«Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան - VNews
Բաժիններ

«Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

GettyImages 1229514002 - «Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Երբ ֆուտբոլային միջավայրում խոսք է բացվում լավագույն մարզիչների մասին, ֆաները միմյանց գնդակահարում են թոփ մասնագետների անուններով. ոմանք առաջ են քաշում Պեպ Գվարդիոլային ու նրա հորինած տիկի-տական, մյուսները հակադարձում են Յոհան Կրոյֆով ու տոտալ ֆուտբոլով, երրորդ խումբը իր գլխին դրած տանում է Կլոպին ու Զիդանին։ Վերոնշյալ պարոնները ճաշակ են թելադրում, որն ապրում է տարիներ ու տասնամյակներ։ Սակայն նրանցից ներքև կան մարդիկ, որոնց մասին շատերը մոռանում են և գիտեն քչերը։

Նրանցից մեկը բրազիլացի մասնագետ Իվո Վորտմանն է։ Ֆուտբոլիստի կարիերան սկելով հեռավոր 1971 թվականին՝ Վորտմանն այն ավարտեց ընդամենը 7 տարի հետո, քանի որ չկարողացավ դրսևորել իրեն որպես լավ խաղացող։ Նրանից 10 տարի պահանջվեց մարզչական գործունեություն սկսելու համար։ Մարզչական կարիերայի վիճակագրությունը նայելիս տպավորություն է ստեղծվում, որ Վորտմանը ոչ թե մարզիչ է, այլ բլոգեր, որը սիրում է շրջագայել հայրենիքով, մեկ ու մեջ էլ հայտնվել էկզոտիկ երկրներում, օրինակ Կատար կամ ԱՄԷ։ 36 տարվա ընթացքում նա փոխել է 38 աշխատավայր, միակ թոփ նվաճումը 1989-ին Սաուդյան Արաբիայի Մ-16 հավաքականի հետ իրենց տարիքայինների ԱԱ հաղթանակն է։ Մի խոսքով, Վորտմանը ամենահասարակ ֆիզդասատուն է։ Սակայն եթե նա չլիներ, «Չելսին», ՊՍԺ-ն ու «Միլանն» իրենց թանգարաններում չէին ունենա մի շարք գավաթներ։

a255121c1381bfd25cddfc26fe7df951 gpLarge - «Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Ամեն ինչ սկսվեց 2004 թվականին, երբ Վորտմանն աշխատում էր համեստագույն «Ժուվենտուդ» ակումբում։ Նրա ականջին հասան լուրեր, որ իր նահանգ է եկել «Ռոմայի» լեգենդ Բրունո Կոնտին՝ «գայլերի» կազմը երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստով համալրելու համար։ Կոնտիի ուշադրությունը գրավել էր երրորդ լիգայում ելույթ ունեցող մի պատանի, որի խաղը հաճելի էր, բայց ինչ-որ բան հանրահայտ իտալացու սրտով չէր։ Վորտմանը անձամբ գնաց դիտելու պատանու խաղը ու հասկացավ՝ ինչում է խնդիրը։ Նա չէր խաղում իր հարազտ դիրքում. մարզչական շտաբը համառորեն կենտրոնական պաշտպանին խցկում էր միջին գիծ։ Երիտասարդի անունը Տիագու Սիլվա էր։

Սիլվան ծնվել է 1984-ին և արդեն 6 տարեկանից գիտեր՝ ինչ է նշանակում ապրել ծայրահեղ աղքատության ու կարիքի մեջ։ 1990 թվականին ընտանիքից հեռացավ հայրը։ Դա ազդեց փոքրիկի հոգեբանության վրա, տարիների ընթացքում նա դարձավ ինտրովերտ, և, ինչպես հատուկ է աղքատության մեջ մեծացող հազարավոր բրազիլացիներին, ֆուտբոլը դարձավ նրա ապագայի միակ լույսն ու հույսը։ Մեծագույն երազանքը Բրազիլիայի ուժեղագույն լիգայում խաղալն էր, Եվրոպայի մասին նա չէր էլ երազում։ Սակայն «Ֆլամենգոն», «Բոտաֆոգոն» ու ևս մի քանի ակումբ հրաժարվեց պայմանագիր կնքել նրա հետ։ Սիլվայի սիրտը կոտրվեց հատկապես, երբ իր պաշտելի «Ֆլումինենսեն» չցանկացավ նույնիսկ փորձաշրջան տրամադրել։ Այդպես նա հայտնվեց երրորդ դիվիզիոնում։

thiago silva fluminense 28 05 08 107uazc0xg4hk1kz9y0ynckb1j 960x540 - «Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Վորտմանի թեթև ձեռքով 20-ամյա Սիլվան հայտնվեց «Ժուվենտուդում» և մի տարվա ընթացքում գրանցեց ֆանտաստիկ վերելք։ Ընդամենը 1 մրցաշրջանի ընթացքում Սիլվան դարձավ հայտնի, Եվրոպայից եկող առաջարկներն էլ երկար սպասեցնել չտվեցին։ Սիլվայի հետ պայմանագիր կնքելու համար օվկիանոսը կտրեց անցավ անձամբ Ժորժե Մենդեշը։ Գործակալների «պապան» Սիլվային ցանկանում էր տեղավորել այդ տարիների ամենամեծ աղմուկ հանած ակումբում՝ «Պորտուում»։ Բոլորը կողմ էին տրանսֆերին, բացի Վորտմանից։ Նա համոզում էր Մենդեշին, որ «Պորտու» տեղափոխվելն այդ պահին սխալ է, քանի որ նա չի լինելու «վիշապների» մեկնարկային կազմում։ Բայց նրան ոչ ոք չլսեց. Սիլվան 3,8 մլն եվրոյի դիմաց դարձավ «Պորտուի» ֆուտբոլիստ։

Դրան գրեթե զուգահեռ Ռուսաստանում կատարվում էին ֆենոմենալ իրադարձություններ։ Գործարար Ալեքսեյ Ֆեդորիչևը դարձավ «Դինամոյի» սեփականատեր։ Ավելի վաղ նա դարձել էր «Մոնակոյի» սեփականատեր ու կապեր էր հաստատել Ժորժե Մենդեշի հետ։ Պորտուգալական ֆուտբոլն այդ տարիներին թույն վերելք էր ապրում ու նոր էր դարձել Եվրոպայի փոխչեմպիոն։ «Դինամոն» պայթեցրեց տրանսֆերային պատուհանը՝ վատնելով ավելի քան 100 մլն եվրո։ Մոսկվայում հաստատվեց պորտուգալական իսկական դեսանտ ի դեմս Դերլեյի, Միգել Դանիի, Կոշտինյայի, Մանիշեի ու նրա եղբոր։ Հաջորդ քայլը թոփ մասնագետի հրավերն էր։ Ֆեդորիչևը երազում էր Լուիշ Ֆելիպե Սկոլարիին բերելու մասին։

Մեր ընտրանին.

Մարզչական թոփ գործարքն իրականացնելու համար «Դինամոն» գնաց հետաքրքիր քայլի. Մենդեշի խորհրդով թիմ հրավիրվեց միջին վիճակագրական մարզիչ, որը ճանաչում էր Սկոլարիին. ըստ Մենդեշի, Իվու Վորտմանը կարող էր աշխատել «Դինամոյի» հետ, ոտքի կանգնեցնել թիմն ու մարզչական ղեկը հետագայում հանձնել Սկոլարիին։ Վորտմանը միևնույն ժամանակ գիտեր, որ իր ամենատաղանդավոր սաներից մեկը «փտում է» «Պորտուի» հետ։ Այդպես Տիագո Սիլվան հայտնվեց Մոսկվայում։ Սակայն Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացրած առաջին մարզմանը Վորտմանը հազիվ ճանաչեց Սիլվային։ «Նա ճմրթված տեսք ուներ, հոգնած, թուլացած ու ավելորդ քաշով։ Նա հավաքել էր 12 կգ։ Հետագայում ես իմացա, որ դա դեղերնից էր, որոնք նա ստանում էր։ Ես անհանգստանում էի նրա համար», – հիշում է Վորտմանը։

image 2 960x540 - «Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Սիլվան պնդում էր, որ ցավ է զգում կրծքավանդակի հատվածում, սակայն Պորտուգալիայում անցած հետազոտությունը ոչինչ ցույց չէր տվել, իսկ «Դինամոյում» աշխատող դիլետանտները ֆուտբոլիստի հետ պայմանագիր էին կնքել առանց հետազոտության։ Վորտմանի օգնական Անդրեյ Կոբելևի խոսքով՝ ոչ ոք լուրջ չէր վերաբերվում Սիլվայի խնդիրներին, մտածում էին՝ պարզապես մրսած է։ Ռուս մասնագետը Սիլվային համարում էր Ռուսաստանում երբևէ խաղացած լավագույն լեգեոնական պաշտպանը։ Սակայն բարձիթողության մատնված Սիլվան թիմի հետ մեկնեց ուսումնամարզական հավաքի Լիսաբոն։ Թույլ մարզումներն, ի վերջո, «խելքի գցեցին» «Դինամոյի» ներկայացուցիչներին։ Նրանք արեցին հետազոտություն, որի արդյունքները շոկի ենթարկեցին բոլորին՝ բաց տուբերկուլոզ, մի փոքր էլ, ու Սիլվան արնաշաղախ հազ էր ունենալու։ Բրազիլացին երեք ամիս բուժվեց՝ անցնելով պարտադիր մեկուսացում։ Հետո ավելի ահավոր էր։

«Բժիշկներն ինձ ասացին, որ Տիագոյի թոքը ծակ է, անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն։ Միևնույն ժամանակ ասացին, որ Սիլվայի համար կարիերան ավարտված է, քանի որ նման խնդրով խաղալը մահացու ռիսկ է», – սարսափահար պատմում է Վորտմանը։ Մարզիչը Ժորժե Մենդեշի ջանքերով Լիսաբոնում գտավ համապատասխան մասնագետի՝ Ռամալիո դե Ալմեյդային, որը համաձայնեց օգնել Սիլվային։ Կես տարվա անարդյունք բուժումից հետո Սիլվան մազապուրծ փախավ Պորտուգալիա։

3 5 960x640 - «Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Դե Ալմեյդան ֆուտբոլիստի բժշկական քարտի ամեն թիվն ու տառն ուսումնասիրելու ընթացքում իր մոտքում (կամ, գուցե, բարձրաձայն) հայհոյում էր Սիլվային բուժող բժիշկներին։ Նրա պնդմամբ, կես տարվա բուժման ընթացքում բրազիլացու համար դուրս գրված դեղերը ոչ մի օգուտ չէին կարող տալ և թուլացնում էին օրգանիզմը՝ օրեցօր ավելի մոտեցնելով նրա մահը։ Ընդամենը 3 ամսում դե Ալմեյդան արեց անհնարինը. Սիլվան նախ սկսեց ինքնուրույն քայլել մաքուր օդին։ Դրան հաջորդած վեցշաբաթյա երկրորդ կուրսից հետո Սիլվային թույլ տվեցին գնդակ գլորել մինի-ֆուտբոլի դահլիճում։ Եվս 3 ամիս անց Սիլվան լրիվ առողջացավ։ Նշանակում էր՝ կարելի է նորից վերադառնալ սիրելի ֆուտբոլին։

Սակայն, բուժման ընթացքում Սիլվան վաղուց թողել էր ֆուտբոլը։ Դաշտ վերադառնալու համար պետք էր ուժ հավաքել ու հաղթահարել հոգեբանական բարդույթը։ Ու նրան նորից օգնության հասավ Իվո Վորտմանը։ Բրազիլացի մասնագետը, հասկանալով, որ «Դինամոյի» նախագիծը ոչ այլ ինչ էր, քան սարսափելի «ֆեյլ», վերադարձավ հայրենիք։ Սակայն Վորտմանը երկար ժամանակ առանց աշխատանքի չմնաց. նրան հրավիրեց «Ֆլումինենսեն»։ Մարզիչը համաձայնեց աշխատել միայն մի պայմանով. թիմում պարտադիր պետք է լինի Տիագու Սիլվան։

291387ee8e249525c0dba56a1253626d 960x540 - «Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Ընդամենը մեկ մրցաշրջանում Սիլվան հավաքեց հրաշալի մարզավիճակ, թիմին օգնեց առաջին անգամ նվաճել Բրազիլիայի գավաթը։ Փայլուն խաղի շնորհիվ Սիլվան ստացավ O Monstro մականունը, իսկ հետոյի մասին գիտեք բոլորդ. 2009-ին «Միլան», հետո ՊՍԺ, բազում չեմպիոնություններ, հետո էլ «Չելսի», որի հետ «հրեշը» դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Իսկ Իվո Վորտմանն այդպես էլ ոչ մի նշանակալի արդյունքի չհասավ։ Բայց իր կյանքի ամենամեծ առաքելություններից մեկը նա կատարեց պատվով՝ պատմության լավագույն պաշտպաններից մեկին տալով երկրորդ կյանքը։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուի կոչը՝ ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստներին

Մեսին մկանային վնասվածք ունի

Մեսին ու Մբապեն բաց են թողել ՊՍԺ-ի մարզումը

«Չելսին» 3 պաշտպանի ծառայություններով է հետաքրքրված

Ռայոլան՝ Պոգբայի նոր պայմանագրի մասին. «Նորություններ չկան»

Որքան աշխատավարձ է պահանջել Ռյուդիգերը «Չելսիից»

Հայտնի է՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից ում են կողոպտել նախօրեին

ՊՍԺ-ի ֆուտբոլիստին կողոպտել են մեքենայում՝ լուսացույցի մոտ կանգնած ժամանակ

«Մանչեսթեր Յունայթեդի» ողնաշարը կողմ է Սուլշերի հեռացմանը

Մբապեին ՊՍԺ-ում կարող է փոխարինել «Զալցբուրգի» հարձակվողը

Լիգայի գավաթ. «Արսենալն» ու «Չելսին» հաջորդ փուլում են (տեսանյութ)

Մբապեն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի հարցում

Լիգայի գավաթ. «Չելսիի» ու «Արսենալի» մեկնարկային կազմերը

Ալեքս Ֆերգյուսոնը ներկա է գտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը

Հայտնի է «Նյուքասլը» մարզելու գլխավոր թեկնածուն

«Արսենալն» ու «Տոտենհեմն» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն