի ու Նեյմարի հարցում

Գատուզո․ «Միայն երազում կամ որդուս PlayStation-ով կարող եմ մրցակցել Մեսիի հետ»

Իբրահիմովիչն ամենատարեց ֆուտբոլիստն է, որին հաջողվել է Ա սերիայի մեկ առաջնությունում առնվազն 10 գոլ խփել

Բարտոմեուն նշել է՝ ով է գլխավորելու «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում

Բարտոմեու․ «Արտուրն անարգել է խաղընկերներին ու ակումբին»

Դիդան վերադառնում է «Միլան»

«Արսենալը» 14-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը (տեսանյութ)

Նիկոլա Պեպեի չքնաղ գոլը, որ չարձանագրվեց խաղից դուրս վիճակի համար (տեսանյութ)

«Չելսին» բացում է հաշիվն «Արսենալի» դեմ խաղում (տեսանյութ)

Ռոնալդո․ «Չեմ զգում, որ «Միլան» տեղափոխվելով՝ դավաճանել եմ «Ինտերին»

Անգլիայի գավաթի եզրափակիչ․ «Արսենալ» – «Չելսի»․ Մեկնարկային կազմեր