fbpx

Ցմահ մրցավազքի մշտական ֆավորիտը. Ի՞նչ վիճակում է այս պահին Միխայել Շումախերը

Մոտ 6 տարի առաջ մեկնարկեց Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության հերթական մրցաշրջանը, այն վերջինն էր լեգենդար Միխայել Շումախերի համար: Գերմանացի արշավորդը ծրագրել էր այդ մրցաշրջանն էլ սլանալ իր կարմիր սաղավարտով ու հեռանալ մեծ սպորտից վաստակած հանգստի: Սակայն հանգիստը երկար չտևեց: 2 տարին չանցած Շումին իր կամքից անկախ, նորից դարձավ մրցավազքի մասնակից, որը տարբերվում է սովորականից: Այստեղ նա է հետապնդողի դերում, իսկ նրա առջևով ընթանում է կյանքը, որին նա պետք է շրջանցի: Բազում հարցեր դեռևս բաց են: Փորձենք տալ դրանցից ամենակարևորների պատասխանները: Գոնե մոտավոր:

Ի՞նչ էր եղել Շումիին

Փոքրիկ հիշեցում. Միխայել Շումախերը 2013 թվականի դեկտեմբերին էքստրեմալ լեռնային հանգստի ժամանակ դահուկներով սահելիս անհաջող ընկել է և գլխով հարվածել է քարին: Չեմպիոնին տեղափոխել են հիվանդանոց, նա հայտնվել է կոմայի մեջ: Կենաց մահու կռիվ տալուց հետո Շումախերը դուրս է եկել կոմայից, սակայն դեռ «կենաց մրցարշավը նոր է սկսվել»:

Ինչպե՞ս է հիմա Միխայելը

Անվանի ավտոարշավորդի առողջական վիճակը կայուն է: Նրա ախտորոշումը շատ հստակ է՝ նա գլխուղեղի անվերադարձ ու շատ լուրջ վնասվածք է ստացել: Դրա հետևանքով նրա ուղեղը չի կատարում սովորական ֆունկցիաները, որոնք հատուկ են առողջ մարդուն: Այս պահին ապաքինման մասին նորություն չկա: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի քիչ է հավանական, որ նրա առողջական վիճակը կլավանա: Արդեն հիմա կարելի է գրեթե վստահ ասել, որ մենք դրական լուրեր չենք լսի:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Ինչու են Միխայել Շումախերի վիճակի մասին տեղեկությունները 5 տարի շարունակ գաղտնի պահվում

Լյուիս Հեմիլթոնը` աշխարհի հնգակի չեմպիոն

Շումախերի ազգականը նորություն է հայտնել պիլոտի առողջական վիճակի մասին

Նոր ջանքեր Միխայել Շումախերի առողջական վիճակի բարելավման համար

Լուիս Հեմիլթոնը դարձավ Ֆորմուլա 1-ի չեմպիոն (տեսանյութ)

Լյուիս Հեմիլթոն. «Ես երբեք Սենայից լավը չեմ լինի»

Միկ Շումախեր. «Իմ նպատակը «ֆորմուլա-1»-ն է»

Փոփոխություններ Ֆորմուլա 1-ում

Պիկեն և Կասիլյասը բանավեճի մեջ են մտել Թվիթերում

Դանիել Ռիկարդոն շամպայն է խմել սեփական մարզակոշիկից