Տուխել․ «Երբ ՊՍԺ-ում էի, նրան հրավիրելու համար մեծ ուժեր ծախսեցինք, բայց՝ ապարդյուն» - VNews
Բաժիններ

Տուխել․ «Երբ ՊՍԺ-ում էի, նրան հրավիրելու համար մեծ ուժեր ծախսեցինք, բայց՝ ապարդյուն»

1303739770.0 - Տուխել․ «Երբ ՊՍԺ-ում էի, նրան հրավիրելու համար մեծ ուժեր ծախսեցինք, բայց՝ ապարդյուն»
Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 26 տուր

28 Փետրվար 2021 - 20:30

0

Չելսի

0

Մանչեսթեր Յունայթեդ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը, որը նախքան լոնդոնյան թիմի ղեկը ստանձնելն աշխատել է ՊՍԺ-ում, պատմել է, որ փարիզյան ակումբը մեկ տարի առաջ ցանկություն է ունեցել ձեռք բերել հարձակողական ոճի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերը:

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը, այդուհանդերձ, «Սպորտինգից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ դառնալով նրա ընդգծված առաջատարը:

«ՊՍԺ-ի այն ժամանակվա մարզական տնօրեն պորտուգալացի Անտերու Էնրիկեն շատ լավ է ծանոթ նրան: Մեծ ուժեր ծախսեցինք՝ Ֆերնանդեշին մեր թիմում տեսնելու նպատակով, բայց՝ ապարդյուն:

Բրունուն աշխարհի լավագույն հարձակողական ոճի կիսապաշտպաններից մեկն է, նա հսկայական ազդեցություն է ունենում հանդիպումների ընթացքի վրա: Հաճելի չէ, որ ստիպված ենք խաղալ նրա դեմ»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

«Չելսին» 25 խաղից հետո վաստակած 43 միավորով եզրափակում է ուժեղագույն հնգյակը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնքան մրցավեճից հետո իր ակտիվում գրանցած 49 միավորով 2-3-րդ հորիզոնականներն է կիսում նույնպիսի ցուցանիշներ ունեցող «Լեսթերի» հետ:

Ֆերնանդեշը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 մրցավեճի (24-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 15 գոլի ու 10 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Տուխելի նոր սխեմայի 3 «զոհերը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոչետինոն արձագանքել է Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու շշուկներին

«Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Վիլյառեալը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

Սուարեսը կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

Աղբյուր․ Նեյմարը պատրաստ է նոր, երկարաժամկետ պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ

«Սենսացիոն քայլ»․ Անգլիական գրանդը հավատում է, որ կգնի Քեյնի տրանսֆերը

Շեյխերի բախում ու վերադարձ տուն․ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի գլխավոր ինտրիգները

«Ռեալի» պաշտպանը բանակցում է անգլիական գրանդի հետ

Հայտնի է՝ որքան պետք է վճարի «Բավարիան», եթե հրավիրի Նագելսմանին

WOW գոլեր. Շրջադարձ հարվածներով Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գնդակները (տեսանյութ)

Տուխելը վիրավորել է «Պորտուի» գլխավոր մարզչին

Նորեկներ և թիմում մնացողներ. 3 լուր «Բարսելոնայի» մասին

Սպասված թռիչքը Չեմպիոնների լիգայում. 4 գործոն, որ ստիպում է հավատալ ՊՍԺ-ին

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

Մեկ խաղում ռեկորդային թվով խախտումներ մեկ ֆուտբոլիստի նկատմամբ

Տուխելը նշել է, թե որ թիմի դեմ է ցանկանում խաղալ ՉԼ կիսաեզրափակիչում «Ռեալ»-«Լիվերպուլ» զույգից

Նեյմարը հայտարարել է՝ որտեղ է շարունակելու կարիերան