-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Բորդոյի» դեմ խաղից(2-2) հետո հայտարարել է, որ «այլ» ՊՍԺ է ակնկալում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք առաջիկա խաղին:
«Առանց ջանքեր գործադրելու մենք չպիտի խաղանք: Առաջին կեսը լավ էր, բայց երկրորդը… Վճռականությունը բացակայում էր:
Երկրորդ խաղակեսում բացակայում էին կարգապահությունը, ջանքը… Ամեն ինչ: Ավելի վատ էր, քան «Մոնակոյի» դեմ խաղում: Վերաբերմունքի պակաս կար:
Սովորաբար ես պաշտպանում եմ թիմին, բայց այսօր այդ դեպքը չէ: «Մոնակոյի» դեմ խաղից հետո պետք չէր երկրորդ անգամ միավոր կորցնել: Մենք պարտվեցինք երկրորդ խաղակեսում, և պատասխանատուն մենք ենք, ես նույնպես:
«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին այլ ՊՍԺ պետք է տեսնենք, քանի որ այս մակարդակով հնարավոր չէ նման հանդիպում անցկացնել:
Չեմ կարող բացատրել՝ ինչու պատասխանատվություն չենք ստանձնում ու ինչու ավելի լուրջ չենք խաղում»,- «Canal+»-ը մեջբերում է Տուխելի խոսքը:
Նեյմար. «Լիգա 1-ում մեզ համար կարող է այնքան բարդ լինել, որքան Չեմպիոնների լիգայում»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո