«Ծիկ արեց ու գնաց». Ինչպես են աշխարհում նշում Սուպերլիգայի չկայացման փաստը - VNews
Բաժիններ

«Ծիկ արեց ու գնաց». Ինչպես են աշխարհում նշում Սուպերլիգայի չկայացման փաստը

superleague - «Ծիկ արեց ու գնաց». Ինչպես են աշխարհում նշում Սուպերլիգայի չկայացման փաստը

Որքան եվրոպական Սուպերլիգայի ստեղծումը մեծ աղմուկ հանեց աշխարհում, այնքան էլ դրա կազմալուծումը: Թեպետ ԴԵՌ պաշտոնապես չի դադարել գոյություն ունենալ, սակայն արդեն հիմա պարզ է, որ հիմնադիր անդամ 12 թիմերից 8-ը դուրս են եկել կառույցից: Անգլիական թիմերը մեկը մյուսի հետևից դուրս եկան Սուպերլիգայից ու տարբեր մեղայական հայտարարություններ տարածեցին:

Ֆուտբոլային աշխարհը առավել քան երբևէ միասնականորեն ծաղրում է Սուպերլիգայի կործանումը: Հատկապես ուրախ էին ֆուտբոլիստները, որոնք սոցցանցերում տարածում էին զանազան լուսանկարներ, մեմեր ու տեսանյութեր:

Առավել քան պարզ ու լակոնիկ է Ռահիմ Ստեռլինգի թվիթը.

Նրա ակումբակից Այմերի Լապորտը թվիթերում մի քանի բառ ավելին է գրել, սակայն կցված գիֆը դարձել է վիրուսային ու բոմբել է սոցցանցերը:

Football Tweet թվիթերյան էջը ներկայացրել է Սիմպսոնների մեմի իր տարբերակը, որի գլխավոր գործող անձը «Արսենալի» լեգենդար կիսապաշտպան Ֆրեդի Լյունգբերգն է:

«Լիվերպուլի» ֆուտբոլիստները ներկայացրել են համատեղ հայտարարություն, որտեղ բաց ներկայացրել են իրենց դիրքորոշման մասին: «Մեզ դա դուր չի գալիս, մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա: Սա մեր թիմի դիրքորոշումն է: Մեր հավատարմությունն ակումբին ու երկրպագուներին բեկանման ու կասկածի ենթակա չէ»:

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը հիշել է «հայտնի մարդկանց ցիտատները» և թվիթել է իր նախկին մարզիչ Արսեն Վենգերի խոսքերը: Ֆրանսիացի մասնագետի խոսքով ակումբի արժեքներն ու երկրպագուներն ամեն ինչից կարևոր են:

«Զինագործների» ևս մեկ ֆուտբոլիստ Ռոբ Հոլդինգը ինստագրամի իր էջում ցույց է տվել իր երաժշտական ունակությունները: Նստելով դաշնամուրի մոտ՝ Հոլդինգը մեկ ձեռքով նվագել է Չեմպիոնների լիգայի օրհներգը՝ ակնարկելով եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կաևորությունը:

Իսպանական «Սևիլիայի» թվիթերյան էջը տարածել է գիֆ, բայց որպես բնութագրիչ ոչինչ չի գրել: Եվ իրոք՝ պե՞տք է որ:

Դե էլ ի՞նչ արձագանքների մասին լուր, եթե այնտեղ չլիներ Ժերար Պիկեն: «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպանը մեմեր չի տարածել կամ իր ոճի մեջ պաթոսախեղդ տողեր չի գրել, այլ արձանագրել է պարզ ճշմարտությունը. «Առավել քան երբևէ ֆուտբոլը պատկանում է ֆանատներին»:

Դաժան Ջեյմի Կարագերը թվիթերյան հարթակում թաղել է Սուպերլիգան ու տեղադրել թարմ-թարմ շիրմաքարի լուսանկար:

Մրցաշարի ստեղծման մասին լուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը Sky Sport-ի եթերում պարզապես ոչնչացրեց ստեղծողներին: Իսկ երբ իմացավ, որ գաղափարը մոտ է կործանմանը, բացել է, հավանաբար, իր գինիների հավաքածուից ամենաթանկարժեքներից մեկն ու բաժակ բարձրացրել Սուպերլիգայի հոգու հանգստության համար:

«Չելսիի» ֆաները դուրս էին եկել փողոցներ ու ճանապարհներ էին փակել, երբ իմացան, որ իրենց թիմը մասնակցելու է Սուպերլիգային: Սակայն երբ լուրեր տարածվեց, որ «կապույտները» դուրս են գալիս կառույցից, նրանց ուրախությանը չափ ու սահման չկար: Արձագանքն անգին է:

Անգլիական «Լիդսի» ֆուտբոլիստներն առաջիններից մեկը դուրս եկան պայքարի Սուպերլիգայի դեմ: Նախախային մարզմանը նրանք կրում էին հատուկ շապիկներ, որոնց վրա գրված էր «արժանացեք»: Իսկ երբ փուչիկը պայթեց, հանդես եկան տարածված թվիթով:

Փորձագետներն ու լրագրողները ևս «անցել են» Սուպերլիգայի վրայով: MLS-ի նախկին ֆուտբոլիստ, իսկ ներկայում Բրայան Դանսեթը գիֆ է հրապարակել ու այն վերնագրել «Անյելին»՝ ակնակելով «Յուվենտուսի» նախագահի երկակի խաղը ՈՒԵՖԱ-ի հետ:

Եվ որպես լավագույն վերջաբան արժե ներկայացնել Goal.com կայքի լրագրող Ռոնան Մերֆիի գրառումը. «Սուպերլիգայում ոչ մի հանդիպում չի անցկացվել, սակայն մրցաշարը դարձավ ամենահետաքրքիրը պատմության մեջ»:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» հայտացուցակը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում

Մենդին անհավանական ցուցանիշով գերազանցում է Ալիսոնին

Հայտնի է՝ ինչ պատիժ է նախատեսում ՈւԵՖԱ-ն Սուպերլիգայից դուրս չեկած ակումբներին

Տուխելը պատմական նվաճման է հասել, որով առաջինն է ՉԼ պատմության մեջ

«Չելսին» հաղթեց «Ռեալին» ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (տեսանյութ)

«Չելսին» երկրորդ գնդակն է ուղարկում «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Չելսին» հաղթում է «Ռեալին» (տեսանյութ)

Վերներն առաջ է մղում «Չելսիին» «Ռեալի» դեմ խաղում՝ 1-0 (տեսանյութ)

«Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ

«Չելսի» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հետաձգված խաղի ժամանակացույցը

Գվարդիոլան «Սիթիի» հաղթանակը նվիրել է թիմի նախկին ֆուտբոլիստներին

Ժոզե Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ. Է հետո՞, բա վե՞րջը

Կրոս. «Այդ պարտությունը մինչև հիմա տանջում է ինձ»

2 թոփ տրանսֆեր, որ պատրաստում է «Չելսին»

Մահրեզ. «ՊՍԺ-ի ֆուտբոլիստները նյարդայնացած էին ու մեզ անդադար հարվածում էին»