«Թշնամին տնից է լինում». ինչպե՞ս են հարազատ-գործակալները «քար գցում» ֆուտբոլիստների բախտի վրա - VNews
Բաժիններ

«Թշնամին տնից է լինում». ինչպե՞ս են հարազատ-գործակալները «քար գցում» ֆուտբոլիստների բախտի վրա

e5453b1a 31a5 473a 8bfb 9b1641401fcb - «Թշնամին տնից է լինում». ինչպե՞ս են հարազատ-գործակալները «քար գցում» ֆուտբոլիստների բախտի վրա

Շատ ֆուտբոլիստներ ակումբների հետ պայմանագրեր կնքելու գործը, հովանավորչական գործարքները և փողային այլ հարցերը վստահում են իրենց հարազատներին, սակայն «ԽԾԲ»-ն ոչ միշտ է երաշխավորում գործարքի սահուն ընթացք։ Օրինակ, Հարի Քեյնի ու Լեո Մեսիի օրինակները հաստատում են, որ ընտանիքի անդամները ոչ միշտ են տիրապետում ֆուտբոլիստների կարիերային վերաբերող ժամանակակից իրավական ու ֆինանսական նրբություններին։ 

Նախորդ ամռանը հերթական անգամ հարցեր առաջացան Խորխեի հետ կապված, երբ Լեոն չկարողացավ հեռանալ «Բարսելոնայից»։ Թեպետ արգենտինացին փորձում էր միակողմանի խզել պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ, բայց «Բարսայի» իրավաբաններն ամեն ինչ վարպետորեն արեցին։ Նրանք Մեսիին հորդորեցին մի անգամ էլ կարդալ պայմանագիրը, բայց ավելի ուշադիր, սակայն արդեն ուշ էր. լրացել էր համաձայնագիրը խզելու ժամկետը։ Հարձակվողը հաջորդ 12 ամիսները անցկացրեց Կատալոնիայում, ու «բլաուգրանայի» պարտքերի պատճառով նա ամեն դեպքում հեռացավ։ «Բարսայում», իհարկե, արդեն կարոտում են լեգենդին, սակայն ոչ նրա հորը. Խորխեն իր և որդու իրավունքները հստակ չիմանալու պատճառով փչացրել էր հարաբերությունները կատալոնական ակումբի բոլոր ղեկավարների հետ։  

Քեյնի շուրջ նույնպես բողոքներ կան։ 28-ամյա անգլիացին փորձում է փախչել «Տոտենհեմից», չնայած 2018 թվականին անհեթեթ պատճառներով նա երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ 6 մրցաշրջանով: Ֆորմալ առումով, այն ժամանակ խաղացողի շահերը ներկայացնում էր Unique Sport Management գործակալությունը, իսկ հիմնական հարցերի վերաբերյալ որոշումները կայացնում էին հարձակվողի հայրն ու եղբայրը: Գործարքը լա՜վ հարստացրեց նրա ընտանիքի անդամներին, սակայն նրա կյանքի  ու կարիերայի լավագույն տարիները կապվեցին «խցանների» հետ: Հարձակվողը պատերազմում է ակումբի հետ և ակնկալում է, որ նախագահ Դանիել Լևին կհիշի ջենթլմենական համաձայնության մասին։ Սակայն ամեն բան այսքան չէր խորանա, եթե բարեկամները ավելի վաղ ուշադրություն դարձնեին պայմանագրի կետերին, ոչ թե միջի 0-ների քանակին:

Charlie Kane brother and agent of Harry 960x504 - «Թշնամին տնից է լինում». ինչպե՞ս են հարազատ-գործակալները «քար գցում» ֆուտբոլիստների բախտի վրա

Իհարկե, փորձը ցույց է տալիս, որ չկա համընդհանուր կանոն. երբեմն հարազատներն են սխալ որոշումներ կայացնում, բայց քիչ չեն դեպքերը, երբ գործակալներն են հաճախ մատնում են իրենց դիմող մարզիկներին: Պրեմիեր լիգայի ակումբներից մեկի ղեկավարը The Athletic- ին ինկոգնիտո պատմել է պատմություններ, որտեղ և՛ հարազատները, և՛ գործակալները ավիրել են ֆուտբոլիստի կարիերան։ Ըստ այդ պատմություններից մեկի, մի անգամ ակումբի խաղացողներից մեկի հայրը եկել է նրա գրասենյակ և սկսել է պատմել որդու համար արած-չարածներն ու պնդել. «Ժամանակն է դրա դիմաց ինչ-որ բան ստանալ»: Գործարարը դուրս է հանել ֆուտբոլիստի հորը գրասենյակից և փակուղի տարել բանակցությունները:

Ի պաշտպանություն ընտանիքի ներկայացուցիչների, նա հիշեց մի շարք պատմություններ նաև միայն իրենց շահով տարված գործակալների մասին. Նա նշեց, որ հաճախ խաղացողի և ֆուտբոլային գործարարի միջև հարաբերությունները հասնում են ծայրահեղ կետի: Մի անգամ խաղացողը զանգել է անմիջապես իրեն և հարցրել՝ արդյոք ակումբն իրոք հետաքրքրված է իրենով, ինչպես պնդում էր գործակալը։ Բացասական պատասխան լսելուց հետո ֆուտբոլիստը հաջորդ զանգով ազատվեց իր գործակալից։

1999 թվականին ֆրանսիացի երիտասարդ հարձակվող Նիկոլա Անելկան ցանկացավ հեռանալ «Արսենալից»՝ հետևելով եղբայրների խորհրդին, որոնք տրանսֆերի դեպքում ակնկալում էին կլորիկ գումար ստանալ։ Այն ժամանակ 26 միլիոն եվրոն շատ մեծ գումար էր համարվում. հենց այդքան վճարեց «Ռեալը» նրա համար։  Արդյունքում հարազատները գրպանները լցրին միլիոններով, իսկ ֆրանսիացին զղջաց լոնդոնյան թիմից շուտ հեռանալու համար։

Nicolas Anelka Arsene Wenger - «Թշնամին տնից է լինում». ինչպե՞ս են հարազատ-գործակալները «քար գցում» ֆուտբոլիստների բախտի վրա

Նեյմարի հայրը որդու կարիերայի հենց սկզբից, նրան ընկալում էր որպես ծերությունը հանգիստ վայելելու համար եկամտի աղբյուր։ «Նեյմարն իմ որդին է, բայց տան շեմից այն կողմ նա դառնում է իմ բիզնեսը»,- տարիներ առաջ այսպես էր արտահայտվում բրազիլացու հայրը: Որքան էլ հաճելի չէ ընկալել այս միտքը, սակայն Նեյմար-ավագը որդու այս կամ այն տրանսֆերի ընթացքում ստացավ ավելի քան 100 միլիոն եվրո։ 

Մեկ տարի առաջ ՊՍԺ -ն «Ինտերից» 50 մլն եվրոյով գնեց Մաուրո Իկարդիին։ Տրանսֆերային գործերով նրա կինն էր զբաղվում՝ լեգենդար Վանդա Նառան։  Նա համարվում է իտալական ֆուտբոլի ամենաազդեցիկ կինը, և Մաուրոյի շուրջ սկանդալները չեն դադարում իրենց հարաբերությունների հենց սկզբից. Վանդայի նախկին ամուսինը Իկարդիի թիմակիցն էր՝ Մաքսի Լոպեսը։ Ինչպես ասում են, ամեն բան իր գինն ունի։ Վանդան փչացրեց հարաբերությունները «Ինտերի» ղեկավարության հետ ու գտավ հիմնականում իրեն հարմար քաղաք, որտեղ կարելի է բրենդային շոփինգ անել։ Իկարդին Վանդայի հետ լինելու պատճառով զրկվեց սիրելի ակումբում և, որոշների կարծիքով, նաև հավաքականում հանդես գալու հնարավորությունից։  

icardi wanda nara maxi lopez 7y0nnaiybtrk1ck8q6vxgtlqp 960x540 - «Թշնամին տնից է լինում». ինչպե՞ս են հարազատ-գործակալները «քար գցում» ֆուտբոլիստների բախտի վրա2019-ի 2019-2019-ի սեպտեմբերին «Չելսիի» ակադեմիայի գլխավոր տաղանդներից մեկը՝ Կալում Հադսոն-Օդոյին, ստորագրեց հնգամյա պայմանագիր՝ շաբաթական 140 հազար եվրո աշխատավարձով. երիտասարդի աշխատավարձը բարձրացավ 400%-ով: Գործարքը հաջողված էր, իսկ գործարքի իրականացման գլխավոր դերում էր նրա հայրը։ Նա հիանալի օգտագործեց «Բավարիայի» հետաքրքրության առիթը և սպառնաց որդուն տանել Գերմանիա։ «Թոշակառուները» արագ համաձայնեցին անհավանական թվացող պայմաններին։
2019 թվականի հունվարին չինական «Շանհայը» 40 միլիոն եվրո առաջարկեց «Վեսթ Հեմի» հարձակվող Մարկո Առնաուտովիչի համար: Նրա եղբայրը՝ Դանիելը, որը միևնույն ժամանակ նրա գործակալն էր, պահանջում էր ակումբից ընդունել առաջարկը, թեպետ դրանից մի քանի շաբաթ առաջ հայտնել էր, որ Մարկոն նոր պայմանագիր կկնքի «Վեսթ Հեմի» հետ։ Ի վերջո, եղբայր-գործակալը լոնդոնյան ակումբից «քերեց» նոր, ավելի յուղոտ պայմանագիր, իսկ հաջորդ տարի դասավորեց եղբորը Չինաստանում։

cd18af8da0f240e3b7e421cf8f45e7f8 960x540 - «Թշնամին տնից է լինում». ինչպե՞ս են հարազատ-գործակալները «քար գցում» ֆուտբոլիստների բախտի վրա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը երկար տարիներ ինքնուրույն էր ներկայացնում իր շահերը, մինչև որ հայրը՝ Թիերին, 2019-ին գործակալության լիցենզիա ստացավ: Նա դարձավ հիմնական միջնորդը «Չելսիի» և «Մադրիդի» միջև բանակցություններում, երբ ֆուտբոլիստը տեղափոխվեց Պիրենեյան թերակղզի: Հիմնական գումարը կազմում էր 115 միլիոն եվրո, և Ազար-ավագը լավ գումար վաստակեց որդու տեղափոխության ժամանակ:

Փորձն ու պատմությունը ցույց են տալիս, որ հարազատ-գործակալների մտահոգությունը հաճախ խաղացողներին փրկում է մեծ խնդիրներից, սակայն նույնքան հաճախ նրանց անտեղյակությունը կամ ագահությունը կարող է փչացնել խաղացողի կարիերան:

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նեյմարը բաց կթողնի «Լայպցիգի» դեմ խաղը

Մեսին իր ստորագրությամբ ՊՍԺ-ի մարզաշապիկ է ուղարկել Հռոմի պապին

ՊՍԺ-ն Իկարդի – Ագուերո փոխանակում է ծրագրել

Մխիթարյանը դժգոհ է «Յուվենտուսի» դեմ խաղում հանդիպման գլխավոր մրցավարի աշխատանքից

«Յուվենտուսը» հաղթեց «Ռոմային», Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Յուվենտուսը» նվազագույն հաշվով հաղթում է «Ռոմային» (տեսանյութ)

ՊՍԺ-ն ընտանեկան խնդիրների պատճառով Իկարդիին ազատել է մարզումներից

«Յուվենտուս» – «Ռոմա». Մեկնարկային կազմեր

Մբապեն ՊՍԺ-ի նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վագներ. «Մեսին արժանի չէ «Ոսկե գնդակին»

«Միլանը» տպավորիչ քամբեք իրականացրեց ու հաղթեց «Վերոնային» (տեսանյութ)

«Ինտերն» արտագնա խաղում պարտվեց «Լացիոյին» (տեսանյութ)

«Միլանի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում

«Լացիո» – «Ինտեր». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր