fbpx
Բաժիններ

Տուխել. «Նեյմարի, Մբապեի ու Կավանիի բացակայությունը կարող է օգտակար լինել թիմին»

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):

«Նախ և առաջ, եթե ինչ-որ մեկը ինձ հիմա հարցնի՝ հաղթելո՞ւ ենք Չեմպիոնների լիգայում, ես միանգամից կհեռանամ: Մենք լավ թիմային խաղ ցուցադրեցինք թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի: Հեշտ չէ նման մակարդակ ցուցադրել ամեն 3 օրը մեկ:

Առանց Նեյմարի, Մբապեի ու Կավանիի խաղալը կարող է օգուտ տալ թիմին: Մարդիկ ասում են, որ մենք ֆավորիտ չենք, և դա կարող է հանել լարվածությունը: Իհարկե, բոլոր հանդիպումները առանց նրանց չես անցկացնի:

Շատ էի ձգտում թիմումս ունենալ Գեյեին: Նա ուղղակի մեքենա է: Նա երբեք կանգ չի առնում ու հաղթում է շատ գնդակներ: «Ռեալի» նման թիմի դեմ խաղում, դա ծայրահեղ կարևոր է:  Նա, Մարկինյոսը, ու Վերատին լավ էին համագործակցում:

Դի Մարիան վերջին տարվա ընթացքում ցուցադրում է, որը նա ունակ է նման հանդիպումներ անցկացնել: Նրա ձախ ոտքը անհավանական է: Նրա ցուցանիշները մեր թիմում բացառիկ են, ու նա անընդհատ մեզ գոլեր ու գոլային փոխանցումներ է բերում: Արգենտինացին նաև շատ ուժեղ էր ու պատասխանատու պաշտպանողական գործողություններում: Նա փակում էր Կարվախալին ու լավ էր աշխատում Բերնատի հետ ձախ եզրում»,-ասել է գերմանացի մասնագետը:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսելոնան» իր պաշտոնական դիրքորոշումն է հայտնել առաջիկա Կլասիկոյի անցկացման վերաբերյալ

«Ռեալի» ևս մեկ առաջատար բաց կթողնի «Մալյորկայի» դեմ խաղը

Մեսի. «Չեմպիոնների լիգայում հաղթելը կարևոր է, բայց Լա լիգան գլխավոր մրցաշարն է»

Էլ Կլասիկոն կարող է հետաձգվել․ Հայտնի է անցկացման հավանական ժամկետը

Ռամոսն Իսպանիայի հավաքականի՝ եզրափակիչ փուլ դուրս գալը նվիրել է Լուիս Էնրիկեին

Մաքսի Լոպես․ «Ներել եմ Իկարդիին, նրա հետ խնդիր չունեմ»

Հայտնի է՝ ինչու է «Յունայթեդը» հրաժարվել Նեյմարի համար մեծ գումար առաջարկելու մտքից

Թոփ-5 լիգաների ուշագրավ 8 հանդիպում, որ տեղի է ունենալու այս ամսվա մնացած հատվածում

Կազեմիրո. «Դա կյանքիս լավագույն որոշումն էր»

Առաջիկա Կլասիկոն կարող է չկայանալ «Կամպ Նոու» մարզադաշտում

Վենգերն ասել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել «Ռեալը»

Այն գործոնը, որի շնորհիվ Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»

Մոդրիչը բաց կթողնի Կլասիկոն

«Ռեալը» դրոններով պաշտպանիչ համակարգ է ներդրել իր մարզաբազայում

«Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍԺ-ի 16-ամյա կիսապաշտպանի ծառայություններով

ՊՍԺ-ն պատրաստ է տարեկան 50 միլիոն եվրո վճարել Մբապեին